«Վերնատուն»․ Խորհրդային «Օրբիտա» գործարանը և հայ իրականության «օրբիտան» 03.07.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 июл 2024
  • Գրող, վավերագրող Երվանդ Վարդանյանի «Օրբիտա» վավերագրական ֆիլմը պատմում է խորհրդային տարիների «Օրբիտա» օպտիկական սարքավորումների լքված գործարանի տարածքում գործող նարդու արտադրամասի, արհեստավորների առօրյայի, հայկական տեսանելի և անտեսանելի իրականության մասին։
    «Օրբիտան» Երվանդ Վարդանյանի առաջին հեղինակային ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունենալու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։
    Երվանդ Վարդանյանը պատմում է վավերագրողի իր փորձառության մասին։ Ֆիլմը, տարբեր ընդհատումներով, նկարահանվել է երկու տարվա ընթացքում։ «Սկզբում նարդու արվեստանոցի մասին էի ուզում նկարել, հետո դարձավ համայնքի մասին, հետո՝ Հայաստանի, հետո դարձավ իմ մասին, մեր բոլորի ընթացքի մասին և թե ինչ օրբիտա պիտի ընտրել հետագա ընթացքի համար», - ասում է նա։
    Լինելով անկախության սերունդ, Երվանդ Վարդանյանը յուրովի է մեկնաբանում խորհրդային ժամանակը․ «Դու հասկանում ես, որ ամբողջ ժողովուրդը եղել է մի որոշակի արտադրական պրոցեսի մեջ, որը կառավարվել է վերևից ու եթե փորձում ես համեմատել մեր ժամանակների հետ՝ նույնիսկ վախենալու է։ Որպես ստեղծագործողի, ինձ համար էս դեպքում կարևոր էր կայացած իրողության հետ հաշվի նստելը և դրանում խորհրդավորություն և միստիկա գտնելը։ Օրբիտայի օրինակով կարող ենք ասել, որ մենք ոչ թե չկարողացանք պահպանել եղածը, այլ իրականում մնացինք կայսրության փլատակների տակ։ Կայսրություններն իրականում աշխատում են մեխանզիմով, որ երբեք ոչ մի պետության չեն թողնի ինքնուրույն կառավարել որևէ բան և այդ հսկայական գործարանի աշխատանքը, թեկուզ որոշակի մասերով, կախված է Կենտրոնից և աշխատում է փոխկապակցված ու եթե մի բան դուրս է գալիս՝ համակարգը քանդվում է։ Այդ առումով մենք պետք է զրոյից, թեկուզ նարդու արտադրամասով, կարողանանք մեր ինքնուրույնությունը ապահովել», - ասում է Երվանդ Վարդանյանը։
  • КиноКино

Комментарии •