«Նորայր Քարտաշյան և Վան Նախագիծ» - Սոնա յար (Armenian folk)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 31 июл 2014
  • Հայ ժողովրդական «Սոնա յար» երգն է՝ «Նորայր Քարտաշյան և Վան Նախագծի» կատարմամբ: Մենակատար՝ Գարեգին Առաքելյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նորայր Քարտաշյան:
    Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Նորայր Քարտաշյանը, ինձ հետ զրույցի ընթացքում, «Ախ, Սոնա յար» երգի մասին պատմեց.
    «Սա Մշո երգերից է: Այն մենք գրի ենք առել վարպետ Գևորգից, որ ապրում է Ապարանում: Ինքը տարիքով մարդ է և նման շատ երգեր գիտե: Նույն վերնագրով երգ գրառած և մշակած ունի Կոմիտասը: Բայց սա այլ երգ է: Ընդհանրապես «Սոնա» անունը շատ է օգտագործվում հայ ժողովրդական երգերի մեջ: Իսկ պատճառն այն է, որ «սոնա» նշանակում է սիրուն, այսինքն՝ «սիրուն յար»: Սիրելիի գովքն է ու իր սիրո արտահայտումն է այս երգը»:
    Երգի խոսքերը՝
    Կապույտ էր մանուշակը,
    Այ Սոնա յար, բոյիդ մեռնեմ,
    Բուսել էր քարի տակը,
    Ջան, Սոնա յար, բոյիդ մեռնիմ:
    Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
    Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
    Ուժ տուր՝ ելնինք քարափը,
    Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
    Քաղինք նարգիզն ու վարդը,
    Ջան, Սոնա յար, բոյիդ մեռնիմ:
    Ախ, Սոնա յար, բոյիդ մեռնիմ,
    Ջան, Սոնա յար, սոյիդ մեռնիմ:
    Պատկերն՝ ըստ Հայկ Սայադյանի:
    Armenian folk song "Sona yar" from Moush. Performs "Norayr Kartashyan and Van Project". Vocal by Gareguin Arakelyan. Art director and conductor Norayr Kartashyan. Picture by Hayk Sayadyan.
  • ВидеоклипыВидеоклипы

Комментарии • 26

  • @user-zs8ec6nm1t
    @user-zs8ec6nm1t 3 года назад +9

    Ջա՜ն այս երգի տակ Գյովնդ պարը հրաշալի է լինում😘

  • @lusntaglusntagyan4606
    @lusntaglusntagyan4606 4 года назад +5

    Հիացած եմ !!!
    Շնորհակալություն Աստված Ձեր ուժ ու եռանդ տա !!!

  • @user-ud5ib7zg8z
    @user-ud5ib7zg8z 4 месяца назад +1

    Հիասքանչ է!!! 🤝🇦🇲✝️✊

  • @SonaKhachatryan-rf7lm
    @SonaKhachatryan-rf7lm 10 месяцев назад +2

    Շնորհակալություն բոլոր Սոնա յարերի, ու ոչ միայն, անունից❤

  • @armarm3848
    @armarm3848 2 года назад +4

    Հիմա որ հարսանիքներին անճոռնի ռաբիզի ու «երաժշտություն» կոչվող անհասկանալի աղմուկի ու կլկլոցի փոխարեն մեր հայկական երգ-երաժշտությունը հնչի, վատ կլինի՞: Հետո էլ զարմանում են, թե նորապսակների մոտ ինչու է էդքան բարձր անպտղությունը:

  • @AnahitMovsisyan
    @AnahitMovsisyan 10 лет назад +9

    Աննման է․․․․․․․․․․․․
    Շնորհակալություն տեղադրելու ու կարևոր տեղեկության համար։

  • @syuzannahakobyan1068
    @syuzannahakobyan1068 Год назад +1

    Գյովնդ պարելը տպավորիչ է ստացվում , եթե պարում ենք հենց այս երգի տակ:
    Շնորհակալություն երգողին:

  • @susannagrigorjan2683
    @susannagrigorjan2683 Год назад

    ընտիր է ❤աշակերտներս մեծ սիրով են լսում Աստված օրհնի ձեզ

    • @Aygaber
      @Aygaber  Год назад +1

      Շնորհակալ եմ արձագանքի համար ☺

  • @ELSolare
    @ELSolare 9 лет назад +4

    hrashk katarum!

  • @khanummkrtchyan7487
    @khanummkrtchyan7487 2 года назад +1

    Շնորհակալություն

  • @mimimono90
    @mimimono90 3 года назад +2

    Վուուուխ, Էս ինչ հրաաաաշք աաա

  • @merimachkalyan3875
    @merimachkalyan3875 2 года назад

    Աննման ձայն ու հրաշալի կատարում😍😍😍♥♥

  • @karenmkrtchyan7425
    @karenmkrtchyan7425 8 лет назад +4

    Շնորհակալություն տեղադրելու համար։

  • @raf7098
    @raf7098 Год назад

    Emozionante!

  • @NarineKirakosyan
    @NarineKirakosyan Год назад

    Շնորհակալություն Արշակ ջան։

  • @interestingandcreative3785
    @interestingandcreative3785 2 года назад

    Ընտիրություն ա, սեր ա

  • @Leraneh
    @Leraneh 8 лет назад +7

    Այո՜, էս ինչ լավն է..^_^

    • @horchaniamine9700
      @horchaniamine9700 8 лет назад

      in English please

    • @ashotbyerkat
      @ashotbyerkat 2 года назад

      @@horchaniamine9700 You're in the comment section of an Armenian song. We speak our language

  • @Armenhovhannisyan90
    @Armenhovhannisyan90 10 лет назад +5

    Armenian folk music: Sona Yar

  • @ArsenSultanyan
    @ArsenSultanyan Год назад

    ❤❤❤❤❤

  • @mays5227
    @mays5227 4 года назад +1

  • @luizanaslyan4121
    @luizanaslyan4121 3 года назад +2

    Որեւէ մեկը միայն երաժշտությունը ունի՞ mp3 կամ այլ ֆորմատով

    • @Aygaber
      @Aygaber  3 года назад +1

      Ես չունեմ, Լուիզա ջան, ձեռքս ընկնի, ձեն կհանեմ:

    • @ashotbyerkat
      @ashotbyerkat 2 года назад +1

      Ես ունեմ, ինչպե՞ս փոխանցեմ։