Սուրբ Ծննդյան ավանդական Ավետիսներ, խաղեր ու պարեր 🕊️💛

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Ներկայացնում են գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի`«Հասկեր»,«Մարաթուկ»,«Տավրոս» մանկական ավանդական խմբերը ☀️🌿
    Ղեկավարներ`Ժենյա Խաչատրյան,
    Էմմա Պետրոսյան:
    Ֆիլմը նկարահանվել է` «Հայկական» հեռուստատեսութունում`1983 թվականին:
    Ռեժիսոր`Մեսրոպ Մովսիսյան:
    ______________
    Հնում Սուրբ Ծննդյան ընթրիքը վերսկսվում էր,երբ դուռը
    ծեծում էին ու հյուր էին գալիս Քրիստոսի ծնունդն ավետող
    խմբերը,փոխարենը ստանալով յուղ, ձու, ընկույզ, այլ մթերքներ կամ մանր դրամ:
    Երեխաների մի խմբում առջևից
    գնում էր «շուն թակողը» մահակը ձեռքին (սա պետք է քշեր հարձակվող շներին), նրանց հետևում
    էին «ալյուր տանողը»' տոպրակը շալակին, «ձու հավաքողը»' թասը գլխին և մյուսները:
    Մեկ այլ
    խմբում չորացած դդումի մեջ անցք են արել, հարմարեցրել, ճրագ սարքել, և այս ճրագը
    երդիկից, պատուհանից կամ դռնից ներս են տանում այն բոլոր տներում, ուր նրանք այցելում են:
    Նրանք գալիս են երգելով, աղմուկով: Երգի թեման ամենուր սկսվում է Քրիստոսի ծննդյան
    պատմությունից, այնուհետև պատմվում է, թե ինչպես է շինվել Երուսաղեմը, ինչպես այդ
    շինարարության ժամանակ սյուն ու գերանը պակասել Են, առել են սղոցն ու կացինը և գնացել
    են ծառ կտրելու: Երբ կացինը ծառին կպել է, ծառը ճչացել է, երբ սղոցն է կպել, ծառից արյուն է
    բխել և այլն:
    Ապա երգողներն սկսում էին գովել այն տունը, որտեղ տվյալ պահին գտնվում էին,
    այն նմանեցնելով Երուսաղեմին, գովելով տան գույքը և վերջապես' տան պստիկ արու
    զավակին:
    «Ավետիս» երգերը շատ բազմազան էին, երգվում էին դրանք տեղական բարբառով և
    որպես կանոն ժողովրդական բանահյուսության արգասիքներ էին:
    Դրանցում դրսևորված էին
    Քրիստոսի ծննդյան ու կյանքի վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, գովերգվում էին
    Փրկչի առաքինությունները, հրաշագործությունները և այլն: Սակայն կային նաև Քրիստոսի հետ
    կապ չունեցող երգեր, որոնցում հնչում էր ընտանիքին արվող բարեմաղթությունների թեման և,
    այնուամենայնիվ, որպես Ծննդյան տոնի երգեր, դրանք նույնպես կոչվում էին «Ավետիսներ» 🌞🌾
    (📎 Սամվել Մկրտչյան`«Տոներ» )

Комментарии •