Աշուղ Անդրանիկ Ուջանցի-Դրախտի ալվան ծաղիկ է իմ փերին 🌿🌸

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 окт 2024
  • Այ օրինակ, ինչու՞ չիմանանք,որ այս երգը մինչև որոշակի մարդկանց թեթև ձեռքով ռաբիսի վերածվելը,ունեցել է աշուղական ծագում,ու,որ հեղինակն էլ էս համով-հոտով պապիկն է 🌞🌾
    Փաստորեն էսքան յուրօրինակ ու սիրուն երգ է,ականջ շոյող,համեմված ձայնային քաղցր խաղիկներով 😍💛
    Բեմում՝ Սայաթ-Նովա աշուղական անսամբլն է։
    Գեղ․ղեկավար՝Թովմաս Պողոսյան,
    Երգող պապիկը՝ Աշուղ Անդրանիկ ՈՒջանցին է։
    -------
    Անդրանիկ Սեդրակի Ղազարյանը(Անդրանիկ Ուջանցի),ծնվել է 1937 թ. մարտի 12_ին`Ուջան գյուղում,կոտորածից մազապուրծ փրկված Սեդրակ և Վարդանուշ Ղազարյանների ընտանիքում։Աշուղական արվեստը եղել է նրանց գերդաստանի անբաժան ուղեկիցը,հոսել արյամբ ու փոխանցվել զավակներին ☀️🌾
    «Ուջանում ապաստանած Մուսունցիների Ղազարյան գերդաստանում աշուղական երգն այնքան էր սիրված, որ Սեդրակի երեք որդիները դարձան Սայաթ-Նովայի ու Ջիվանու, Շիրինի ու Հավասու արվեստի հետևորդները:
    Ավագ եղբայրը՝ աշուղ Անուշը, լավագույն օրինակ դարձավ կրտսերների՝ աշուղ Արևշատի և Անդրանիկ Ուջանցու համար: Երեքին էլ բնորոշ էր ավանդապահությունը, աշուղավայել համեստ պահվածքը:
    Անդրանիկ Ուջանցին իր հայրենիքի ու ժողովրդի համեստ ու խոնարհ երգիչն էր, ապրում էր նրա հաջողություններով, հպարտությամբ երգում անցյալի փառքը և դառնորեն ընկճվում կորուսյալ հայրենիքի մորմոքով: Սեր է երգում Անդրանիկ Ուջանցին, երգում է կարոտ: Նրա երգած երազը մեզ տանում է երանելի էրգիր, դեպ Մարաթուկ ու Սիփան՝ զմայլվելու հավքերի անուշ դայլայլով, մի կում ջուր առնելու գլգլացող աղբյուրից, մի շող արցունք կաթեցնելու նախնյաց շիրիմներին, որ ծուխ ելնի նորից հայոց երդիկներից, որ հերկվի հայ մշակի խոփին կարոտ հող հայրենին»։
    (©Թովմաս Պողոսյան)
    հ.գ.հոգաչափ շնորհակալ եմ սիրելի արվեստագետ Թագուհի Սիմոնյան ջան_ին,մեծահոգաբար տեղեկություններ տրամադրելու համար 🥰💛
    ~~~~~
    Ծաղկած դաշտում դարձյալ տեսա իմ յարին,
    Իմ աննման,իմ գեղանի մարալին,
    Վարդ էր բացվել մեր սիրո ճանապարհին,
    Դրախտի մեջ շողշողում է իմ փերին։
    Կրկ․՝
    Դրախտի ալվան ծաղիկ է իմ փերին,
    Անմահական նեկտար ունի շուրթերին։ x2
    Անցնում էի ծաղկադալար պուրակով,
    Սիրտս լցված նրա սիրո կրակով,
    Հնդստանը թեկուզ ման գաս ճրագով,
    Միևնույն է աննման է իմ փերին։
    կրկ․՝ ․․․
    Աշուղ Անդրանիկն եմ՝միտքս վարարուն,
    Յարիս սերը սրտիս խորքում մարմարում,
    Ով յար չունի խեղճ ու մոլոր անճար է,
    Իր աշուղով երջանիկ է իմ փերին։
    կրկ․՝ ․․․

Комментарии • 10

  • @АреватДавтян
    @АреватДавтян Месяц назад

    ДЖАН У ДЖАН ШАТ ГЕХЕЦИК КАТАРУМ МЕР ГУСАН ДЖАННН ❤

  • @MariKochar83
    @MariKochar83 8 месяцев назад +1

    Ախ դրա համար էր Արտաշն ասում աշուղական երգեր է երգել իր հայրը։

  • @hrachyazaqaryan4375
    @hrachyazaqaryan4375 8 месяцев назад

  • @droogtchekhova32
    @droogtchekhova32 8 месяцев назад

    Շնորհակալություն այս բացահայտման համար. ամեն անգամ տրանսպորտի մեջ այս երգը լսելիս միշտ մտածել եմ, թե՝ լավ էլ երգ է, ու եթե Արամ Ասատրյանը կրթություն ստանար, գուցե մերօրյա հայտնի աշուղներից դառնար... Փաստորեն այո՛, շատ լավ երգ է բայց, ցավո՛ք, մերօրյա աշուղ հեղինակը բնավ հայտնի ու հռչակավոր չէ:

    • @Gohar_Mkrtchyan
      @Gohar_Mkrtchyan  8 месяцев назад +2

      Հենց այդ նպատակով էլ ուզեցի անպայման տարածել 💛 Ով իմանա,դեռ քանի՞ նման մարգարիտներ ունենք,փրփուրների տակ թաքցված (((

  • @ruzanhovnanyan366
    @ruzanhovnanyan366 6 месяцев назад

    ❤️❤️❤️🙏💫🇦🇲

  • @arminesukiasyan1048
    @arminesukiasyan1048 8 месяцев назад

    Միայն Արամ Ասատրյանի կատարմամբ էի լսել ու կարծում էի իր գրածն է։. 🤪

    • @Gohar_Mkrtchyan
      @Gohar_Mkrtchyan  8 месяцев назад +2

      Երևի շատերս էինք էդպես կարծել,դրա համար հարկ համարեցի տարածել 😊💛

    • @МкртичМкртчян-п9е
      @МкртичМкртчян-п9е 3 месяца назад

      Վոռիկդ խրե Յադոյի Գուրգենը կյանքից կուրսի չես Անդրանիկը այս երգը գրել է 1986թվին առաջին անգամ կատարյալ, Մեր երջանկահիշատակ Արամ Ասատրյանը

    • @arminesukiasyan1048
      @arminesukiasyan1048 3 месяца назад

      @@МкртичМкртчян-п9е էս ինչ՞ եք գրել