Չորս տարի առաջ ընդհանրապես չեմ խոսել․ Գևորգ Համբարձումյան․ «Կյանքին ասել այո՛»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Գևորգ Համբարձումյանը ծնվել է 2002 թվականին Էջմիածնի Հայթաղ գյուղում։ Տասը տարի բռնցքամարտով է զբաղվել։ 2020-ին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ու կարճ ժամանակ անց զորակոչվել բանակ։ Ծառայել է Խնձորեսկի զորամասում, 44-օրյա պատերազմի ժամանակ տեղափոխվել Ջրական, որտեղ էլ հոկտեմբերի 13-ին բեկորային ծանր վիրավորում է ստացել գլխի հատվածում։
    «Գլխիս մեջ տիտան է տեղադրված, աջ կողմս թուլացած է, ձեռքս առհասարակ չեմ զգում, ոտքս զգում եմ մասամբ։ Չորս տարի առաջ ընդհանրապես չեմ խոսել։ Լոգոպետի հետ աշխատանքի արդյունքում քիչ-քիչ վերականգնվում է խոսքս»,-պատմում է Գևորգը։ Երեք վիրահատություն է տարել, վերականգնողական բուժում անցել Զինվորի տանը։
    Բուժումը շարունակում է Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում, որի հավաքականի կազմում էլ մասնակցում է բազկամարտի առաջնություններին։ Այս մարզաձևում Գևորգը երկու անգամ Հայաստանի չեմպիոն է դարձել։ Չորս տարի առաջ ընդհատված խոսքի վերականգնումն ու արտաբերած յուրաքանչյուր բառն անգամ Գևորգի համար հաղթանակ է։ Դժվարությամբ արտաբերված բառերով զրույցը Գևորգի հետ կարճ է, կարճ, բայց չափազանց խոսուն։

Комментарии • 10

  • @qnarhovhannisyan2764
    @qnarhovhannisyan2764 19 дней назад +8

    Աստված ջան օգնի մեր վիրավոր բալեքին առողջություն քեզ բալես ,խոնարվում եմ քո և քո հետ կռված բոլոր մեր բալեքի առաջ 🙏🙏🙏💋💋

  • @annababakhanyan5008
    @annababakhanyan5008 19 дней назад +5

    Աստված քեզ առողջություն տա բալես։Ազգովի խոնահվում ենք քո առաջ իմ տղա։🙏🙏🙏

  • @armineamirxanyan5085
    @armineamirxanyan5085 19 дней назад +6

    Քեզ առողջություն տղաս փառք ու պատիվ Քեզ հերոս տղա ❤🇦🇲🙏🙏🙏

  • @mariamegiazarian7591
    @mariamegiazarian7591 17 дней назад +2

    Աստված ձեզ պահապան առողջություն 🙏🙏🙏🙏🙏

  • @seradar5000
    @seradar5000 20 дней назад +4

    Մեր խոնարհումը քեզ, տղա՛ս...

  • @karenkhaninyan6996
    @karenkhaninyan6996 19 дней назад +4

    Балес кез арохчутюн! 💎❤🇦🇲✊👏

  • @AnahitPogosyan-dk2ii
    @AnahitPogosyan-dk2ii 17 дней назад +2

    Բալես աստված քեզ առողջ ու ամուր ձեռքով պահի 🙏🏻🙏🏻🙏🏻❤️❤️❤️

  • @David-gv5su
    @David-gv5su 19 дней назад +2

    🙏🙏🙏 Astvach kez ognakan

  • @Илапбаьо
    @Илапбаьо 19 дней назад +3

    Astvac kez hete mer heros txa ❤❤❤

  • @alisagevorgyan3002
    @alisagevorgyan3002 19 дней назад +5

    Գևորգը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն