Չարենց-Անկումների սարսափից Charents-Ankumneri sarsapic (կարդում է Հարություն Արզումանյանը)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 23 окт 2023
  • Եթե ձեզ դուր է գալիս մեր կատարած աշխատանքը, խնդրում ենք բաժանորդագրվել (Subscribe) ալիքին և հավանել (Like) տեսահոլովակները:
    Ե՛ս եմ հիմա - մի պոետ․ և իմ անունը - Չարենց -
    Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:
    Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
    Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:
    Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
    Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:
    Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
    Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:
    Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին՝
    Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:
    Ուզում է մե՜րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
    Որպես մեռել մի հրկեզ․ որպես կորած մի մանուկ:
    Եվ չարձակած ո՛չ մի նետ՝ անկումների սարսափից,
    Ես փախչում եմ ահա ետ - ես նահանջում եմ նորից:
    Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար -
    Նորի՜ց հառնում են դեպի ամբոխները խելագար:
    Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
    Ու ավերե՜ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:
    Ո՛չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա՝
    Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա:
    Ու չի ելնի մոխիրից տխուր հմայքը ձեր տան,
    Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան:
    Չեն վառվելու տռփակեզ կանանց աչքերը էլ ձեր,-
    Նրանք մոխի՜ր կդառնան, չե՜ն բորբոքվի նրանք էլ:
    Եվ չի՛ հիշի ո՛չ մի սիրտ, որ դարերի մեջ մի օր
    Սիրտս եղել է գերի անկումներին ահավոր:
    Որ եղել է դարերում մի սարսափի նման կին,
    Որը նետել է հեռու աստղանկար իմ հոգին:
    Նրանք կգան, կավերեն, - չի մնա էլ ոչինչ՝
    Ո՛չ դրախտը ձեր գեհեն, ո՛չ թախիծը ձեր դյութիչ:
    Եվ չի լսի ո՛չ մի կին իմ անկումի մասին այս,
    Որ դարձրեց իմ հոգին թարախակալ մի երազ:
    Եվ չի մատնի ո՛չ մի բառ շնչում իմ տոթ երգերի,
    Որ եղել եմ ես տկար, որ եղել եմ ես գերի․․․
    Ես պոետ եմ - և հիմա իմ վառ երգերը պիտի
    Դեպի գալի՜քը թռչեն սլաքների պես նետի:
    Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
    Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան․․․
  • РазвлеченияРазвлечения

Комментарии • 2