«Գանձասար համույթ» - Ելիր դու մեր քաջ Նժդեհ ։

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 7 июл 2024
  • 1980-ական թթ․ հիմնադրված,փառահեղ ու չքնաղ «Գանձասար» ժողովրդական երգ ու պարի համույթը այն եզակիներից էր,որ Սովետական Հայաստանի մեծ բեմերից հնչեցնում էր հայրենասիրական,ազատագրական երգեր ☀️🌾
    Տեսանյութը նկարահանվել է 1989 թ․-ին։
    Մենակատար`Գևորգ Գասպարյան,
    Համույթի գեղ․ղեկավար ՝ Թովմաս Պողոսյան։
    Տեսանյութը ՝ Սեդա Ղլչյան ջանի տրամադրած արխիվից 💛
    -------
    Գիշեր ու ցերեկ, դուն լե քուն չունիս,
    Քո էրզու մեջը կռիվներ գենիս,
    Վայրենի քրդերուն բոցով վառեցիր,
    Քո ահով թուրքերու երդիկ փակեցին:
    Կրկ․՝
    Ելիր դու մեր քաջ Նժդեհ, Նժդեհ դյուցազուն,
    Ելիր քո կամքով փրկե, փրկե հայերուն,
    Սասուն կարոտցերե ձիուտ ոտներուն,
    Մշու դաշտերուն բերիր վառ գարուն:
    Գավառ չմնաց դու չարշավեցիր,
    Անթիվ անհամար թուրք կոտորեցիր,
    Մարտոյին ու Վարդանին Խնուս թողեցիր,
    Մեկ էլ քաջերուն դու քու հետ վերցրիր:
    Հերոս ծնվեցիր, անվախ կռվեցիր,
    Անհաղթ մնացիր, հերոս զոհվեցիր,
    Աստված կը կանչիմ, Նժդեհ, Նժդեհ Գարեգին,
    Առնիս հարություն օգնիս հայերին:
    Խոսք և երաժշտություն` Աշուղ Ռազմար Սասունցի ։

Комментарии •