Arthur Meschian - Maybe I am Crazy. Արթուր Մեսչյան - ՄԻԳՈՒՑԵ ԵՍ ԽԵՆԹ ԵՄ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 окт 2024
  • Lyrics: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
    Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
    The Monologue of the Crazed Violinist -- Ջութակահարի Մենախոսությունը -- Монолог Сумасшедшего Скрипача
    Live 2005 at Aram Khachatryan Concert Hall -- Համերգ Արամ Խաչատրյանի Համերգասրահում, 2005թ. -- Концерт в Зале Арама Хачатряна, 2005.
    Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
    մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
    և հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների...
    մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի:
    Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
    և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում,
    և նորից սեղմված բռունցքները ինչ որ բան են պահանջում...
    խելացնոր ազատությունը և կախված անկախությունը
    հեղափոխության գորշ երախում:
    Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում,
    անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում,
    կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
    և մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի:
    Երբ չորս կողմը բողոքում են, ինչ որ բան են անիծում,
    գիտեն, ով է մեղավորը, «Հասկանում են» և դատում...
    Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
    զավակիդ պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
    բզկտում են խիղճդ և այրում:
    Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում...
    ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
    չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
    չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն,
    երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը-
    նրան էլ մորթի -- հանգստանաս:
    Ինձ ասում են` խենթ ես,......Ո՛չ աշխարհն է ցնորվում...

Комментарии • 3

  • @hiyanavaris6473
    @hiyanavaris6473 10 лет назад +6

    Բրավո Արթուր:Քո երգարվեստը որ չլիներ`Ինչ էինք անելու?

  • @Goar9591
    @Goar9591 2 года назад

    Браво маэстро.

  • @sergeybabenko5844
    @sergeybabenko5844 3 года назад +1

    Где гитарист и клавишнтк?