Ակունք համույթ - Համբարձման երկուշաբթի 🌾☀️

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Վստահ եմ այս երգի ձայնագրությունը շատ եք լսել,փաստորեն այն նաև տեսանյութ ունի ☀️🌾
    Երգի մասին կպատմեմ ստորև,իսկ տեսանյութում Մարո Մուրադյանի հիմնած,բոլորիս քաջհայտնի և սիրելի Ակունք համույթն է 💛🌿
    Մեներգում են ՝ Հարություն Փանոսյանն ու Սարգիս Բաղդասարյանը ։
    Հատվածը ՝ Սեդա-իս տրամադրած արխիվից․սկզբնաղբյուրը ՝ Հարություն Փանոսյանի 🧡
    ---------
    Կենցաղային այս երգի գեղարվեստական վերարտադրման հիմքում ընկած է համբարձման տոնին իրագործվող նախնական ծիսական մի հավատալիք, ըոտ որի՝ ով առաջինն Էր ճաշակում համբարձման երկուշաբթի օրն եփած կաթնապուրը՝ նրան էր պատկանում նոր տնտեսական տարվա առատությունն ու ապահովությունը։
    Վերաիմաստավորված այս պատառիկը հիմնական տեքստին հարակցվել է իր նախնական թեմատիկ իմաստային աղերսով,կապված նոր`գալիք տնտեսական տարվա առատության և արգասաբերության հետ։ Տարբերակների գերակշիռ մասը սկսվում է «Համբարձման երկուշաբթին» սկսվածքով, մի քանիսը միայն՝ «Վարդևրի էրկուշարթի»-ով.
    Քանզի Վարդավառը նույնպես աղերսվում է բերքի տոնի,հնագույն նավասարդի`նոր տարվա հետ,որը և խորհրդանշում էր`հնի ավարտ,ոչնչացում ու նորի վերստեղծում։
    Պարերգի հիմնական ավանդական կորիզը,որը վերարտադրում է տարեշրջանի բնական ցիկլերի հետ կապված երկրագործական ողջ գործընթացը(ցանք կամ հունձ),ներառում է հնագույն դիցաբանական պատկերացումների շերտեր☀️🌾
    Հեռանալով ծեսից և ընկալվելով իբրև բանաստեղծական ստեղծագործություն, «Համբարձման երկուշաբթին» պարերգը աշխարհագրական տարբեր վայրերում, ավանդման կենցաղավարման տարբեր ոլորտներում, ներառել է նաև հիմնական բովանդակության հետ չաղերսվող թազմաթիվ խաղիկներ ու կրկնակներ,ժողովրդական ուրիշ ծիսերգերի ու հայրենների պատառիկներ։
    Իր լեզվակառուցողական արվեստով, կատարման զորեղ ռիթմիկայով, թեմատիկ ընդգրկման խորությամբ և խորհրդանշանային պատկերների համակարգով «Համբարձման երկուշաբթին» պարերգը բանահյուսական ուշագրավ մի հուշարձան է ։
    🖇️Հոդվածը`Ռ.Հ.Խաչատրյան,«Համբարձման երկուշաբթին» պարերգի իմաստատեքստաբանական վերլուծության փորձ։
    Կրկ․՝ Նայ,նայ,նայ,նայ,նայ,նայ․․․
    Վարդևրին էրգուշաբթին,
    Գռվան էրգու դեքեր գին,
    Սաբիբ վըր բուդգի քերքին,
    վերցին իրարու հոր դին,
    Ընգան հըդ ծորու ափին։
    Կրկ․՝ ․․․
    Քաղեցին,քաղթփեցին,
    Մանդրիգ-մանդրիգ խորմեցին,
    Գեմիկ չեղավ գաբելու,
    Ծամթել գեմիկ արեցին,
    Սելիգ չելավ գրելու,
    Ռեսի սելով գրեցին։
    կրկ․՝ ․․․
    Քշեցին,հա՛յ քշեցին,
    Յարոջ դռնով ընցուցին,
    Յար քնուգ էր չիմցուցին,
    Քըրտնուգ էր սրբեցին,
    Դոշեր պաց էր նայեցին։
    կրկ․՝ ․․․
    Ընձի բետկ չէր շան խաձուգ,
    Ընձի բետկ էր գիրգ ու ձոց,
    Գիշեր էնինք գիրգ ու ձոց,
    Ցերեգ գօրրենք զուր օրոց։
    կրկ․՝ ․․․
    Հերիք ընցիս մըր դռնով,
    Մըր խորոդիգ հարսն աբով,
    Զարգիմ խանչալ քու փորուն,
    Թափե գարմիր քու արուն,
    Լըցվե մըճ քու սոլերուն։

Комментарии • 2

  • @joramargaryan
    @joramargaryan Месяц назад

    👍👍👍👍👍👍👍👏👏👏👏👏👏

  • @user-du7lm7bf6q
    @user-du7lm7bf6q Месяц назад +1

    Ապրեն Երքողներ❤❤❤❤❤❤❤❤