«Մասնագիտություն». Յուրաքանչյուր զբոսավար իր երկրի կենդանի այցեքարտն է. 18.06.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 6 окт 2024
  • Յուրաքանչյուր զբոսավար իր երկրի կենդանի այցեքարտն է, իր երկրի պատմության, մշակույթի, նյութական և ոչ նյութական պատմամշակութային ժառանգության, ավանդույթների, սովորույթների ամենավառ կրողն ու ներկայացուցիչը, որի շնորհիվ այցելուներն էլ ավելի մեծ հետաքրքրությամբ կբացահայտեն օտար երկիրը և կհարստացնեն իրենց գիտելիքները, իսկ վերջում կտանեն միմիայն դրական էմոցիաներ և, որ ամենակարևորն է, նորից վերադառնալու ցանկություն կունենան:
    Զբոսաշրջային ծառայությունների սպասարկում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ. անչափ հաճելի, պահանջված, դինամիկ զարգացող, մրցունակ ու հետաքրքրաշարժ մասնագիտություն, որ պահանջում է բազմակողմանի գիտելիքներ, հաղորդակցման գերազանց հմտություններ, բարձր պատասխանատվություն, ստեղծագործական մոտեցում, շփում տարբեր մարդկանց հետ:
    Մարդիկ ճանապարհորդել են միշտ, բոլոր ժամանակներում: Յուրաքանչյուր երկրում տեսնելու և բացահայտելու շատ բան կա: Ծառայությունների ոլորտը գնալով մեծ թափ է հավաքում, և զբոսաշրջության ոլորտում լավ սպասարկումը գերխնդիր է՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացումը, գլոբալիզացիան և սպառողների փոփոխվող վարքագիծը:
    Զրույց Երևանի պետական հումանիտար քոլեջի զբոսաշրջային ծառայությունների սպասարկում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ մասնագիտության դասախոսներ Անահիտ Ստեփանյանի և Արտավազդ Զաքյանի հետ:
  • КиноКино

Комментарии •