«Մասնագիտություն». Փոքրիկ բուժառուների կյանքի որակը վերականգնող մասնագիտություն. 02.07.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 1 июл 2024
  • Ցանկացած ծնողի գերագույն նպատակն առողջ բալիկ մեծացնելն է: Ծնողների և բժիշկների ամուր համագործակցության արդյունքում միայն փոքրիկը կունենա առողջ մարմին:
    Մանկական վնասվածքաբանություն և օրթոպեդիա. բժշկագիտության կարևորագույն բնագավառ, որը զբաղվում է երեխաների շրջանում հանդիպող բնածին և ձեռքբերովի վիրաբուժական հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ, մանկական օրթոպեդիան անդրադառնում է երեխաների հենաշարժական համակարգի խնդիրներին, ոչ միայն չափազանց անհրաժեշտ և յուրահատուկ մասնագիտություն, այլ նաև փոքրիկ բուժառուների կյանքի որակը վերականգնելու մեծ հնարավորություն, քանի որ ապահովում է օրթոպեդիկ խնդիրներ ունեցող երեխաների համալիր խնամք և ամենաբարդ վիրաբուժական հիվանդություններից շուտափույթ ապաքինում:
    Ի տարբերություն մեծահասակների՝ մանկական օրթոպեդիան ամբողջովին տարբերվում է, դրա հիմքում երեխայի ոսկրային և մկանային համակարգի առանձնահատկություններն են. ցանկացած հիվանդություն դիտարկելիս միշտ պետք է հիշել, որ երեխան աճող օրգանիզմ է:
    Զրույց Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար, Մուրացան համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ բուժական գծով, բժշկական գիտությունների թեկնածու Արարատ Նազանյանի հետ:
  • КиноКино

Комментарии •