Զատկական ազգային խաղեր է ներկայացնում Ռուդիկ Հարոյանը ☀️🌿

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Զատկական ազգային խաղեր է ներկայացնում բանահավաք,պարուսույց, ազգագրագետ Ռուդիկ Հարոյանը ☀️🌿
    Ռուդիկ Հարոյանը ահռելի աշխատանք է կատարել Զատկի տոնածիսական համակարգի մանրամասն ուսումնասիրման և հնարավորինս մատչելի ներկայացման գործում 🌞🌾🐞
    Հետագայում նա իր ուսումնասիրությունների հիման վրա կազմել է Զատիկ երկհատոր գիրքը 🧡
    Հատվածները դուրս են բերված ՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տեսաարխիվ» նախագծից։
    ------
    Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը և դրանք կենցաղում մեծ տարածում ունեին: Զատկին ձու էին կռվեցնում գրեթե բոլորը, սակայն նրա ամենաակտիվ մասնակիցները երեխաներն էին:Ձուն կռվեցնում էին երկու կողմերով:Նախքան կռվեցնելը, ձվերը ատամներին թեթևակի խփելով, ստուգում էին դրանց ամրությունը: Հաղթող էր համարվում նա, ում ձուն ջարդում էր հակառակորդինը: Կային ձվախաղերի տասնյակ ձևեր: Այդ խաղերից ամենատարածվածը ձուկոտրոցին էր, բայց պահպանվել էին նաև' ձուգլդորիկը, ձվարշավը, ձուպտտոցին և ձուսեղմոցին: Խաղեր էին կազմակերպում նաև ձուն գլորելու, նշան դնելու, թաքցնելու և այլ ձևերով: Լոռի-Գուգարքում այդ ձվախաղերը կոչվում էին «կրկտանուկի» (կամ' «ծվի կրկտի») և «թոլանուկի» (կամ' թոլանկի): Ջավախքում, միմյանց Զատիկը շնորհավորելուց հետո, երեխաներն ու երիտասարդները հավաքվում էին տանիքների վրա և ձու կռվեցնում: Ձվախադերը և ձվի հետ կապված սովորույթներն այնքան շատ էին տարածված ու սիրված, որ շատ հաճախ Զատիկը կենցաղում ընկալվում էր որպես ձու ներկելու կամ ձու խաղալու տոն: Տարածված խաղերից էր նաև գոտի լախտին:
    Գրառումը`Մկրտչյան Սամվել, «Տոներ»(Հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ,հավատալիքներ, ավանդույթ և արդիականություն)

Комментарии • 1