Համառոտ բովանդակություն Առաջին գործողություն Դրուիդների սուրբ ճեմապարտեզը Հռոմի նվաճած Գաղիայում: Քայլերգի խորհրդավոր հնչյունների ներքո քրմապետ Օրովեզոյի գլխավորությամբ՝ գալիս է դրուիդների զորասյունը: Երբ ծագի լուսինը, և գա սրբազան ծեսի ժամը, Օրովեզոյի դուստրը՝ բախտագուշակ Նորման, կհայտնի գաղիացիներին աստվածների կամքը՝ հաղթական մարտում վրեժ լուծել ատելի հռոմեացիներից: Եվ ոչ ոք չի կարող կռահել, որ Նորման սիրում է հռոմեացի կառավարիչ Պոլիոնին և խախտելով կուսակրոնության ուխտը՝ նվիրել է նրան երկու զավակ: Սակայն Նորման էլ իր հերթին չգիտե, որ Պոլիոնը այլևս չի սիրում իրեն: Պոլիոնին համակել է այրող կիրքը Ադալջիզայի հանդեպ: Այդ մասին նա խոստովանում է ընկերոջը՝ Ֆլավիոսին: Լսելով կելտերին սուրբ որմնասյան մոտ հրավիրող շեփորների ձայնը, հռոմեացիները հեռանում են: Հանդիսավոր երթով հայտնվում են քրմերն ու քրմուհիները: Նորման բարձրանում է զոհասեղանի վրա, դիմում աստվածներին և կանխագուշակում հռոմեացիների իշխանության տապալումը՝ համաձայն աստվածների կամքի (“Casta Diva”): Բոլորը ծնկի են իջնում սուրբ որմնասյան առջև և ապա հեռանում: Մնում է միայն Ադալջիզան, որն աղերսում է աստվածներին փրկել իրեն հանցավոր սիրուց, որի դեմ արդեն անզոր է պայքարել: Կրկին հայտնված Պոլիոնը քնքշորեն հավատացնում է Ադալջիզային, որ սիրում է նրան: Հնազանդվելով Պոլիոնի կրքոտ պաղատանքին, Ադալջիզան համաձայնում է փախչել նրա հետ: Նորման խորը վիշտ է ապրում: Ընկերուհուն՝ Կլոտիլդային պատմում է իր կասկածների մասին: Նա կռահել է, որ Պոլիոնը հրապուրվել է ուրիշ կնոջով, որի ով լինելն ինքը չգիտե: Բացի դրանից, Հռոմը ետ է կանչում իր կառավարչին: Գալիս է շփոթահար Ադալջիզան: Նա եկել է Նորմայից պաշտպանություն և սփոփանք աղերսելու: Աղջիկը խոստովանում է իր ծանր մեղքը՝ սիրահարվել է թշնամի հռոմեացու և համաձայն է Հռոմ փախչել նրա հետ: Նորման, որ ինքն էլ է նման հանցանք գործել, պատրաստ է ներել աղջկան, նույնիսկ ազատել նրան կուսակրոնության ուխտից. բայց ո՞վ է նրա սիրեցյալը: Ներս է մտնում Պոլիոնը և հայտնում Նորմային, որ ամեն ինչ վերջացած է, իսկ Ադալջիզան էլ պարզամիտ հպարտությամբ մատնացույց է անում իր սիրեցյալին: Սոսկալի ցասում է համակում Նորմային՝ դավաճան է նա, ով լքում է իր զավակներին: Իմանալով ահավոր գաղտնիքը՝ սարսափահար Ադալջիզան մերժում է հռոմեացուն: Երկրորդ գործողություն Խորը հուսահատության մատնված Նորման խոնարհվում է քնած երեխաների օրորոցի վրա: Նրանց հարազատ մորից այդտեղ մահն է սպառնում, իսկ Հռոմում՝ խորթ մոր ստրկությունը: Թեև Նորման որոշել է սպանել զավակներին, սակայն մայրական զգացմունքը վեր է կանացի վիրավորված ինքնասիրությունից և ատելությունից նրանց հոր նկատմամբ: Մտնում են Կլոտիլդան և Ադալջիզան: Նորման պատրաստ է հրաժարվել Պոլիոնից, օրհնում է Ադալջիզայի ամուսնությունը Պոլիոնի հետ, նրան խնդրում մայր լինել իր որդիներին ու տանել Հռոմ: Ադալջիզա չի կամենում դավաճան դառնալ. ինքը կգնա Պոլիոնի մոտ ու կհիշեցնի նրան ամուսնական պարտքը Նորմայի հանդեպ: Դրուիդների ճեմապարտեզը: Նրանք ապստամբության ազդանշանին են սպասում: Դրուիդների սուրբ տաճարը: Նորման սպասում է Ադալջիզային: Բայց նրա փոխարեն հայտնվում է Կլոտիլդան և հայտնում, որ Ադալջիզան և Պոլիոնը համաձայնության չեն եկել: Հռոմեացին անդրդվելի է՝ նա ընդմիշտ կլքի նախկին սիրուհուն: Մտնում են զինվորներն ու Օրովեզոն: Նորման սրով հարվածում է բրոնզյա վահանին՝ ազդարարելով ապստամբության սկիզբը: Տաճար է բերվում Պոլիոնը: Նա սրբապղծություն է կատարել՝ առևանգել է կուսակրոն քրմուհուն: Հռոմեացուն մահ է սպառնում: Նորման խնդրում է մենակ թողնել իրենց: Նա առաջարկում է փրկել Պոլիոնին, եթե հրաժարվի Ադալջիզայից ու վերադառնա իր որդիների մոր գիրկը: Սակայն հռոմեացին գերադասում է մեռնել: Վերադառնում են Օրովեզոն և զինվորները: Նորման հրամայում է վառել խարույկը: Կրակի պիտի մատնվի նա, ով գլխավոր մեղավորն է, ով դրժել է ուխտը: Զինյալները պահանջում են հայտնել նրա անունը: Նորման խոստովանում է իր մեղքը: «Թող այրվի բոլոր դժբախտությունների մեղավորը՝ Նորման», - վեհ հռչակում է քրմուհին: Նա խնդրում է Օրովեզոյին հանձն առնել իր որդիների խնամքը և հիշել, որ նրանք իրենց մոր արյունն ու մարմինն են: Բորբոքվում է խարույկի կրակը: Նորման հրաժեշտ է տալիս հորը, որը խորապես ցնցված է: Նորման խարույկ է բարձրանում: Նրան հետևում է Պոլիոնը՝ կնոջ վեհանձնությամբ, հոգևոր ուժով կրկին սիրավառված
Espetacular
Musica immortale!
Բռավո
Спасибо за чудесное исполнение
Համառոտ բովանդակություն
Առաջին գործողություն
Դրուիդների սուրբ ճեմապարտեզը Հռոմի նվաճած Գաղիայում: Քայլերգի խորհրդավոր հնչյունների ներքո քրմապետ Օրովեզոյի գլխավորությամբ՝ գալիս է դրուիդների զորասյունը: Երբ ծագի լուսինը, և գա սրբազան ծեսի ժամը, Օրովեզոյի դուստրը՝ բախտագուշակ Նորման, կհայտնի գաղիացիներին աստվածների կամքը՝ հաղթական մարտում վրեժ լուծել ատելի հռոմեացիներից: Եվ ոչ ոք չի կարող կռահել, որ Նորման սիրում է հռոմեացի կառավարիչ Պոլիոնին և խախտելով կուսակրոնության ուխտը՝ նվիրել է նրան երկու զավակ: Սակայն Նորման էլ իր հերթին չգիտե, որ Պոլիոնը այլևս չի սիրում իրեն:
Պոլիոնին համակել է այրող կիրքը Ադալջիզայի հանդեպ: Այդ մասին նա խոստովանում է ընկերոջը՝ Ֆլավիոսին: Լսելով կելտերին սուրբ որմնասյան մոտ հրավիրող շեփորների ձայնը, հռոմեացիները հեռանում են: Հանդիսավոր երթով հայտնվում են քրմերն ու քրմուհիները: Նորման բարձրանում է զոհասեղանի վրա, դիմում աստվածներին և կանխագուշակում հռոմեացիների իշխանության տապալումը՝ համաձայն աստվածների կամքի (“Casta Diva”): Բոլորը ծնկի են իջնում սուրբ որմնասյան առջև և ապա հեռանում: Մնում է միայն Ադալջիզան, որն աղերսում է աստվածներին փրկել իրեն հանցավոր սիրուց, որի դեմ արդեն անզոր է պայքարել: Կրկին հայտնված Պոլիոնը քնքշորեն հավատացնում է Ադալջիզային, որ սիրում է նրան: Հնազանդվելով Պոլիոնի կրքոտ պաղատանքին, Ադալջիզան համաձայնում է փախչել նրա հետ:
Նորման խորը վիշտ է ապրում: Ընկերուհուն՝ Կլոտիլդային պատմում է իր կասկածների մասին: Նա կռահել է, որ Պոլիոնը հրապուրվել է ուրիշ կնոջով, որի ով լինելն ինքը չգիտե: Բացի դրանից, Հռոմը ետ է կանչում իր կառավարչին:
Գալիս է շփոթահար Ադալջիզան: Նա եկել է Նորմայից պաշտպանություն և սփոփանք աղերսելու: Աղջիկը խոստովանում է իր ծանր մեղքը՝ սիրահարվել է թշնամի հռոմեացու և համաձայն է Հռոմ փախչել նրա հետ:
Նորման, որ ինքն էլ է նման հանցանք գործել, պատրաստ է ներել աղջկան, նույնիսկ ազատել նրան կուսակրոնության ուխտից. բայց ո՞վ է նրա սիրեցյալը: Ներս է մտնում Պոլիոնը և հայտնում Նորմային, որ ամեն ինչ վերջացած է, իսկ Ադալջիզան էլ պարզամիտ հպարտությամբ մատնացույց է անում իր սիրեցյալին: Սոսկալի ցասում է համակում Նորմային՝ դավաճան է նա, ով լքում է իր զավակներին:
Իմանալով ահավոր գաղտնիքը՝ սարսափահար Ադալջիզան մերժում է հռոմեացուն:
Երկրորդ գործողություն
Խորը հուսահատության մատնված Նորման խոնարհվում է քնած երեխաների օրորոցի վրա: Նրանց հարազատ մորից այդտեղ մահն է սպառնում, իսկ Հռոմում՝ խորթ մոր ստրկությունը: Թեև Նորման որոշել է սպանել զավակներին, սակայն մայրական զգացմունքը վեր է կանացի վիրավորված ինքնասիրությունից և ատելությունից նրանց հոր նկատմամբ: Մտնում են Կլոտիլդան և Ադալջիզան: Նորման պատրաստ է հրաժարվել Պոլիոնից, օրհնում է Ադալջիզայի ամուսնությունը Պոլիոնի հետ, նրան խնդրում մայր լինել իր որդիներին ու տանել Հռոմ: Ադալջիզա չի կամենում դավաճան դառնալ. ինքը կգնա Պոլիոնի մոտ ու կհիշեցնի նրան ամուսնական պարտքը Նորմայի հանդեպ:
Դրուիդների ճեմապարտեզը: Նրանք ապստամբության ազդանշանին են սպասում:
Դրուիդների սուրբ տաճարը: Նորման սպասում է Ադալջիզային: Բայց նրա փոխարեն հայտնվում է Կլոտիլդան և հայտնում, որ Ադալջիզան և Պոլիոնը համաձայնության չեն եկել: Հռոմեացին անդրդվելի է՝ նա ընդմիշտ կլքի նախկին սիրուհուն:
Մտնում են զինվորներն ու Օրովեզոն: Նորման սրով հարվածում է բրոնզյա վահանին՝ ազդարարելով ապստամբության սկիզբը: Տաճար է բերվում Պոլիոնը: Նա սրբապղծություն է կատարել՝ առևանգել է կուսակրոն քրմուհուն: Հռոմեացուն մահ է սպառնում: Նորման խնդրում է մենակ թողնել իրենց: Նա առաջարկում է փրկել Պոլիոնին, եթե հրաժարվի Ադալջիզայից ու վերադառնա իր որդիների մոր գիրկը: Սակայն հռոմեացին գերադասում է մեռնել:
Վերադառնում են Օրովեզոն և զինվորները: Նորման հրամայում է վառել խարույկը: Կրակի պիտի մատնվի նա, ով գլխավոր մեղավորն է, ով դրժել է ուխտը: Զինյալները պահանջում են հայտնել նրա անունը: Նորման խոստովանում է իր մեղքը: «Թող այրվի բոլոր դժբախտությունների մեղավորը՝ Նորման», - վեհ հռչակում է քրմուհին: Նա խնդրում է Օրովեզոյին հանձն առնել իր որդիների խնամքը և հիշել, որ նրանք իրենց մոր արյունն ու մարմինն են: Բորբոքվում է խարույկի կրակը: Նորման հրաժեշտ է տալիս հորը, որը խորապես ցնցված է: Նորման խարույկ է բարձրանում: Նրան հետևում է Պոլիոնը՝ կնոջ վեհանձնությամբ, հոգևոր ուժով կրկին սիրավառված
Premiered #otd in 1831 🌹🌹🌹