Լեռնապատ - Գրիգոր Պեպանյան
HTML-код
- Опубликовано: 31 дек 2024
- Լեռնապատ
Հսկա լեռների վեհությունը գրկած՝
Լոռու լեռների արքան է կանգնած:
Լեռնապատ գյուղը՝ ոգով իր արի,
Կանգնած է ճամփին նորի ու հնի:
Դարակուռ ուղին իր ինքն է հարթել,
Եվ երբ ոսոխն է շուրջբոլորն հորդել
Կռիվ է տվել, բռնվել մարտի
Չի թողել պղծեն դաշտերն իր հուռթի:
Նենգ երկրաշարժը ալիքով սաստիկ
Սասանեց գյուղը, մեռան շատ մարդիկ:
Սակայն դա չեղավ վերջը օրրանի
Գյուղը ծերունի՝ դարձավ պատանի.
Հին ու Նոր գյուղերն համերաշխ, հավերժ
Ապրում են իրենց հին լեռների մեջ,
Ու այդ լեռների վեհությամբ արբած՝
Լոռու Լեռնապատ արքան է կանգնած:
(հեղինակ՝ Գրիգոր Պեպանյան)