Սամվել Երանյան- Արթուր Ղարիբյանին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 сен 2024
  • ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆ (Տուտուլ)
    Շուշիի Առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատարը:
    Ծնվել է 1967թ. դեկտեմբերի 16-ին Ստեփանավանում՝ կուլիկամցու ընտանիքում:
    1992-ին ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը, սովորում էր քանդակի բաժնում:
    1988-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների, ԼՂՀ Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, Շուշիի, Կրկժանի, Մարտակերտի ազատագրմանը, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Լաչինի ռազմական գործողություններին:
    Զոհվել է 1992թ. նոյեմբերի 6-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ՝ ականի պայթյունից: Այդ օրը շատ տխուր է եղել, չի խոսել: Չորս փամփուշտ է ցույց տվել, ասել է. «Էս մեկը Դուշմանինն է, մեկը՝ Ուզբեկինը, մյուսը՝ Վարդան Բախշյանինը, չորրորդն էլ իմն է»:
    Աճյունը ամփոփված է Եռաբլուրում` իր ընկեր և հրամանատար Դուշման Վարդանի կողքին («Դուշմանը կյանքս փրկեց, ինչպես չկարողացա ինքս էլ Դուշմանի կյանքը փրկել»,- անընդհատ կրկնում էր նա):
    Ա. Ղարիբյանի անունով անվանակոչվել են Ստեփանավանի արվեստի թիվ 1 դպրոցը, ԼՂՀ Մարտակերտ քաղաքի արվեստի ստուդիան, Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի միջնակարգ դպրոցը: Երևանում գործում է Ա. Ղարիբյանի անվան թանգարան-ցուցասրահ (Կոմիտասի պողոտա 47 հասցեում):
    Լույս է տեսել նրան նվիրված «Արթուր: Արծվի թռիչք էր նա» գիրքը (1998, 2-րդ լրամշակված հրտ.՝ 2001, հեղ.՝ Գ. Ղարիբյան): «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարով նկարահանվել է «Արթուր» փաստագրական ֆիլմը (1999, սցենարի հեղինակ և ռեժիսոր Ս. Թադևոսյան):
    Պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով (հետմահու), ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի (հետմահու) և ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով (հետմահու):
    Ո՞վ ես դու, մա՛րդ, թե չունես հայրենիք.
    Փուչ արարած...
    Ո՞վ ես դու, մա՛րդ, թե պայքար չունես.
    Խեղճ արարած...
    Ելի՛ր, ժամն է հրաժեշտի,
    Ելի՛ր, քանի կարող ես հասցնել,
    Եկել է ժամը, պիտի բաժանվենք,
    Պիտի հիշենք անցածը,
    Սեղմի՛ր ձեռքս, բարեկա՛մ,
    Միգուցե վերջին անգամ...

Комментарии • 16

  • @shushanikmanoukian645
    @shushanikmanoukian645 6 лет назад +9

    Սամվել Երանյանի հզոր ու խորքային ձայնը վերջերս եմ հայտնաբերել։ Շնորհակալություն հայրենասիրական երգերի աննման կատարման համար։
    Արթուրը մեր ազգի հերոսներից է, ում նկարները տեսնելով անգամ ապրումներ ես ունենում։ Ցավ - կորցնելու պատճառով, հպարտություն - նրա անանձնական նվիրման, հայրենասիրության համար։ Փառք հայ հերոսին, փառք հայ հերոսներին։

  • @grishagaribian1756
    @grishagaribian1756 7 лет назад +19

    Это мой брат и я горжусь что я твой брать. Спи спокойно брат мой.

  • @user-xe7ww9go5f
    @user-xe7ww9go5f 24 дня назад

    Փառք Ձեզ Տղերք🇦🇲

  • @user-dw6lw4kl2j
    @user-dw6lw4kl2j 7 лет назад +7

    Парк кез ерос ахпер джан. Ду чмhацар айл армаhацар парк кез.

  • @user-dw6lw4kl2j
    @user-dw6lw4kl2j 7 лет назад +6

    апрес Самвел джан вор чес моранум ко мартакан @нкернеин

  • @milenaqeshishoghlyan7248
    @milenaqeshishoghlyan7248 4 года назад +2

    Duq mer srterum kmnaq haverj mer heros axperner

  • @mikadrake24
    @mikadrake24 3 года назад +1

    2021 Nre Gevorgyan aystex eq?

  • @forjesus4702
    @forjesus4702 10 лет назад +3

    Տուդուլ

  • @arsensimonyan254
    @arsensimonyan254 7 месяцев назад

    🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🦅🦅🦅✊✊✊

  • @arturtunyan1796
    @arturtunyan1796 6 лет назад +4

    Duq kaq nerka eq TXERQ

  • @user-cu1tf6jh5s
    @user-cu1tf6jh5s 5 лет назад +1

    Парк цез дук мишт мезетек менк мишт ишуменк