Տեր Դավիթ։ Երեկոյան ժամերգություն Սուրբ Գրիգոր Լուսավորիր մայր եկեղեցում։ Erekoyan zhamergutyun.

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 20 сен 2024
  • Խորհրդակատար` Տեր Դավիթ քահանա Շախկյան և դպրաց դաս։
    ժամերգությունը Գիշերայինի և Առավոտյանի հետ կազմում է ժամերգությունների երեք գլխավոր ժամապահերը: Երեկոյան ժամերգությունն ամենօրյա է, ամբողջ տարվա մեջ չի կատարվում միայն Ավագ Շաբաթ օրը: Սբ. Ներսես Շնորհալու հրահանգով սովորություն է եղել Երեկոյան ժամերգությունից առաջ Յայսմաւուրք կարդալ: Երեկոյան ժամերգությունը կատարվում է մայրամուտից առաջ «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ, որ էջ ի խաչէն եւ պատեալ պաստառակալաւ՝ եդաւ ի գերեզմանի»: Այս ժամն Աստվածորդու թաղման խորհուրդն ունի, որովհետև Հովսեփ Արիմաթիացին այդ ժամին իջեցրեց Հիսուսի մարմինը խաչի վրայից և դրեց գերեզմանի մեջ:
    Ինչպես մյուս ժամերգությունները Երեկոյանը ևս սկսվում է «Հայր մեր»-ով: Այս ժամերգությունը երկու տեսակ հանդիսավորությամբ է կատարվում. առաջինը՝ մինչև «Համբարձի» շարականը, որ միշտ անփոփոխ է, և երկրորդը՝ «Համբարձի»-ից հետո, որ փոխվում է ըստ օրվա պատշաճի:
    «Հայր մեր»-ին հաջորդում է Երեկոյան ժամերգության կորիզը՝ «Ես առ Աստուած կարդացի» (Սաղմոս 54:17) մաղթանքը, ապա՝ երկու փոխեր՝ «Խոնարհեցո» (Սաղմոս 85:1-16) և «Ապրեցո զիս, Տէր» (Սաղմոս 139:1-14, 140:1-10, 141:1-8): «Խոնարհեցո» սաղմոսով խնդրում ենք գթասիրտ, ողորմած, համբերատար և ճշմարիտ Աստծուց պահպանություն և զորություն, որպեսզի կարողանանք հաղթահարել սատանայական փորձությունները: Իսկ «Ապրեցո» սաղմոսով խնդրում ենք Աստծուն ազատելու մեզ չարից: Ըստ եկեղեցական ավանդության՝ «Խոնարհեցո» և «Ապրեցո» փոխերը նախաստեղծների աղոթքն է ուղղված ողորմած Աստծուն: «Խոնարհեցո» սաղմոսն ասված է Ադամի կողմից հետևյալ խորհրդով՝ ինչպես հիվանդը բժշկի ունկնդրությունն է խնդրում իր ցավը նրան հայտնելու, այսպես էլ նախահայրը, հոգևոր հիվանդությամբ շաղախված, աղերսում է Աստծուն, որ լսի իր ձայնը, առողջարար դեղ շնորհի, բժշկի իրեն հիվանդությունից ու չարի հարվածներից: Իսկ «Ապրեցո»-ն Եվայի կողմից է ասվում, որովհետև, երբ Տերը հարցնում էր նրան պտղի ճաշակման մասին, նա օձին պատճառ բերելով կամեցավ արդարանալ, բայց դատապարտվեց: Ուստի «Ապրեցո» սաղմոսով խնդրում է ազատել իրեն չարից և դատապարտությունից:
    Այս սաղմոսները հնում երգվել են դաս առ դաս: Հետագայում սկսել են կարդացվել ատյանում երկու դպիրի կողմից:
    Աղբյուր` surbzoravor.am
    #zhamergutyun #terdavit #surbgrigorlusavorich #ժամերգություն

Комментарии • 1

  • @merikarapetyan7857
    @merikarapetyan7857 2 года назад +2

    Astcu kamok schnorhakalutiuns em haitnum I'm ev bolor that hi and ev fizikapes ankarox mardkanc koxmic ais hajeli pain arjanacnelu hsmsr ...hazar park hory vordun ev surb shogun ammmmmeeeeee........n