Սիլվա Կապուտիկյան «Ապստամբություն» 2004թ. Ասմունքում է Նիկոլ Փաշինյանը։

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 21 дек 2024

Комментарии • 6

  • @РузаннаСаргсян
    @РузаннаСаргсян Год назад

    Ապրի մեր վարչապետը👍🏻🇦🇲🥰

  • @aloha4260
    @aloha4260 2 года назад

    Well done 👍

  • @sansanychsorrow7285
    @sansanychsorrow7285 2 года назад

    Այսօր միջինասիական սարերից ու յայլեքից եկվոր քոչվորը պատմական հողիդ վրա ստեղծել է պետություն, ձեռք բերել անկախություն, դարձել է նստակյաց, հայրենիքի տեր, իսկ նստակյաց արիականը դարձել է քոչվոր ու մնացել անհայրենիք...
    Այսօր Շուշին՝ Շուշա է, փողոցները՝ անվանափոխված, Բյուլբյուլօղլու տաղերի ու Վագիֆի պոեզիայի տակ մնացած, Ղազանչեցոնցը՝ կերպարանափոխված, Կանաչ ժամը՝ ավիրված, Դադիվանքը՝ խեղված...
    «Շուշան» ծաղկում է, «Աղդամը»՝ վերակենդանացվում, անտառներ, արդյունաբերական ու վերամշակող պարկեր, գործարաններ ստեղծվում, տարածքներն ականազերծվում, «հաղթանակի ճանապարհը» ավարտին է հասցվում, երկաթուղին մինչև Հայաստանի հետ սահման ու Շուշի կառուցվում, «Խուդաֆերինը»՝ շահագործվում, «Մուրովդաղ»-ի՝ աշխարհի ամենաերկար թունելներից մեկը (երկարությունը՝ 11.658 մետր) կառուցվում, այդպիսով՝ Տոգանալի-Քելբաջար-Իստիսու մայրուղին կյանքի կոչվում:
    Դե իսկ «Ֆիզուլիի» միջազգային օդանավակայանի բացումից հետո, մինչև տարեվերջ կտեսնենք «Զանգելանի» միջազգային օդանավակայանի շահագործման հանձնումը։
    Ու այս ամենը՝ ընդամենը 2 տարվա ընթացքում...
    Կամք, ցանկություն, միասնականություն, միաբանություն, համառություն ու սեփականության բարձր զգացում...
    Սա է գրավականը, որի պարագայում տեսանելի ու շոշափելի արդունքներ է գրանցվում:
    Այնպես որ, Ալիևն այլևս չի բարբաջում:
    Ալիևն ինչ ասում, այն անում է...
    Ալիևի հաջորդ պլաններից մտահոգվեք ու այլևս վերջինիս չթերագնահատե՛ք...
    Ալիևը «Ղալլաթ» կանի՞, գլուխը պատին կտա՞...
    Ո՜չ, հարգելի՛ս, գլուխը պատին, պատն էլ գլխին մենք մեզ պետք է տանք, ամոթով մնանք...
    Դե հա՛, կասեք՝ թող սարքեն, շենացնեն,
    Մեզ համար են անում, դեռ «խաբար» չունեն:
    Կգա մի օր, կստեղծվի առիթ,
    Կօգտվենք պահից, կվերցնենք ձեռքից...
    Կասե՛ք, բա ինչ կանեք...
    Այ, թե ու՞մ հաշվին, ի՞նչ գնով, ու՞մ «փայլուն» «դագդիգական» հաշվարկով, քանի հազարավորների արյան դիմաց դա էլ կարևոր չէ...
    Դա երկրորդակական է, քանի որ «հայրենիքը» մեզ կանչում է, «հայրենիքը» պետք է «ազատագրել», այն պետք է «փրկել»...
    Հողը նրանն է, ով ապրում ու արարում է նրա վրա:
    Հայրենիքը նրանն է, ով մշակում, կառուցում, շենացնում ու զավակներով սերնդե սերունդ պահում է այդ հողը:
    Մնացածը՝ բաժակաճառեր են, դեմագոգիա, էմոցիոնալ սպեկուլյացիաներ, մանիպուլյացիաներ ու էժանագին ասեկոսեներ...
    Արցա՛խ աշխարհ, պինդ կաց, իրական տերերդ իրենց բազկի, հոգու, մտքի զորությամբ ու Աստծո աջով քեզ պահելու, պահպանելու են...
    Գոնե այն, ինչ մնացել է Արցախից...

  • @sansanychsorrow7285
    @sansanychsorrow7285 2 года назад

    Նախանձե՞ս, լա՞ս, թե՞ ուրախանաս...
    Ադրբեջանացվող Արցախ...
    Նայում ես, թե ինչպիսի հսկայական ծավալների շինաշխատանքներ է կատարում Ադրբեջանը Արցախում, թե ինչպես է կարողանում կարճ և հստակ ժամկետներում շահագործման հանձնել միջազգային ստանդարտներին համապատասխան ճանապարհներ, թունելներ, զորամասեր, քաղաքային ավաններ, Հէկեր, կամուրջներ, օդանավակայաններ, ակամա զարմանում ես, «հիանում», նախանձում ու միաժամանակ չարանում ես քո իսկ երկրի բոլոր ժամանակների ղեկավարների վրա, վերջիններիս՝ արածների ու չարածների վրա:
    Տեսնում ես, թե ինպիսի ջանասիրությամբ ու հոգատարությամբ է թշնամին մաքրում, սարքում, վերակենդանցնում բնօրրանդ՝ չարանում ես, սկսում մտածել, որ թշնամին հողիդ ավելի է արժանի, որ ավելի է գնահատում այն, իրոք այն համարում իրեն «վաթան»...
    Նայում ես այդ տարածքների նախկին անխնամ, անտեր, անտիրական վիճակը ու ակամա սկսում ես մտածել, որ այս տարածքները, գուցե իրոք մեզ պետք չէին, գուցե իրոք մերը չէին...
    Մի՞գուցե հենց դրա համար տասնամյակներով ոչ մեկը մատը մատին չտվեց ու մի քար գոնե մյուսի վրա չդրեց...
    Ակամա հարց ես տալիս ինքդ քեզ՝ Ակնան մեր հայրենիքը չէ՞ր, Վարանդան, Սանասարը, Կովսականը, Բերձորը, Քարվաճառը մեր պապերից ժառանգած հայրենի՞քն է...
    Թե՞ տեղանուններն անվանափոխեցինք, բայց օտարամոլության բարդույթին գերի մնացինք, մինչ այսօր՝ «Զանգելան», «Կուբաթլու», «Լաչին» օգտագործելով այլ բան հաստատեցինք...
    Ավելին՝ հազարավոր հայորդիների արյունը իզու՞ր թափվեց պատմական հայրենիքի այս հատվածն ազատագրելու համար...
    Իզու՞ր նահատակվեցին հայր ու որդիներ՝ 30 տարի շարունակ հետ բերածն ատամներով պահելու համար:
    Եթե մերն էր, ապա ինչու՞ այս աստիճան անտեր-անտիրական, թշվառ, թալանված ու ավիրված...
    Թե՞ հենց այդպես էիք թողել, որովհետև պետք է տայիք...
    Եթե պետք է տայիք, ապա այս գնո՞վ...
    Էլ չեմ ասում նման շռայլ նվիրատվությունը...
    Թե՞ հիշեմ բոլորիդ «ոչմիթիզականությունը»...
    Ո՞վ է այս ամենի պատասխանատուն, կամ արդո՞ք էլ իմաստ ունի փնտրել մեղավորներ...
    Ո՞վ է հիմա անկեղծ լացելու վերջիններիս կորստի վրա...
    Ե՞ս, դու՞, կոսմոպոլիտ, խաղաղատենչ հայրենասերնե՞րս, սփյուռքահայությու՞նը, թե՞ անխտիր բոլորս...
    Ու՞մ կորուստն է այն, ու՞մ իրական ցավն է այն, ու՞մ ցավակցես կամ թե արժե՞ ցավակցել...
    Ու սա այն Արցախն է, որ տասնյակ զորավարներ է տվել աշխարհին ու ինքն է մնացել առանց զորավար, անզոր ու անպաշտպան...
    Գուցե, առերեսվել է պետք այսպիսի իրականության, դառը ճշմարտության ու տոտալ ողբերգության հետ, հարմարվել, հանդուրժել ու զուտ գոյատևե՞լ, ինչպես շատ դեպքերում մեր ազգին բնորոշ է...
    Կամ ինչը մեզ մոտ գերազանց է ստացվում՝ ապրել ու արարել ուրիշի հայրենիքում, ուրիշինը իր հայրենիքը համարել, այն շենացնել սեփական հայրենիքի փոխարեն, սեփական հայրենիքն էլ հեռվից սիրել...
    Վերջում էլ տենչալ՝ հարենիքում, սու՜րբ հողին հանձնվել...
    Հիմա պետք է տխրե՞մ, թե՞ ուրախանամ, որ աստվածատուր բնօրրանս մեզանից շատ սիրող ու գնահատողներ կան, որ այն օրեցօր գեղեցկանում է այլոց շնորհիվ ու այլոց համար...
    Ասե՞մ հալա՛լ է, թող գոնե իրենք մշակեն ու շենացնեն այս դրախտավայրն ու վայլեն այն...
    Ասե՞մ, թե այսքանից հետո ո՞վ է արժանի ապրել այս հողի վրա...
    Ասե՞մ, թե իրականում 30 տարի ո՞վ պայքարեց Արցախի համար ու վերջապես արժանացավ Արցախին...
    Փաստ է՝ մենք ինչպես այդպես էլ չհասկացանք ձեռքբերված անկախության ու պետականության «ղադրը», այնպես էլ՝ Արցախի կարևորությունը...

  • @sansanychsorrow7285
    @sansanychsorrow7285 2 года назад

    yaxq..takanq..bolorc takanq du durs yekar...atum em dzes bolorıd..amenavat kendanın es du pashınyan..naxkınnerıc shat qez em atum lprtsun eak