Խաղաղություն նախագիծ Peace project KHaghaghutyun nakhagits

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 сен 2024
  • Ռեժիսոր և նախագծի մտահաղացման հեղինակ - Արմեն Վիրաբյան
    Օպերատոր և մոնտաժ - Ռոբերտ Բաբայան
    Խոսքերի հեղինակ - Արմեն Վիրաբյան
    Երաժշտության հեղինակ - Արմեն Վիրաբյան, Morcheeba (Երգի մեջ օգտագործվել է Morcheeba խմբի սեմփլները)
    Գործիքավորում - East&West Records
    Ձայնագրություն - E-Man Studio
    Երգի մեջ օգտագործվել է հատված Պարույր Սևակի «Խաղաղություն» բանաստեղծությունից
    Մասնակիցներ - Եվա Աբրահամյան, Էլինա Չոլախյան, Մեգգի, Կարեն Օհանյան, Անի Մնացականյան, Անահիտ Առաքելյան, Էրիկ Զաքյան, Մելիսսա, Մարի և Լևոն Սերոբյաններ, Նարե Ջուգուրյան, Լևոն Նազարյան:
    Տեսահոլովակում նկարահանվել են դերասան Արմեն Սողոյանը, երգչուհիներ Մաշա Մնջոյանը, Եվա Եգանյանը, Ջուսը, Լենա Ղազարյանը, Բերտան, երգիչ և երգահան Հրանտ Մուրադյանը, ռեփփեր Def Loss-ը, մոդել Նարե Զաքարյանը, պրոդյուսեր Իրինա Թովմասյանը իր դստրերի հետ, գործիքավորող Էմմանուել Հակոբյանը, հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանը, լոգոպեդ և արտթերապիստ Անահիտ Ներսիսյանը և այլն ...
    ==================================================
    «Խաղաղություն »
    1-ին տուն․
    Պայծառ արևը շողշողա,
    Անամպ երկինք ու ժպիտներ,
    Ոչ մի մանուկ չորբանա:
    Մեր ծիծաղն է ուժը մեր,
    Նա կանի անթիվ հրաշքներ,
    Ապագան է մեզ կանչում:
    Կրկներգ․
    Խաղաղություն ամենքին,
    Խաղաղություն ամենուր,
    Մանուկները աշխարհի թող չտխրեն
    Մանկություն անհոգ լինի,
    Սերը մեզ պաշտպան լինի,
    Հարթ ու կանաչ ճանապարհ թող միշտ լինի:
    2-րդ տուն․
    Խաղաղություն ենք մենք ուզում
    Ու էլ մենք չենք դիմանում
    Ո՞վ է կռիվներ կամենում:
    Խաղաղություն ենք երազում,
    Թող չլինեն պատերզմներ,
    Հերիք է զինվորներ կորցնենք:
    Կրկներգ․
    Խաղաղություն ամենքին,
    Խաղաղություն ամենուր,
    Մանուկները աշխարհի թող չտխրեն:
    Մանկություն անհոգ լինի,
    Սերը մեզ պաշտպան լինի,
    Հարթ ու կանաչ ճանապարհ թող միշտ լինի:
    3-րդ տուն․
    Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-
    միայն Այդ ենք մենք աշխարհին կամենում:
    Խաղաղությո՜ւն: Ո՞վ է կռիվ կամենում,-
    Լոկ այս հարցն է, որ հնչում է ամենուր:
    Պատասխանը միևնույնն է ամեն տեղ.
    Ո՛չ, ասում է ամեն երկիր, ամեն ցեղ:
    Ո՛չ, հնչում է ամեն լեզվով՝ մի բառով:
    Ո՛չ, հնչում է կերտող մուրճի բարբառով:
    Այգին ջրող բահը նույնն է պահանջում,
    Նույնն է տենչում զուլալ հոսող ամեն ջուր,
    Նույնն է ճչում ամեն մանուկ նորածին,
    Նույնն է ասում լուռ հպումը սիրածի...
    Կրկներգ․
    Խաղաղություն ամենքին,
    Խաղաղություն ամենուր,
    Մանուկները աշխարհի թող չտխրեն:
    Մանկություն անհոգ լինի,
    Սերը մեզ պաշտպան լինի,
    Հարթ ու կանաչ ճանապարհ թող միշտ լինի:
    Խաղաղություն,
    Երջանկություն,
    Անհոգ մանկություն: (2 անգամ)
    ======================================================

Комментарии • 4