ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ:

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 18 окт 2024
  • Երեկոյան ժամերգությունը Գիշերայինի և Առավոտյանի հետ կազմում է ժամերգությունների երեք գլխավոր ժամապահերը: Երեկոյան ժամերգությունն ամենօրյա է, ամբողջ տարվա մեջ չի կատարվում միայն Ավագ Շաբաթ օրը: Սբ. Ներսես Շնորհալու հրահանգով սովորություն է եղել Երեկոյան ժամերգությունից առաջ Յայսմաւուրք կարդալ: Երեկոյան ժամերգությունը կատարվում է մայրամուտից առաջ «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ, որ էջ ի խաչէն եւ պատեալ պաստառակալաւ՝ եդաւ ի գերեզմանի»: Այս ժամն Աստվածորդու թաղման խորհուրդն ունի, որովհետև Հովսեփ Արիմաթիացին այդ ժամին իջեցրեց Հիսուսի մարմինը խաչի վրայից և դրեց գերեզմանի մեջ:
    Ինչպես մյուս ժամերգությունները Երեկոյանը ևս սկսվում է «Հայր մեր»-ով: Այս ժամերգությունը երկու տեսակ հանդիսավորությամբ է կատարվում. առաջինը՝ մինչև «Համբարձի» շարականը, որ միշտ անփոփոխ է, և երկրորդը՝ «Համբարձի»-ից հետո, որ փոխվում է ըստ օրվա պատշաճի:
    «Հայր մեր»-ին հաջորդում է Երեկոյան ժամերգության կորիզը՝ «Ես առ Աստուած կարդացի» (Սաղմոս 54:17) մաղթանքը, ապա՝ երկու փոխեր՝ «Խոնարհեցո» (Սաղմոս 85:1-16) և «Ապրեցո զիս, Տէր» (Սաղմոս 139:1-14, 140:1-10, 141:1-8): «Խոնարհեցո» սաղմոսով խնդրում ենք գթասիրտ, ողորմած, համբերատար և ճշմարիտ Աստծուց պահպանություն և զորություն, որպեսզի կարողանանք հաղթահարել սատանայական փորձությունները: Իսկ «Ապրեցո» սաղմոսով խնդրում ենք Աստծուն ազատելու մեզ չարից: Ըստ եկեղեցական ավանդության՝ «Խոնարհեցո» և «Ապրեցո» փոխերը նախաստեղծների աղոթքն է ուղղված ողորմած Աստծուն: «Խոնարհեցո» սաղմոսն ասված է Ադամի կողմից հետևյալ խորհրդով՝ ինչպես հիվանդը բժշկի ունկնդրությունն է խնդրում իր ցավը նրան հայտնելու, այսպես էլ նախահայրը, հոգևոր հիվանդությամբ շաղախված, աղերսում է Աստծուն, որ լսի իր ձայնը, առողջարար դեղ շնորհի, բժշկի իրեն հիվանդությունից ու չարի հարվածներից: Իսկ «Ապրեցո»-ն Եվայի կողմից է ասվում, որովհետև, երբ Տերը հարցնում էր նրան պտղի ճաշակման մասին, նա օձին պատճառ բերելով կամեցավ արդարանալ, բայց դատապարտվեց: Ուստի «Ապրեցո» սաղմոսով խնդրում է ազատել իրեն չարից և դատապարտությունից:
    Այս սաղմոսները հնում երգվել են դաս առ դաս: Հետագայում սկսել են կարդացվել ատյանում երկու դպիրի կողմից:
    «Խոնարհեցո» և «Ապրեցո» «Փոխերի» միջև «Փառք քեզ, Աստուած, փառք քեզ, յաղագս յամենայնի Տէր, փառք քեզ» փառաբանական մաղթանքն է, որ կապում է երկու «Փոխեր»-ը միմյանց: Այս մաղթանքը վերագրվում է Ոսկեբերանին: Վերոնշյալ «Փոխեր»-ը իրենց հաջորդող շարականները չունենալով, մնացին հաստատուն և ամբողջականորեն ընթերցվում են:
    Շատ սաղմոսների պարագային մեկ երկու տուն սաղմոսի ընթերցելուց հետո երգվում է շարական: Սաղմոսներն որոշ պարագաների լռեցին և փոխարինվեցին շարականներով: Տարին մեկ անգամ Ծաղկազարդի երեկոյան «Դռնբացէք»-ի ժամերգության ժամանակ «Խոնարհեցո» և «Ապրեցո» փոխերն ընթերցվում են շարականների հետ միասին:
    Աղբյուր` www.surbzoravor.am/post/view/erekoyan-%D5%AAamergutyun
    #երեկոյանժամերգություն, #ՍուրբՍարգիս, #ժամերգություն, #Երևան, #եկեղեցի

Комментарии •