«Վերնատուն»․ Միջազգային հայագիտական կոնգրես՝ Մատենադարանում 17.07.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 27 авг 2024
  • Հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի է ունենալու Միջազգային հայագիտական առաջին կոնգրեսը, որի շրջանակներում սպասվում է մի շարք միջոցառումներ՝ համաժողով, հայագիտության ժամանակակից մարտահրավերներն ու խնդիրները քննարկող զեկուցումներ, կլոր սեղան-քննարկումներ, գրքի շնորհանդես, ցուցահանդես և «Գրատոն»՝ հայագիտական գրքի միջազգային առաջին էքսպո-տոնավաճառը:
    Կոնգրեսին մասնակցելու են 16 երկրներից շուրջ 40 հայագետներ՝ հայտնի համալսարաններից, գիտական և հայագիտական կենտրոններ ներկայացնող, ինչպես նաև անհատ հայագետներ։
    Մատենադարանի հրատարակչության տնօրեն, ավագ գիտաշխատող Հայկ Համբարձումյանը և Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, «Հայկազյան Հայագիտական Հանդեսի» պատասխանատու Անդրանիկ Դաքեսյանը խոսում են կոնգրեսի կարևորության, քննարկվող թեմաների, հայագիտության մերօրյա զարգացումների, խնդիրների մասին։
    Հայկ Համբարձումյանն ասում է, որ Միջազգային կոնգրեսը վերջին մեկ տարվա Մատենադարանի ռազմավարության նոր դրսևորումն է․ սերտացնել, զարգացնել կապերը Միջազգային հայագիտական կենտրոնների, անհատ հայագետների հետ, որ Մատենադարանը դառնա հայագիտական կարևոր հարթակ, որտեղ կարող են շփվել հայագետները՝ քննարկելով իրենց անհանգստացնող խնդիրները և ժամանակակից մարտահրավերներին ընդառաջ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնել։
    Անդրանիկ Դաքեսյանն ակնկալում է, որ այս աննախադեպ իրադարձությունը, դրսևորվի նաև կոնկրետ արդյունքներով։ Որ կարողանա տեսական-տեսաբանական խնդիրների բարձրաձայնումից բացի գործնական քայլերի անցնել․ ստեղծվեն փոքր խմբեր, որոշ նյութերի հետ կապված բանաձևումներ լինեն, ներկայացվեն առաջարկներ։
    Անդրանիկ Դաքեսյանը ողջունելով Մատենադարանի նախաձեռնությունը, նշում է, որ վերջին 30 տարվա հայագիտության զարգացումների մասին գիտական ուսումնասիրություն չկա․ ասենք՝ ինչ բնույթի և ինչ ուղղվածության հոդվածներ են տպագրվել․ անցյալի՞ մասին են դրանք, ներկայի՞, թե՞ ապագային ուղղված։

Комментарии •