«Վերնատուն»․ «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագիծը 26.06.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 25 июн 2024
  • Առնո Բաբաջանյան համերգասրահում հուլիսի 2-ին, տեղի է ունենալու «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագիծը։
    Համերգի մտահղացման հեղինակ, երգիչ երգահան Վահան Արծրունին խոսում է առաջիկա համերգի, Կոմիտասի շուրջ համագործակցությունների ընդլայնման, Կոմիտասի ժառանգության մեկնությունների ու Կոմիտասի արդիականության մասին։
    Վահան Արծրունին ասում է, որ առիթը բաց չի թողնում Կոմիտասի մասին հիշեցնելու, նշում է, որ սպասվող համերգը այս նախագծի թվով երրորդ համերգն է, որտեղ ներկայացվում է Կոմիտասի երաժշտական և բանաստեղծական ժառանգությունը։ Համերգին ներկայացվելու է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունները, Կոմիտասի ժառանգության բազմաբնույթ մեկնությունները։
    Վահան Արծրունին ասում է, որ համերգը նախևառաջ երաժշտական ստեղծագործական միավորների՝ մենակատարների ու նվագախմբերի Կոմիտասի շուրջ երկխոսության հնարավորություն է։
    «Արդյո՞ք այս մշակութային տարածքի ներսում ենք մենք և արդյո՞ք մենք կարող ենք երկխոսել, երկխոսության ընթացքում ծնված նյութն արդյո՞ք հետաքրքիր է հանդիսատեսին»,- ասում է Վահան Արծրունին, հավելելով, որ երբ ծրագրում Կոմիտաս է, դահլիճները միշտ լեփ լեցուն են լինում։
    Համերգին կհնչեն Ամերիկայի Միացյալ նահանգների Արևելյան թեմի Սբ․ Հակոբ Եկեղեցու «Նարեկեան Զանգակներ» նվագախմբի կատարմամբ՝ Տեր Հովհան Խոջա-էյնաթյանի Կոմիտասի հոգևոր երաժշտության մշակումների փոխադրությունները՝ զանգակների համույթի համար, Կոմիտասի գրի առնված մեներգերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանի կատարմամբ, հատվածներ Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարից՝ հեղինակի կատարմամբ, KVART ensemble- ի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար ՝ Նարեկ Ավագյան) Վահան Արծրունին ասում է, որԿոմիտասը երաժիշտ կատարողների համար մնում է անհայտ։
    Կոմիտասի հինգ տասնյակից ավելի ստեղծագործություններից բեմական շրջանառության մեջ է ընդհամենը երկու տասնյակ ստեղծագործություն, որոնք պետք է սովորել և ներկայացնել հասարակությանը։
    «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագիծը Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա հուլիսի 2-ին ժամը՝ 19։30-ին։
  • КиноКино

Комментарии •