«Վերնատուն»․ 21-րդ անգամ կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 01.07.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 30 июн 2024
  • Հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը խոսում է փառատոնի ծրագրային այս տարվա առանձնահատկություններից։
    «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա կարևոր շեշտադրումները կապված է Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանների հետ:
    Կարեն Ավետիսյանն ասում է, «Ոսկե ծիրանի» քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ կարգախոսը միավորում է նաև երկու տարբեր մշակույթներում ստեղծագործող հայազգի արվեստագետներին։ Տարբեր արվեստագետներ որոնց միավորող կապը ոչ միայն ազգությունն է, այլ կինոն։
    Փառատոնի հոբելյանական միջոցառումների ծրագրում «Աշուղ Քերիբին» նվիրված եզակի ցուցահանդեսն է, Ազնավուրին և Փարաջանովի նվիրված պերֆորմանսները, «Նռան գույնի» նոր երաժշտական էքսպերիմենտալ ինտերպրիտացիաները, առաջին անգամ կցուցադրվեն Ազնավուրի լուսանկարների ցուցահանդեսը։
    Փառատոնի փակման ֆիլմը 1991թվականին նկարված և վերականգնված Փարաջանովի մասին պատմող Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Բոբո» ֆիլմն է, որի հայաստանյան ցուցադրությունը կլինի առաջին անգամ «Ոսկե ծիրանի» շրջանակներում։
    «Շատ ավանգարդային, անսովոր, որոշ առումով հանդուգն, այլընտրանքային հայացք է։ Փարաջանովի մասին կարծրատիպային ընկալումները փորձում ենք ինչ որ կերպ կոտրել», - ասում է Կարեն Ավետիսյանը։
    Անդրադառնալով այս տարվա հանրահայտ և նշանային ֆիլմերին Կարեն Ավետիսյանը առանձնացրեց Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը, որն այս տարի արժանացավ եվրոպական ամենահեղինակավոր՝ IDFA վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին և «Ոսկե ծիրանի» շրջանակներում կլինի ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Կցուցադրվեն Բեռլինի միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմն ու նաև այլ ֆիլմեր ու պրեմիերաներ։
  • КиноКино

Комментарии •