Խոսում են արցախցի երիտասարդները | փոդքասթ
HTML-код
- Опубликовано: 12 янв 2025
- 😊 Վերջերս «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ն արցախցի երիտասարդների համար կազմակերպել էր «Քաղաքացիական կրթության և կարողությունների զարգացման դպրոց»:
🎙️ Այժմ մեկնարկել է հետդպրոցյան աշխատանքների փուլը, որի շրջանակում նախատեսված է հետաքրքիր փոդքասթների շարք՝ արցախցի երիտասարդների մասնակցությամբ: Այս փոդքասթների շարքում արցախցի երիտասարդները կիսվում են հայաստանյան իրենց փորձառությունով՝ ներկայացնելով հաղթահարված դժվարությունները, ձեռքբերումները և ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները։
📚 Առաջին փոդքաստի թեման էր «Կրթությունը և հանրակրթությունը արցախցի երիտասարդների համար ՀՀ-ում»։
💡 Փոդքասթի ընթացքում մասնակիցները քննարկել են Արցախի և Հայաստանի կրթական համակարգերի տարբերությունները, առանձնահատկություններն ու համալսարանական արտոնությունները։ Քննարկման ընթացքում մասնակիցները նշել են, որ Արցախում կրթական մարտահրավերները հիմնականում կապված էին դպրոցներում ուսուցիչների մասնագիտացման խնդիրների հետ։ Համեմատության մեջ նշվել է, որ Հայաստանի դպրոցներում նման խնդիրներ չեն նկատել, ինչն ըստ իրենց հույս է տալիս կրթական ավելի բարձր որակի։
🌟 Քննարկման վերջում մասնակիցները խոսել են նաև ապագայի մասին իրենց պատկերացումներից՝ նշելով իրենց ակնկալիքներն ու նպատակները կրթական և մասնագիտական ոլորտներում։ Այս զրույցը կարևոր ներդրում էր ապագայի կրթական ծրագրերի մշակման և հավասար կրթական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
Փոդքասթավարն էր պատմաբան և երիտասարդական աշխատող Դիաննա Մլհամյանը, փոդքասթի հյուրերն էին՝ արցախցի երիտասարդներ Նարեկ Մարտիրոսյանը և Լիաննա Շահոյանը։
📌 Հիշեցնենք, որ «Քաղաքացիական կրթության և կարողությունների զարգացման դպրոց»-ի նպատակն է նպաստել բռնի տեղահանված արցախցի երիտասարդների ինտերգրացիային և սոցիալիզացիային Հայաստանի հանրային կյանքում։
😇 Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի մասնակիցներին և Դիաննա Մլհամյանին՝ գաղափարը կյանքի կոչելու համար։
#Restart_Gyumri #Քաղաքացիական_Կրթություն #Փոդքասթ #youth_for_changes #երիտասարդական_առաջնորդության_դպրոց #խոսում_են_արցախցի_երիտասարդները #Կարողությունների_զարգացում #Երիտասարդական_Փոդքասթ