Տեր Շավարշ։ Երեկոյան ժամերգություն Դիլիջանի եկեղեցում։ Ter Shavarsh. Erekoyan zhamergutyun Dilijanum

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 20 сен 2024
  • Խորհրդակատար՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյան։
    Դիլիջանի եկեղեցու հոգևոր հովիվ։
    #ՏերՇավարշ, #ժամերգություն, #terShavarsh, #zhamergutyun, #Dilijan, #Դիլիջան, #Դիլիջանիեկեղեցի
    Գիշերային ժամերգություն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրվա 9 ժամերգություններից առաջինը և ամենաընդարձակը։ Այն այժմ կատարվում է վաղ առավոտյան՝ Առավոտյան ժամերգության հետ միասին։ Սակայն սկզբնական շրջանում այն կատարվել է կեսգիշերին՝ համաձայն Աստվածաշնչի հետևյալ խոսքի, որ օրը սկսվում է գիշերը․
    Aquote1.png Եվ եղավ երեկո, և առավոտ՝ օր առաջին։
    - Ծննդոց 1։5
    Aquote2.png
    Ինչպես նաև՝ Քրիստոս գիշերը Հարություն առավ, և մեռելների հարությունը գիշերն է լինել, համաձայն Աստվածաշնչի։ Դրա համար էլ աղոթքներում խնդրում ենք․ «Զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել»։
    Գիշերային ժամերգությունը, ինչպես մյուս բոլոր ժամերգությունները, սկսվում և ավարտվում է Տերունական աղոթքով։ Յուրաքանչյուր ժամերգություն նվիրված է Սուրբ Երրորդության մեկ անձի։
    Գիշերային ժամերգության մեջ չկան Տերունական հատուկ հիշատակություններ, չնայած այն Սուրբ Ծնունդն է և այդ ժամին կատարված մյուս իրողությունները, որոնք չեն հիշատակվում։ Միայն ընդհանուր ձևով հիշատակվում է մարդկանց պահպանության և Աստծո խնամքին հանձնելու հանգամանքը։ Այս ժամի բուն խորհուրդը հոգևոր արթնությունն է։
    Գիշերային ժամերգությունը կատարվում է ի դեմս Հայր Աստծո և նվիրված է Նրա փառաբանոթյանը։ Գիշերային ժամի աղոթքի խորհուրդը նախամարդու պատվիրանազանցությունն է։ «Տէր եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո» (Սաղմոս 50:17) սաղմոսն է, որը կրկնվում է երկու անգամ, ինչին սարկավագը պատասխանում է․ «Օրհնեալ է Աստուած»։
    Ժամօրհնողի կողմից արտասանվող «Օրհնութիւն եւ փառք Հօր» մաղթանքից հետո սարկավագն ատյանում ասում է «Տէր զի բազում»֊ը, որը բաղկացած է չորս սաղմոսից, 64 տներից (Սաղմոս 3:1-8, Սաղմոս 87:1-19, Սաղմոս 102:1-22, Սաղմոս 142:1-12)։ Կիրակի կամ հանդիսավոր օրերին «Տէր զի բազում»֊ը երգվում է ատյանում խմբով, և հանդիսավոր եղանակով։ Այս սաղմոսն ունի յուրահատուկ երգեցողության մեղեդի։

Комментарии •