Խոսում են արցախցի երիտասարդները | փոդքասթ
HTML-код
- Опубликовано: 24 дек 2024
- Վերջերս մենք արցախցի երիտասարդների համար կազմակերպել էինք «Քաղաքացիական կրթության և կարողությունների զարգացման դպրոց»:
🎙️ Այժմ մեկնարկել է հետդպրոցյան աշխատանքների փուլը, որի շրջանակում դպրոցի մասնակիցների կողմից իրականացվում է հետաքրքիր փոդքասթների շարք: Այս փոդքասթների շրջանակներում արցախցի երիտասարդները կիսվում են իրենց հայաստանյան փորձառությունով՝ ներկայացնելով հաղթահարված դժվարությունները, ձեռքբերումները և ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները։
🎧 Փոդքասթի թեման էր «Քաղաքացիական ակտիվիզմը և ժողովրդավարությունը», որտեղ ընդգծվեց երիտասարդական ակտիվիզմի դերի կարևորությունն ու ազդեցությունը հասարակական գործընթացներում։
⚖️ Փոդքասթի սկզբում մասնակիցները համեմատեցին քաղաքացիական ակտիվիզմի դրսևորումները Հայաստանում և Արցախում՝ անդրադառնալով դրանց նմանություններին և տարբերություններին: Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց քաղաքացիական ակտիվիզմի հնարավորություններին ժողովրդավարական և ավտորիտար համակարգերում։ Մասնակիցները վերլուծեցին երիտասարդության ներգրավվածության կարևորությունը՝ անդրադառնալով այն ազդեցությանը, որը նրանք կարող են ունենալ երկրի հզորացման, զարգացման և քաղաքական որոշումների կայացման վրա։
👥 Փոդքասթի ավարտին երիտասարդները կիսվեցին Հայաստանում իրենց առօրյայի, նպատակների և ապագա ծրագրերի մասին՝ ընդգծելով իրենց ձգտումները՝ ուղղված համայնքային զարգացմանը։
🎧 Փոդքասթավարն էր՝ պատմաբան և երիտասարդական աշխատող Դիաննա Մլհամյանը, փոդքասթի հյուրերն էին՝ արցախցի երիտասարդներ Էրիկ Լալայանը և Իզաբելլա Սարգսյանը։
📌 Հիշեցնենք, որ «Քաղաքացիական կրթության և կարողությունների զարգացման դպրոց»-ի նպատակն է նպաստել բռնի տեղահանված արցախցի երիտասարդների ինտերգրացիային և սոցիալիզացիային Հայաստանի հանրային կյանքում։
🫶 Շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի մասնակիցներին և սիրելի Դիաննա Մլհամյանին կարևորագույն քննարկման համար։
#Restart_Gyumri #Քաղաքացիական_Կրթություն #Փոդքասթ #youth_for_changes #երիտասարդական_առաջնորդության_դպրոց #խոսում_են_արցախցի_երիտասարդները #Կարողությունների_զարգացում #Երիտասարդական_Փոդքասթ