Չքնաղ է❤խնդրում եմ,թող շարունակական լինի էս շարքը,սիրելի Բաբկեն,Ձեր ձայնը յուրահատուկ հմայք է հաղորդում ամեն ինչին։Հրաշալի կլիներ նաև Նարեկացու ստեղծագործությունները լսել Ձեր կատարմամբ:😊Աստված օրհնի Ձեզ և Ձեր գործը🕊️
Astvac ognakan u pahapan zavakneris,aroxjutyun tur Hisus jan qo kariqt unecoxnerin,hrashq tox katarvi ,voxormir mez Hisus jan qo anunic enq xndrum mer erknayin Hor@ ,azatir mez cavic u tarapanqic.Amen parq Hor@ ,Vordun ev Surb Hogun
Անասելի շնորհակալ ենք Պարոն Չոբանյան ջան...Շնորհակալ ենք Ձեզ Արվեստ կերտելու,Ձեր մասնագիտությանը այդչափ լուրջ ու պատասխանատու մոտենալու, Ձեր լինելիությամբ մերօրյա Հայկական բեմարվեստին նոր գույն ու երանգ տալու համար...Դուք գանձ եք,ու պիտի համատարած անճաշակության այս ժամանակներում Ձեզ պահենք ու փայփայենք էնպես`որ հանկարծ Ձեր փայլը չխամրի...Աստված Ձեզ պահապան 🤍
Այս աղոթքը լսում էի ռուսերեն տարբերակով, և մտածում, երանի թե հայերեն թարգմանվեր, Փառք Տիրոջը անչափ ուրախ եմ և շնորհակալ մեր շատ սիրելի Բաբկեն ջան, ձեր անկրկնելի ձայնը բոլորովին այլ շունչ է տալիս այս հրաշալի աղոթքին, Աստված օրհնի, հարգանքներս ձեզ.
ԱՄԵՆ, ՀՐԱՇՔ աղոթք, հրաշալի զայն, Փառք մեր Տիրոջա Հիսուս Քրիստոսին, թող Աստված օրհնի պահպանի Հայոց ազգիս, ամեն մեկի մեջ ապաշխարհության հոգի դնի ամեն մեկի մեջ
ՏԵՐՍ Օրհնի Օգնի տուր մաքուր հավատք ներիր մեր մեղքերը, Աստծո Օրհնությունը թո՛ղ անպակաս լինի մեր սրտերում ԳԹԱ Հայ ազգս, ազովի դարձի գանք,, որպեսզի կորստյան չմատնվենք։ ԱՄԵՆ 🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏🙏
Սիրելի Բաբկեն, շնորհակալ եմ,որ Աստծուց ստացածը ծառայեցնում եք Իրեն փառաբանելուն։ Ձեր Աստվածատուր ձայնը թող անսպառ լինի ,Դուք և Ձեր ընտանիքը ՝առողջ ,հիանում եմ Ձեզանով ։Որքան էլ պրոֆեսիոնալ լինի մարդ իր մասնագիտության մեջ ,մեկ է ,պետք է լիքը լինի ,խորը ,ու շնորհ ունենա ,որ արտաբերի այս կարգի թրթիռներով հնչյուններ,որոնք հասնում են ու դիպնում ամենաանտեսանելուն ու իրականին։ Շորհակալ եմ, մեր հայերենը ,Ձեր արտաբերմամբ ,ուղղակի Աստվածային է հնչում🙏
Հիսուս Քրիստոս փառաբանում և պաշտում եմ Քեզ Քո հրաշքները խնդրում եմ տուր խաղաղություն ազգիս և թող բոլոր երիտասարդները ու մանուկները ապրեն խաղաղ և առողջ։Փառք քեզ🙏🙏🙏🙏🙏🙏🙏
Որքա՜ն վեհ է Աստծո Էությունն ու տկար՝ մարդկայինը ։ Շնորհակալ ենք, պարոն Չոբանյան, նման ձեւաչափի համար ։ Այսօր՝ այս դժվար օրերում, ավելի քան երբեւէ, կարիքն ունենք հոգեւոր ու մաքուր խոսքի եւ մտորումի ։
Պարոն Չոբանյան, շնորհակալություն Ձեր ջանքերի ու տաղանդն Աստծուն ծառայեցնելու համար 😊 հաճախ եմ լսում այս աղոթքը, հատկապես մեր ներկա ճգնաժամի օրերին։ Այն հիշեցնում է կարեւորի մասին
Ամեն Շնորհակալություն այս հրաշալի աղոթքը հնչեցնելու եվ մեզ ներկայացնելու համար։ Աստված օրհնի ձեզ եվ ընտանիքը Բաբկեն ջան։ Տա Աստված այնքան զորանաք հավատի մեջ եվ մի օր էլ պատրաստ լինեք անդրադառնալու մեր հրաշք Նարեկացուն Ներկայացնելու։ Աստված ավելացնի Ձեր Շնորհը ,Քանքարները
Աստված օրհնի քեզ,օրհնյալ ձայն ունեք, Աստծո շնորհով մեր հոգիներում բժշկող ձայնով բժշկություն և խաղաղություն է գալիս,շարունակելի թող լինի քեզ տրված Աստծո շնորհքը,քեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում
Տե՛ր Աստված, աղաչում եմ Քե՛զ, տո'ւր Ազգիս Հայոց և Հայոց Աշխարհին՝ Հույս, Հավատ, Սեր և Միասնություն։ Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ 🙏🙏🙏✝️✝️✝️🇦🇲🇦🇲🇦🇲
Ամեե՜ն, փառք Տիրոջը, փառք ու գոհություն մեր Աստծուն։ Սիրելի Հիսուս ԴՈւ ես իմ կյանքի իմաստը, դու տեսնում ես ամեն բան ու տեղյակ ես ամեն կատարվածից, ողորմիր, ներիր, մաքրի ու սրբի իմ ներսիդին` Քո Սուրբ Արյամբ։ Օգնիր ինձ հաղաթահարեմ, իմ բաժին քարքարոտ ու փշոտ փորձությունը։ Խոսի ինձ հետ, գործի իմ մեջ, արա այն ինչ ուզում ես և ինչ ՔՈ ԿԱՄՔՆ Է իմ կյանքում։ Փառավորվիր Տե՜ր ՔՈ Սուրբ անունը հավիտյան։
ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ . ԱՄԵՆ ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ ՏԵ՜Ր, ԱՍՏՎԱԾ ՄԵ՜Ր, ՀԱԶԱՐ ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ , ԱՄԵՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ , ՏԵ՜Ր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈ՜Ս ՈՐԴԻ՜ ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐՁՐՅԱԼՆ ԱՍՏԾՈ ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ , ՏԵ՜Ր ԼՍԻ՜Ր ՄԵ՜Ր ԱՂԵՐՍԱԳԻՆ ԱՂՈԹՔՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԻ՜Ր ՄԵ՜Զ ԲԱԶՄԱՄԵՂՆԵՐԻՍ. ԱՄԵՆ։ ՓԱ՜ՌՔ ԱՍՏԾՈՒՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒ՜Մ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒ՜Ն ԵՐԿՐԻ ՎՐԱ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒ՜Ն ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ . ԱՄԵՆ։ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾ , ՍՈՒՐԲ ԵՎ ՀԶՈՐ, ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ , ՈՐ ԾՆԱՐ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՐ ՎԱՍՆ ՄԵՐ , ՈՂՈՐՄԵԱ՜ ՄԵ՜Զ . ԱՄԵՆ։ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾ ՔԵ՜Զ ԼՈԿ ՄԱՐԴ ԿԱՐԾԵՑԻՆ, ԲԱՅՑ ԴՈ՜Ւ ՍՈՒՐԲ Ե՜Ս. ԱՄԵՆ։ ՍՈՒՐԲ ԵՎ ՀԶՈՐ ՔԵ՜Զ ՏԿԱՐ ԿԱՐԾԵՑԻՆ, ԲԱՅՑ ԴՈ՜Ւ ՀԶՈՐ Ե՜Ս . ԱՄԵՆ։ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՔԵ՜Զ ՄԱՀԿԱՆԱՑՈԻ ԿԱՐԾԵՑԻՆ, ԲԱՅՑ ԴՈ՜Ւ ԱՆՄԱՀ Ե՜Ս . ԱՄԵՆ։ ֊ ՕՐՀՆԵԱ՜Լ ՀԱՅՐ ՍՈՒՐԲ, ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ . ՄԱՔՐԻ՜Ր ՄԵ՜Ր ՄԻՏՔԸ ֊ ՕՐՀՆԵԱ՜Լ ՈՐԴԻԴ ՍՈՒՐԲ, ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ . ՄԱՔՐԻ՜Ր ՄԵ՜Ր ՄԱՐՄԻՆԸ ֊ ՕՐՀՆԵԱ՜Լ ՀՈԳԻԴ ՍՈՒՐԲ, ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ . ՄԱՔՐԻ՜Ր ՄԵ՜Ր ՀՈԳԻՆ ֊ ՕԳՆԻ՜Ր, ՀՈԳԻԴ ՍՈՒՐԲ, ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ . ՄԵՐ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆԸ . ՕՐՀՆԵԱ՜Լ ՀԱՄԱԳՈՀ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ` ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ, ԱՅԺՄ ԵՎ ՄԻՇՏ ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ. ԱՄԵՆ։ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱ՜Ն ՇՆՈՐՀՔԸ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒ՜ՆԸ ՈՒՂՂԵԿԻՑ ԼԻՆԻ ՀԱՄԱՅՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԺՈՂՈՎՐԴԻՆ , ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ ԵՎ ԴՐԱԽՏԱՅԻՆ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻՍ, ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ . ԱՄԵՆ։ ՇՆՈՐՀԱԿԱԼ Ե՜Մ ՍԻՐԵԼԻ՜Ս, ՀԻԱՍՔԱՆՉ Է , ՁԱՅՆԴ ԱՆՍՊԱՌ , ԱՍՏԾՈ ԱՌԱՏ ՕՐՀՆՈՒԹՅՈ՜ՒՆՆ ՈՒ ԶՈՐՈՒԹՅՈՒ՜ՆԸ ՈՒՂՂԵԿԻՑ ԼԻՆԻ ՁԵ՜Զ , ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ . ԱՄԵՆ։
Շնորհակալություն, սիրելի Բաբկեն, խնդրում ենք` ընթերցել նաև` Աստվածաշունչն ու Մատյան ողբերգությունը։ Քո ձայնը Տերը շնորհել է քեզ հենց հոգևոր ընթերցանության համար։ Տերն Օրհնի քեզ առատորեն։
Ամբողջ ոսկորներով իմ եվ համայն սրտով քեզ արժանի ծառայություն եմ բերում ՝ հոգուս գլուխը երկրին խոնարհելով ՝ ով ամենափառապած Աստված, որ բնակվում ես անմեկնելի լռության մեջ։ Նորոգությանս համար երկրի վրա սիրո խորան ես կառուցել, կամքիդ հանգստության համար մի վայր, սուրբ յուղով բարեկարգված մարմնեղեն տաճար, որ վեր է ցանկացած սրբությունից։ Դու այն լցրել ես քո սրբություններով, որպեսզի նրանում ծառայություններ մատուցվեն, եվ հավիտյան փառաբանվեն քո Սուրբ Երրորդության երեք էությունները։ Քո սուրբ շնորհով ստեղծված աշխարհներին բացել ես այն անճառելի ուժը խորհրդավոր, որ անկարող են արարածներդ զգալ կամ ճանաչել զգայարաններով իրենց։ Հրեշտակային արարածները լռության մեջ հիացմունքով են տոգորվում քո հավիտենական ու փառավոր ուժի դիմաց, քանզի լռությամբ են նրան երկրպագում մտածողները բոլոր՝ սրբանալով եվ քեզ արժանի դառնալով։ Ոտքերիդ տակ եմ ընկնում Տեր իմ եվ քո սուրբ աջի, որ արարել եվ ինձ քեզ ճանաչող մարդ է դարձրել, սակայն ես մեղանչել եվ չարություն եմ գործել եվ իմ, եվ քո առաջ՝ թողնելով քեզ հետ սուրբ շփումը, օրերս վատնելով ցանկասեր զրույցների։ Աղաչում եմ քեզ Տեր, մի մեղադրիր ինձ պատանեկությանս մեղքերի, ծերությանս անգիտության եվ բնությանս տկարության համար, որն ինձ հաղթել եվ ատելի խորհուրդների մեջ է ընկղմել։ Սիրտն իմ կպչուն հեշտասիրության դեգերումներից ուղղիր դեպի քեզ, եվ թող խորհրդավոր լույսն ապրի իմ մեջ։ Բոլոր ժամանակներում իմ հանդեպ քո շռայլած բարեգործությունները գերազանցել են բարու նկատմամբ կամքիս ամեն դրսեվորում եվ սրտիս պատրաստակամությունը բարի գործեր գործելու։ Իմ հանդեպ քո հոգատարությունը չես զսպել երբեք եվ չես կամեցել ազատ կամքն իմ փորձել, հակառակը՝ ինչպես հայրն է հոգ տանում իր զավակի մասին, այնպես էլ քո հոգատարությունն է ինձ ուղեկցել։ Հայրական շնորհը քո այցելել է տկարությունն իմ եվ չի կամեցել փորձել կամքն իմ։ Քանզի դու, ճանաչելով ապրած կյանքիս ամենայն ժամ, գիտեիր, որ նորածնից էլ քիչ եմ գիտակցում, թե ուր եմ գնում։ Աղաչում եմ քեզ Տեր, ուղարկիր օգնությունը քո բարձրյալ երկինքներից եվ հեռացրու սրտից իմ ցանկացած չար գործ եվ մարմնական ցանկություն։ Մի զրկիր ինձ Տեր պաշտպանությունից քո, որպեսզի թշնամին չգրավի ինձ եվ չկոտորի՝ ինչպես ինքն է կամենում, եվ չկործանի ինձ ամբողջապես, քանզի դու ես ով ապաշխարհող, որ մեղսագործին ապաշխարհություն ես շնորհում եվ արտասվող սիրտ։ Այնպես՝ որ լացից բխող մխիթարության եվ արցունքների շնորհով ազատում ես սիրտն իմ նրանում ծանրացած մեղքի բեռից։ Կարեկցանքի դուռն եմ քո թակում Տեր, օգնություն ուղարկիր բազում կրքերով եվ խավարով թունավորված եվ պառակտված պորտկումներին իմ։ Վերքերս տեսնելու տառապանքն արթնացրու իմ մեջ, թեպետեվ այն չի համապատասխանի մեղքերիս ողջ ուժին, քանզի եթե մեղքերս ամբողջապես գիտակցեմ, Տեր իմ, չի դիմանա հոգիս դրանից բխած դառնագին ցավին։ (Շարունակությունը՝ ответа)
Օգնիր վերածվեն թուլամորթ պորտկումներն իմ ճշնարիտ ապաշխարհության, եվ թող թեթեվանա մեղքերիս բեռն այս տառապանքների միջոցով, որ պարգեվն է քո։ Քանզի առանց քո սուրբ շնորհի բացարձակ անկարող եմ անգամ իմ ներսում տեսնել մեղքերն իմ բազում, որպեսզի դրանց պատկերից կարողանամ հանդարտվել ես առատ ցրվածությունից։ Ով անուն Հիսուսի՝ բոլոր շնորհների բանալի, բացիր դուռն ինձ համար մտնելու գանձարանը քո, իմ ամբողջ սրտով գովերգել ու փառաբանել քեզ քո ողորմածության համար, որ ինձ հետ է մինչեվ աշխարհի վերջ, քանզի դու եկել եվ նորոգել ես ինձ նոր դարի գիտելիքով։ Գովերգում եմ քեզ Տեր, սուրբ էությունը քո, քանզի էությունն իմ դարձրել ես քո խորհուրդների սրբավայրն ու տապանակը, քո բնակության վայրն ու աստվածությանդ տաճարը՝ տաճարը նրա ով կրում է գավազանն արքայության քո, ով կառավարում է գոյություն ունեցող ամեն բան, ով քո հավիտենական փառքի տապանակն է, քեզ ծառայող հրածին պաշտոնների նորոգումը, քեզ ճանաչելու ճանապարհը, քո տեսիլների տան դուռը, քո ուժի եվ Միածին Հիսուս Քրիստոսի մեծ իմաստության միությունը։ Ով գաղտնիք՝ վեր խոսքերից ու լռությունից, մարդացած եվ մեր նորոգության համար կամովին մարմնացած, բացիր դեպի քո խորհուրդները տանող ճանապարհն ինձ, լռության մեջ ազատ, նյութակերտ մտքերից ընդանալ շավիղներով պարզ, հավաքիր միտքն իմ աղոթքի լռության մեջ եվ թող պապանձվեն իմ մեջ թափառող խորհուրդները շնորհիվ խորհրդավոր աղոթքներով լի այս լուսավոր պաղատանքի եվ հիացմունքի։ Քո մեծության գահի առաջ եմ խոնարվում Տեր իմ, ես, որ հող ու մոխիր եմ եվ մարդկության վիժվածք։ Բյուր հազարավոր հրեշտակներ եվ անթիվ սերովբեներ հրե փառաբանությամբ եվ սուրբ շարժումներով իրենց հոգեվոր ծառայությունն են բերում քեզ, քո սուրբ էությանը, որ ծածկված է ցանկացած արարածի զգայարաններից ու գիտելիքներից, քանզի օժանդակությամբ քո Տեր, դու մոտ ես ամենքին ամեն փորձության ժամանակ։ Դուռը քո ամենայն ժամ բաց է բոլորիս խնդրանքների առաջ, դու չես արհամարում մեղավորներին, եվ մեծությունը քո չի խորշում ամեն տեսակ մեղքերով արատավորված հոգիներից, այլ ազատում ես դու ամենքին չարիքներից անհամար, ազատում ես նաեվ ինձ, Տեր, ամբողջապես աղտոտվածիս, որին արժանի ես արել դեմքով ընկնելու քո առաջ եվ հանդգնելու իմ շուրթերով տալ սուրբ անունը քո, չնայած որ ամեն արատի անոթ եմ ես եվ անարժան կոչվելու Ադամի սեդունդ։ Տուր ինձ Տեր, լուսավորվել քո փառաբանությամբ, մաքրվել քո սուրբ անունը հիշատակելով։ Նորոգիր կյանքն իմ քո սուրբ շնորհից բխած բարի խորհուրդներով։ Մտածողության կողմնացույցն եղիր իմ քո մասին խորհելիս եվ օգնիր ինձ մոռանալ ճշմարիտ ճանապարհից շեղող ամեն գործի մասին՝ մտածողության այն նորոգմամբ, որ դու ես հարուցում իմ մեջ։ Այնպիսի խնդրանքներ արթնացրու իմ ներսում, որոնք օգուտ կբերեն շնորհիվ քո սուրբ կամքի հետ իմ կամքի համաձայնությամբ, քանզի դու ես աղոթողին աղոթք տվողը։ Ամրացրու իմ մեջ միասնական կամքը, որն ամենայն ժամ քեզ է նայում, եվ խորհուրդը, որ երբեք չի թուլանա քեզ ապավինելուց՝ հանուն քեզ անընդհատ մեռնելով։ Տուր ինձ Տեր, որպեսզի ոչ թե անզգացմունք բառերով աղոթեմ քեզ, այս սրտի խոնարհությամբ ու մտքի ապաշխարհությամբ երկրին փարվելով։ Ով Աստված, բազում մեղքերիս հանդեպ քո համբերության շնորհիվ կյանք ես պարգեվում ինձ այս աշխարհում, մի զրկիր ինձ նաեվ կյանքից գալիք, որին հույսով սպասում են քեզ տառապանքի մեջ քեզ փնտրողները։ Ով Քրիստոս, որի սերը սրբերին հեռացրել է ընտանիքներից, բարեկամներից եվ մարդկային հարմարավետ կացարաններից, այնպես, որ բնական կրքերի ուժը պապանձվել է նրանցում քո սիրո քաղցրության առջեվ։ Տուր ինձ Տեր, քեզ սիրելով ատել կյանքը իմ, եվ թող կենդանի մեռնեմ աշխարհի ամեն հաճույքի համար եվ քո ուժով Տեր, թող հանդարտվեն փոթորիկներն իմ անդամներում եվ սերը թող քեզ հեռացնի աշխարհից եվ նրա հետ տուրեվառություններից։ Գծագրիր մտքում իմ անտեսանելի միասնական պատկեր, որ հաղթվի ժամանակավոր եվ տեսանելի աշխարհի մասին ամեն մի քաղցր հիշողություն եվ մոլուցք։ (Շարունակությունը ՝ ներքեվում)
Ծունր եմ խոնարհում վեհությանդ առջեվ եվ հողին եմ փռվում Տեր, քանցի դու կենդանացրել ես ինձ, թեպետեվ թեզ չէի խնդրել եվ անգոյ էի նույնիսկ։ Մինչեվ արգանդում ինձ ձեվավորելը դու գիտեիր, որ կյանքն իմ անկանոն եվ ուխադրույժ կլինի, սակայն դա չխանգարեց քեզ ստեղծել ինձ եվ շնորհել մարդկային արարածին հատուկ բոլոր իրավունքները, որ նախատեսել ես քո շռայլ կամքով, թեպետեվ նախորոք գիտեիր արատներն իմ բոլոր։ Դու գիտես նաեվ իմ խնդրանքները՝ նախքան իմ իսկ իմանալը դրանց մասին։ Եվ գիտես աղոթքներս նախքան իմ հնչեցնելը դրանք քո առջեվ ։ Աստված իմ, տուր ինձ այս ժամին նաեվ այն ինչ դու անհրաժեշտ ես համարում խեղճ էությանս համար, որ վտանգված է։ Դու գիտես իմ հոգու տառապանքների մասին եվ քո ձեռքերում է նրա բժշկությունը։ Ով ուժ, որի շնորհիվ հայրերը մեր հաղթահարել են ահեղ եվ ահավոր թշնամու նկրտումները։ Մարդիկ, որ գտնվելով մարդուն հատուկ բազմաթիվ կարիքների մեջ, նմանվեցին երանելիներին երկրի վրա ցույց տալով գալիք իրականության պատկերը, եվ դու մարդկային գերեզմանները արվարձաններն ու ծերպերը դարձրել ես նրանց համար քո հայտնությունների վայրը։ Սիրտն իմ դու լցրու նրանց խորհուրդների ջերմությամբ, որ կոպվեմ նրանով եվ հաղթահարեմ բնական ցանկություններն ու հակառակորդների նկատմամբ վախը։ Ցանիր իմ մեջ խոնարության գիտելիքները եվ դեպի քեց ուղիղ ընթանալու անհագ ձգտումը։ Ով տկարների հանգրվան, ուղիղ ճանապարհ բոլոր մոլորյալների համար, ապաստան կյանքի հորձանուտներում սուզվածների համար տապալիր հակառակորդի հպարտությունն իմ առաջ, քանդիր նրա հյուսած դավադրություններն իմ դեմ, նվաստացրու նրա չափազանց մեծամտությունը, քո խորհրդավոր ճանապարհները հարթեցրու մտքերիս առաջ, փորձանքներից ժամանակ եղիր մխիթարությունն իմ եվ կողմնացույցը վտանգավոր վայրերում։ Ով Արեգակ ճշմարտության, որի շնորհիվ արդարները տեսել են իրենք իրենց եվ հայելի են դարձել իրենց սերունդների համար՝ իմ մեջ բացիր քեզ ճանաչելու դուռը, շնորհիր ինձ սխալների ստորջրյա քարերին անսայթաք մնացող սուր միտք, քանի դեռ չհասնեմ քո լուսավոր հանգրվանին, որին հասել են իրենց բազում սխրանքներով քեզ գոհացրած հայրերն իմ։ Օրհնիր ինձ խորհուրդներով քո, լուսավորիր միտքն իմ քեզ ճանաչողությամբ։ Թող հույսը քո փայլատակի իմ սրտում ՝ արժանացրու ինձ աղոթել այդ մասին։ Ով Աստված, Հայր իմ, եվ Տեր իմ կյանքի, քո կանթեղը վառիր իմ ներսում, իմ մեջ սերմանիր այն ինչ քոնն է, որպեսզի ես մոռանամ այն, ինչ իմն է։ Արթնացրու իմ մեջ քեզնով զմայլվելու ուժը, որպեսզի այն հաղթահարի ներհակությունը բնության։ Արթնացրու իմ մեջ գաղտնիքների տեսիլքը, որպեսզի գիտակցեմ այն, ինչ դրված էր իմ մեջ Սուրբ Մկրտությամբ։ Դու ուղեցույց ես տվել ինձ, որ ամենայն ժամ մատնանշի նա փառքը քո, դու կանխակալել ես ինձ լինելու այս աշխարհի աղն ու լույսը, թող որ չլինեմ սայթաքման քար իմ ընկերների համար։ Քանի որ ես թողել եմ աշխարհը, թող որ այլեվս հայացքս չուղղեմ նրա եվ այն իրերի վրա, որոնք դրժել եմ քեզ ուխտ անելիս։ Իմ սրտում դիր հաճելի կապանքներ, որպեսզի զգացշունքներն իմ չնայեն այն կածաններին, որոնք դուրս են քո օրենքներից։ Հավաքիր իմ պորտկումներն ապաշխարհության տապանի համար, որպեսզի նրանում զմայլվեմ ես կենցաղային ցողի մեջ, մինչեվ որ հասնեմ հույսիդ նավահանգիստը։ Քո մասին հիշողություններով թող միտքն իմ փորձությունների մեջ խիզախություն ձեռք բերի։ Քո մասին գիտելիքների փայլը թող լուսավորի ճանապարհն իմ խավարից, արժանի արա ինձ հասկանալ քո սիրո գաղտնիքը, որն արտացոլված է զգայական աշխարհում քո ստեղծագործության, քո կողմից արարվածների կեցության մեջ եվ քո սիրելի որդու զոհողության խորհրդի մեջ։ Արարիչ մեր, դու, որ քաջատեղյակ ես արատավոր բնությանս մասին հեռացրու ինձնից հակառակորդի բնությունը ու մեղքի ընդվզումներն իմ անդամներում, մաքրիր կրակը նրա իմ սրտում, մեկնիր բժշկող ձեռքը քո ջախջախված հոգուս, կապիր զգայարաններն իմ ներքին խաչի կապանքներով, բազմապատկիր իմ մեջ խաչյալի ճանաչողությունից բխած քո հանդեպ իմ սիրո լիությունը, միտքը իմ կենտրոնացրու խաչի վրա ամփոփված խորհրդին, ամրացրու իմ մեջ սիրելի որդուդ խոնարհության մասին հիշողությունները, ավելացրու իմ մեջ հրճվանքն ու զարմանքը ինձ համար կատարած քո գործերի հանդեպ։ Ով Աստված, նախքան աշխարհի հետ քո հաշտությունը, տվել ես նրան Միածնին քո, իսկ հաշտությունից հետո ժառանգելու աստվածության գահը քո։ Մի թող գերեզման իջնելու հույսից զրկվածս եվ թող չհայտնվեմ մեղքերիս խավարում կապված, մեռած հավիտենության համար։ Շնորհակալ եմ Աստված, աշխարհին տված քո շնորհի համար, քանզի արարածներն իվիճակի չեն խոսելու այս հարստության մասին, եվ քանի որ ես նույնպես մասնիկն եմ այս աշխարհի, թող չզլանամ երախտիքիս բաժինն իմ մատուցել քեզ, ուստի գովերգում ու փառաբանում եմ անունը քո, որ ամենաթանկ գանձն ես տվել աշխարհին։ Եթե քո միածին որդուն ես տվել բոլորիս օգտի համար, միթե կա առավել մի բան, որ չես տվել քո արարածներին։ Աշխարհը խառնվել է Աստծո հետ, իսկ արարածներն Արարչի հետ մեկ են դարձել, փառք քեզ քո անհասանելի նախախնամության համար։ Ճշմարտապես հզոր է խորհուրդն այս, փառք քեզ, մեզնից թաքնված խորհուրդներիդ համար։ Արժանի արա ինձ Տեր, ճաշակել մեծ ու ծածուկ սուրբ խորհուրդը քո, որն աշխարհը դեռեվս արժանի չէ ճանաչելու։ Գուցե սրբերին ցույց ես տվել դրա մի մասը՝ նրանց, ովքեր ապրում են այս աշխարհի ամեն բանից վեր, Քրիստոսի խորհուրդների հոսքը օվկիանոսի ալիքների նման համակում է միտքն իմ։ Կցանկանայի Տեր, պապանձվել նրանց առաջ եվ չխոսել, բայց նրանք սրտիս մեջ վառ ոսկորներն այրող կրակի նման էին։ (Շարունակությունը՝ ներքեվում)
Խիղճն իմ հանդիմանում է ինձ՝ ցույց տալով մեղքերն իմ։ Խորհուրդը քո ապշեցնում է ինձ, բայց նաեվ ստիպում նայել իր վրա, լռության մեջ ասում է ինձ՝ մի հապաղիր մոտենալ ինձ մեղքերիդ վախից, ով մեղավոր, քանզի հենց նրանց մասին մտորումների միջոցով է որ կջնջվի մտքիցդ աղտեղությունը մեղքի։ Ով ազատիչ բնությունից մեր, իմ անդամների ներքին կապանքներն ու արտաքին զգայարանների բացահայտ արգելքներն արձակիր, որ խանգարում են ինձ կլանվել քո, դրախտի մասին խորհուրդների մեջ, որպեսզի ճաշակեմ կենաց ծառից, որից զրկվեց Ադամը։ Փրկիչ իմ, պաշտպանիր ինձ դիվային գայթակղություններից Աստված իմ, ազատիր իմ խղճի թուլացումից, սիրտն իմ ողողիր քեզ ապավինելու շնորհով։ Հարություն ու լույս բոլոր աշխարհների՝ Հիսուս Քրիստոս, քեզ ճանաչելու պսակը թագադրիր հոգուս գլխին, անսպասելի իմ առջեվ բացիր քո ողորմության դարպասները, թող որ սրտիս մեջ փայլեն քո շնորհի շողերը, իմ մտքերին ուղեցույց եղիր մինչեվ չհասնեմ քո սուրբ Սիոն սարին։ Արժանի արա ինձ այդ սուրբ քաղաքին, որտեղ մտել են սրբերն իրենց ընթացքի ավարտին։ Իմ կյանքի փոթորիկների մեջ խարիսխ, իմ տկարության պահերի հենարան, պատիվ՝ անպատվությանս մեջ, հողին խոնարհած գլուխն իմ բարձրացրու, մի հանձնիր ինձ իմ հակառակորդի կամքին, հարմար պահ մի տուր նրան նրա անամոթությունների համար։ Հսկայական անդունդ դիր նրա առաջ որպեսզի չկանգնի ճանապարհին իմ եվ չանհանգստացնի ինձ։ Տուր ինձ, որ իմ կարճ եվ վայրկեանական կյանքն իմ անցկացնեմ ծառայելով քեզ։ Թող մոտ լինեմ քեզ կյանքիս ավարտին, արժանացրու կյանքիս մայրամուտն այգումդ դիմավորելու օրհնությանը։ Արժանացրու ինձ այն դինարին, որը սահմանել ես աշխատողներիդ համար՝ քո մեծահոգի կամքով Տեր, այլ ոչ իմ գործերով։ Արժանի արա ինձ նույնիսկ իմ կամքի տասնմեկերորդ ժամին արթուն լինել քեզ ծառայելով։ Թող չկապի կյանքը իր հետ գայթակղություններով լի խոսակցություններով, եվ թող չկապի ինձ իր խնդիրների վանդակում։ Ով Քրիստոս, որ լույս ես հագնում պատմուճանի պես, որ ինձ համար մերկ կանգնել ես Պիղատոսի առաջ, հանդերձիր ինձ քո լույսով որով լուսավորել ես սրբերիդ, շնորհիվ որի հաղթող են դուրս եկել նրանք, այս աշխարհի հետ պայքարներում։ Ով Տեր, աստվածությունը քո թող հանգչի իմ մեջ եվ թող ուղեկցի ինձ աշխարհից վեր քեզ հետ լինելու համար։ Ով Քրիստոս, որ փառքիդ պատճառով բազում աչքերով քերովբեները չեն կարողանում անգամ նայել քո դեմքին։ Դու, որ սիրուդ դիմաց թքակոծություն ես ընդունել դեմքիդ, ջնջիր ամոթն ինձնից եվ քեզ բաց դեմքով աղոթելու շնորհ տուր։ Ով Քրիստոս, որ Աստծո առաջ մեր բնության պարտքը տալու համար երկար մնացել ես անապատում եվ հաղթել խավարի իշխանին՝ նրանից խլելով հաղթանակը, որով հրճվում էր հինգ հազար տարի, ստիպիր նրան փախչել ինձնից, նրան, ով բոլոր ժամանակներում մարդկային ցեղին դրդում էր մեղանչել։ Խայտարակ խաչը, որ տարել ես ինձ համար թող կամուրջ լինի դեպի խաղաղ հանգրվան ինձ համար։ Գլխիդ վրա փշե պսակը թող պայքարի տապի ժամանակ փրկության վահան դառնա ինձ համար։ Դեմքիդ վրա թքակոծությունը թող պատրաստի ինձ բաց դեմքով երկրորդ գալստյանդ ժամանակ կանգնելու համար։ Թող քո սուրբ մարմինը, որ մերկացվել է խաչի վրա, թող քեզ սիրելու միջոցով խաչի ինձ այս աշխարհի եվ նրա ցանկասիրության համար։ Հագուստը քո, որ յուրացրին մարդիկ ագահ, իմ աչքերի առաջ թող պատռի հանդերձանքը խավարի, որի մեջ ես ներքնապես թաթախված եմ։ Քեզնից դուրս ժայթքած ջուրն ու արյունդ թող ստրկությունից ազատման գիրք դառնան ինձ համար։ Քո մարմինն ու արյունը խառնվելով մարմնիս հետ թող իմ մեջ գրավ լինի առ այն, որ չզրկվեմ քեզ մշտապես տեսնելուց։ (Շարունակությունը՝ ներքեվում)
Հավատքի խորհուրդը, որը պահել եմ անբիծ, թող իմ մեջ պահպանի արժանափառ մի բան, երբ աշխարհը պատրաստվի քո գալուն, եվ թող դրանք լրացնեն իմ սխրագործությունների պակասն այնտեղ։ Եվ թող քո սուրբ գահի առաջ այն սարսափելի ժամին, երբ արյունն ու մարմինը քո զոհաբերեցիր մեր փրկության համար, հիշատակեն բոլոր հայրերն ու մայրերը, ովքեր աշխարհից թաքնված եվ միայն քեզ հայտնի սարերում, արվարձաններում, ժայռերում դաժան վայրերում ու անապատներում են անցկացրել իրենց ժամանակը։ Ովքեր մահացել, բայց դեռ կենդանի են ու ծառայում են քեզ հոգով իրենց եվ մարմնով։ Նրանք, ովքեր թողել են ժամանակավոր կյանքն ու մեռած են այս աշխարհի համար, քանզի նրանք դուրս են եկել քեզ փնտրելու եվ ճգնության ու տառապանքների մեջ գտել են քեզ։ Ով Արքա բոլոր աշխարհների եվ բոլոր ուղղափառ հայրերի, որոնք հանուն ճշմարիտ հավատքի դիմացել են փորձություններին եվ հալածվել են։ Ովքեր վանքերում, խցերում, անապատներում, անմարդաբնակ վայրերում, ամենուր ձգտել են քեզ գոհացնել, թող քո օգնությունը ուղեկից լինի նրանց։ Սաղավարտ եղիր նրանց համար ամենայն ժամ ՝ մշտապես ուղարկելով քո սուրբ մխիթարանքը։ Միտքը նրանց կապիր քեզ հետ բոլոր մաքառումներում եվ թող նրանցում ապրի սուրբ երրորդության ուժը եվ թող քեզ ծառայեն մինչեվ իրենց կյանքի մայրամուտը՝ բարի խղճով ու վարքով։ Արժանացրու նրանց խաղաղ հանգրվանի կենդանության օրոք իրենց, իսկ նրանց, ովքեր դեվերի դեմ բացահայտ կամ ծածուկ պայքարի մեջ են, օգնություն ուղարկիր Տեր եվ քո շնորհով հովանի եղիր նրանց։ Փրկության սաղավարտ դիր նրանց գլխին, ջախջախիր թշնամու ուժը նրանց առաջ եվ թող քո աջի զորությունը օգնի նրանց բոլոր ժամանակներում, որպեսզի իրենց մտքում չդադարեն անընդհատ հուսալ քեզ։ Հագցրու նրանց խոնարհության սպառազինությունը, որպեսզի նրանցից բարձրանա քաղցրահամ անուշաահոտություն՝ ամեն վայրկյան գոհացնելով կամքը քո։ Եվ թող հիշվեն քո առաջ նաեվ նրանք Տեր, ովքեր տառապում են սուր ցավերից եվ մարմնական դառը հիվանդություններից։ Ուղարկիր նրանց ողորմության հրեշտակին եվ հանգստացրու հոգիներն ու դառնագին տառապանքներից հյուծված մարմինները նրանց։ Գթա Տեր նաեվ նրանց, ովքեր գտնվում են դաժան, չար ու անաստված բռնակալների իշխանության տակ։ Շուտով ուղարկիր ողորմության հրեշտակին եվ ազատիր նրանց անաստվածների ձեռքից։ Տեր իմ եվ Աստված իմ, մխիթարություն ուղարկիր բոլոր անմեղներին, ովքեր տարաբնույթ փորձությունների մեջ են հայտնվել։ Օրհնիր Տեր, արյունովդ օծված քո սուրբ եկեղեցին։ Թող նրանում ապրի իրական խաղաղությունը, որ դու տվել ես քո սուրբ առաքյալներին։ Եկեղեցու զավակներին անսասան ու սուրբ սիրով կապիր միմյանց, այնպես, որ խառնակիչն անզոր լինի նրանց դեմ։ Հեռացրու եկեղեցուց արտաքին ու ներքին հարձակումներն ու խռովությունները, կռիվները, եվ թող թագավորներն ու քահանաները կապված լինեն մեծ խաղաղությամբ եվ սիրով, որպեսզի միտքը նրանց հակված լինի ամենայն ժամ քեզ տեսնելու։ Եվ թող քո սուրբ հավատքը պարիսպ լինի հոտիդ համար։ Իսկ ինձ՝ մեղավորիս, նրանց աղոթքներով արժաանացրու ցանկացած պահի քո սուրբ աջի պաշտպանության ներքո լինել՝ ինչը ամենակալ քո նախախնամությունն է. Ամէն։ Աղաչում եվ պաղատում եմ քեզ Տեր, արժանացրու բոլոր մոլորյալներին ճշմարտապես ճանաչելու քեզ, տեսնելու փառքը քո։ Նրանց համար էլ, ովքեր հեռացել են այս աշխարհից՝ զուրկ բարեգործություններից եվ անհավատությամբ պաշտպան եղիր նրանց համար հանուն այն մարմնի, որը վերցրել ես նրանցից, որպեսզի մեկ միասնական մարմնով բոլորս փառավորենք Հորը, Որդուն եվ Սուրբ Հոգուն երկնային արքայության մեջ եվ այն բավականության, որն ավարտ չունի. Հավիտյանս, հավիտենից. Ամէն
Աննման մատուցում. հիանալի ձայն եվ մեծագուն աստվածային գիտություն. աստվածային ազնիվ մսրդու համար. որքան լսելի եվ ընդունելի. Որքան հարստանում է ու լցվում հոգիս ապրել քո ներկսյությունը... Ամեն...
Մեր տկարությանը այս ժամանակներում Աստված շնորհել է այնպիսի հնարավորություն, որ ձայնագրություն լսելով կարողանանք մխիթարվել այս դժվարությունների մեջ: Շնորհակալ եմ Ձեզ, որ ծառայեցնում եք Նրա պարգևած տաղանդը Նրան՝ ի զորացում մեր թշվառությանը: Այս բարի գործի համար, որի կարիքը շատերս ունենք, Ձեր վարձքը թող շատ լինի Տիրոջ մոտ և Աստված թող օրհնի ու պահպանի Ձեզ ու Ձեր ընտանիքը: Ամեն:
Հոգևոր երաժշտության ուղեկցությամբ սյս թավշյա աղոթսյին ձայնով ընթերցումը այնքան մաքուր է, այնքան զուլալ որ հասնելով հոգու ամենանուրբ լարերին իրոք կտրում է մարդուն այս աշխարհից ու մղում Երկնային Հավիտենություն։ Փառք Աստծուն այժմ, միշտ և հավիտյան
Հարազատհայրենակիցս շատ գեղեցիկ եվ անուշիկ ձայնեվ գեղեցիկ հանգիստ երաժշտություն։ Հոգի սնուցնող աղոթքներ։ Գարդացեք անուշ ձայնով նաեվ Նարեգացի։ Սպասում ենք։
Эта молитва стала частью моей жизни, каждое утро ее вкючаю и то умиротворение которое я получаю словами не передать🙏, и слезы сами по себе идут слушая эту святую молитву. Автор огромное вам спасибо, храни вас Господь🙏
Նույն ոճի ու առոգանության մեջ ,կարծես թե իրոք Աստծո հետ զրուցելիս ,կուզենայինք լսել սուրբ Եփրեմ Ասորու զորավոր աղոթքները Շնորհակալություն ձեզ այս գեղեցիկ նվերի համար ԱՄԵՆ
Տեր , աղաչում եմ պահապան եղիր ազգիս ու հայրենիքիս, զինվորիս ու մանուկներիս։
🙏🙏🙏
❤
ԱՄԵՆ
Ամեն։
Amen 🙏
Տեր, քո Սուրբ աջը պաշտպան լինի ազգիս ու հայրենիքիս։
Ամեն🙏🙏🙏🕊🕊🕊
Չքնաղ է❤խնդրում եմ,թող շարունակական լինի էս շարքը,սիրելի Բաբկեն,Ձեր ձայնը յուրահատուկ հմայք է հաղորդում ամեն ինչին։Հրաշալի կլիներ նաև Նարեկացու ստեղծագործությունները լսել Ձեր կատարմամբ:😊Աստված օրհնի Ձեզ և Ձեր գործը🕊️
Այո իսկապես շնորհակալություն , հրաշալի է ❤
анасели ев амен жам узум ем линел Астцо неркаютян меч, узум ем лсел нман зоравор ахоткнер, парк мер Тирочн сурб Ерордутянн, Астцун Вордун ев Сурб огун, АМЕН🙏
❤@@GayGalstyan
💖💖💖💖💖💖💖💖🙏
Astvac ognakan u pahapan zavakneris,aroxjutyun tur Hisus jan qo kariqt unecoxnerin,hrashq tox katarvi ,voxormir mez Hisus jan qo anunic enq xndrum mer erknayin Hor@ ,azatir mez cavic u tarapanqic.Amen parq Hor@ ,Vordun ev Surb Hogun
Անասելի շնորհակալ ենք Պարոն Չոբանյան ջան...Շնորհակալ ենք Ձեզ Արվեստ կերտելու,Ձեր մասնագիտությանը այդչափ լուրջ ու պատասխանատու մոտենալու, Ձեր լինելիությամբ մերօրյա Հայկական բեմարվեստին նոր գույն ու երանգ տալու համար...Դուք գանձ եք,ու պիտի համատարած անճաշակության այս ժամանակներում Ձեզ պահենք ու փայփայենք էնպես`որ հանկարծ Ձեր փայլը չխամրի...Աստված Ձեզ պահապան 🤍
Այս աղոթքը լսում էի ռուսերեն տարբերակով, և մտածում, երանի թե հայերեն թարգմանվեր, Փառք Տիրոջը անչափ ուրախ եմ և շնորհակալ մեր շատ սիրելի Բաբկեն ջան, ձեր անկրկնելի ձայնը բոլորովին այլ շունչ է տալիս այս հրաշալի աղոթքին, Աստված օրհնի, հարգանքներս ձեզ.
ԱՄԵՆ, ՀՐԱՇՔ աղոթք, հրաշալի զայն, Փառք մեր Տիրոջա Հիսուս Քրիստոսին, թող Աստված օրհնի պահպանի Հայոց ազգիս, ամեն մեկի մեջ ապաշխարհության հոգի դնի ամեն մեկի մեջ
ՏԵՐՍ Օրհնի Օգնի տուր մաքուր հավատք ներիր մեր մեղքերը, Աստծո Օրհնությունը թո՛ղ անպակաս լինի մեր սրտերում ԳԹԱ Հայ ազգս, ազովի դարձի գանք,, որպեսզի կորստյան չմատնվենք։ ԱՄԵՆ 🇦🇲🇦🇲🇦🇲🙏🙏🙏
Անչափ շնորհակալ ենք,հրաշք է ուղղակի։ Կուզենայինք լսել Ձեր կատարմամբ .Սուրբ Եփրեմ Ասորի,Նարեկացի, Վարք Սրբոցը...... Աստված Օրհնի Ձեզ։
Աստված օրհնի ձեզ ,Չոբանյան,կխնդրեի Նարեկացի նույնպես կարդաիք,լսելով հոգիս լցվում էհավատքով,հույսով ,լույսով ,ուրախությունով ,եվ տխրությունով,Փառք ու Պատիվ Հիսուս Փրկիչին
Անկրկնելի Բաբկեն Չոբանյան: Աստված օրհնի Ձեզ: Ձեր ձայնը անվերջ լսելի է:
Փա՛ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն✝️🇦🇲
Սիրելի Բաբկեն, շնորհակալ եմ,որ Աստծուց ստացածը ծառայեցնում եք Իրեն փառաբանելուն։
Ձեր Աստվածատուր ձայնը թող անսպառ լինի ,Դուք և Ձեր ընտանիքը ՝առողջ ,հիանում եմ Ձեզանով ։Որքան էլ պրոֆեսիոնալ լինի մարդ իր մասնագիտության մեջ ,մեկ է ,պետք է լիքը լինի ,խորը ,ու շնորհ ունենա ,որ արտաբերի այս կարգի թրթիռներով հնչյուններ,որոնք հասնում են ու դիպնում ամենաանտեսանելուն ու իրականին։
Շորհակալ եմ, մեր հայերենը ,Ձեր արտաբերմամբ ,ուղղակի Աստվածային է հնչում🙏
ԱՅՍ ՍՈՒՐԲ ԱՂՈՏՔԻՆ ՄԻԱՆՈՒՄ ԵՄ նաև ես որ միշտ Քո կարիքն ունեմ ՏԵՐՍՍ՝❤❤❤՝ ԱԼԵԼՈՒՅԱ ԱՄՄԵՆԵՐ ՓԱՌԱՈՐՎԵՔ՝ՄԵԾԱՐՎԵՔ՝ ՀԱՅՐ՝ՈՐԴԻ՝ՍՈՒՐԲՀՈԳԻ՝
Հզոր անգին Ձայն ՝Բաբկեն Չոբանյան🇦🇲✊🙏Հայ իրական մտավորական, Հայի արժանի զավակ ։Շնորհակալություն🙏🙏🙏
Հիսուս Քրիստոս փառաբանում և պաշտում եմ Քեզ Քո հրաշքները խնդրում եմ տուր խաղաղություն ազգիս և թող բոլոր երիտասարդները ու մանուկները ապրեն խաղաղ և առողջ։Փառք քեզ🙏🙏🙏🙏🙏🙏🙏
Որքա՜ն վեհ է Աստծո Էությունն ու տկար՝ մարդկայինը ։
Շնորհակալ ենք, պարոն Չոբանյան, նման ձեւաչափի համար ։
Այսօր՝ այս դժվար օրերում, ավելի քան երբեւէ, կարիքն ունենք հոգեւոր ու մաքուր խոսքի եւ մտորումի ։
Պարոն Չոբանյան, շնորհակալություն Ձեր ջանքերի ու տաղանդն Աստծուն ծառայեցնելու համար 😊 հաճախ եմ լսում այս աղոթքը, հատկապես մեր ներկա ճգնաժամի օրերին։ Այն հիշեցնում է կարեւորի մասին
Սիրելի Բաբկեն Չոբանյան Ձեր ձայնը նույն պես աղոթք է։ Շնորհակալ եմ այդ քան ճիշտ մատուցման համար, լսելիս անգամ արտասվում ես։ Հպարտություն։
Բաբկեն ջան շատ լավ էս կարթում Աստվածու օհրնանք քեղ ու քո ընտանիքին Ամեն
Քեզ ճանաչելու պսակը թագադրիր հոգուս գլխին..
Փառք հրաշափառ հարությանը Քո Տեր։
Աստված օրհնի եղբայր ջան, շնորհակալ ենք քեզ
Աղաչում եմ տեր, մեղանչում եմ բժշկիր Խաչոիս պաղատում եմնմ🙏🙏🙏
Ձեր ձայնը բուժիչ է, այնքա՜ն հանգստություն ու ներդաշնակություն կա ձեր արտասանած ամեն բառի մեջ...
Ես հալվեցի , բան չմնաց ոչնչությունիցս, զգացի մանրությունս ՄԵԾՈՒԹՅԱՆԴ առաջ օօօվ երկնքի ու երկրի Տիրակալ ♥️ 🕊️🙏🙏🙏🕊️🕊️🕊️🕊️🕊️
Ամեն Շնորհակալություն այս հրաշալի աղոթքը հնչեցնելու եվ մեզ ներկայացնելու համար։ Աստված օրհնի ձեզ եվ ընտանիքը Բաբկեն ջան։ Տա Աստված այնքան զորանաք հավատի մեջ եվ մի օր էլ պատրաստ լինեք անդրադառնալու մեր հրաշք Նարեկացուն Ներկայացնելու։ Աստված ավելացնի Ձեր Շնորհը ,Քանքարները
Աստված օրհնի քեզ,օրհնյալ ձայն ունեք, Աստծո շնորհով մեր հոգիներում բժշկող ձայնով բժշկություն և խաղաղություն է գալիս,շարունակելի թող լինի քեզ տրված Աստծո շնորհքը,քեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում
ԱՄԵՆ Փառք Հիսուսին՝ 🙏🙏🙏
ԱՄԵՆ 🙏Իմ ԱՍՏՎԱԾ 🙏ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՎ🙏ՓԱՌԱՎՈՐՎԵՍ,ԶՈՐՐԱՎՈՐՎԵՍ,ՓԱՌՔԻՏ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽՍՐՀԸ ՏԻՐԻ ՄԵՐ ՓՐԿԻՉ ԱՍՏՎԱԾ🙏
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ ՁԵՐ ՔԱՂՑՐ և ԱՆՈՒՇ ԱՂՈԹՔԻ ,ՔԱՐՈԶԻ ՀԱՄԱՐ🙏
ԱՄԵՆ 🙏🙏🙏
Տեր,ներիր ինձ ամենամեղիս։Սուրբ Իսահակ Ասորի,Աստծո պարգև Աղոթքի կարոտ Մարդուն։Ամեն։🙏🙏🙏
Փա՛ռք Քեզ Տեր Աստված
Հիսուս Քրիստոս ներիր իմ մեղքերը
Ապրես Բաբկեն ջան
Տե՛ր Աստված, աղաչում եմ Քե՛զ, տո'ւր Ազգիս Հայոց և Հայոց Աշխարհին՝ Հույս, Հավատ, Սեր և Միասնություն։ Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ 🙏🙏🙏✝️✝️✝️🇦🇲🇦🇲🇦🇲
Ամեե՜ն, փառք Տիրոջը, փառք ու գոհություն մեր Աստծուն։
Սիրելի Հիսուս ԴՈւ ես իմ կյանքի իմաստը, դու տեսնում ես ամեն բան ու տեղյակ ես ամեն կատարվածից, ողորմիր, ներիր, մաքրի ու սրբի իմ ներսիդին` Քո Սուրբ Արյամբ։ Օգնիր ինձ հաղաթահարեմ, իմ բաժին քարքարոտ ու փշոտ փորձությունը։ Խոսի ինձ հետ, գործի իմ մեջ, արա այն ինչ ուզում ես և ինչ ՔՈ ԿԱՄՔՆ Է իմ կյանքում։ Փառավորվիր Տե՜ր ՔՈ Սուրբ անունը հավիտյան։
Տեր ներիր մեր մեղքերը աղաչում եմ Խաչոիս բժշկիր
Աստված օրթնի վայ մեղավորիս ապրես Բաբկեն ջան 😢😢🙏🙏🇨🇵🇦🇲🇨🇵
Աստված օրհնի ձեզառատորին,հարգելի Չոբանյան,լսելով ձեզ անհավատը անգամ մեծ հավատք կունենա դեպի Հայր Աստված ,շնորհակալություն
10:11 10:12 Օրհնյալ,գովյալ և և փառավորյալ։ Օրհնություն և փառք Հորը,Որդուն և Սուրբ Հոգուն։Ամեն։Տեր Աստված ներիր բազմամեղիս։
Ամեն
Տերը թող այս աղոթքներով բռւժի աշխարհի ողջ նեղռւթյան մեջ գտնվողներին։Շնորակալ եմ։
Բաբկեն Չոբանյան🙏🙏🙏❤️❤️❤️տաղանդավոր ու անկրկնելի դերասան։
ԱՌԱՋ ԱՍՏՎԱԾ . ԱՄԵՆ
ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ ՏԵ՜Ր, ԱՍՏՎԱԾ ՄԵ՜Ր, ՀԱԶԱՐ ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ , ԱՄԵՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ , ՏԵ՜Ր ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈ՜Ս ՈՐԴԻ՜ ՃՇՄԱՐԻՏ ԲԱՐՁՐՅԱԼՆ ԱՍՏԾՈ ՓԱ՜ՌՔ ՔԵ՜Զ , ՏԵ՜Ր ԼՍԻ՜Ր ՄԵ՜Ր ԱՂԵՐՍԱԳԻՆ ԱՂՈԹՔՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԻ՜Ր ՄԵ՜Զ ԲԱԶՄԱՄԵՂՆԵՐԻՍ. ԱՄԵՆ։
ՓԱ՜ՌՔ ԱՍՏԾՈՒՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒ՜Մ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒ՜Ն ԵՐԿՐԻ ՎՐԱ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒ՜Ն ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ . ԱՄԵՆ։
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾ , ՍՈՒՐԲ ԵՎ ՀԶՈՐ, ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ , ՈՐ ԾՆԱՐ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՐ ՎԱՍՆ ՄԵՐ , ՈՂՈՐՄԵԱ՜ ՄԵ՜Զ . ԱՄԵՆ։
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾ
ՔԵ՜Զ ԼՈԿ ՄԱՐԴ ԿԱՐԾԵՑԻՆ, ԲԱՅՑ ԴՈ՜Ւ ՍՈՒՐԲ Ե՜Ս. ԱՄԵՆ։
ՍՈՒՐԲ ԵՎ ՀԶՈՐ
ՔԵ՜Զ ՏԿԱՐ ԿԱՐԾԵՑԻՆ, ԲԱՅՑ ԴՈ՜Ւ ՀԶՈՐ Ե՜Ս . ԱՄԵՆ։
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ
ՔԵ՜Զ ՄԱՀԿԱՆԱՑՈԻ ԿԱՐԾԵՑԻՆ, ԲԱՅՑ ԴՈ՜Ւ ԱՆՄԱՀ Ե՜Ս . ԱՄԵՆ։
֊ ՕՐՀՆԵԱ՜Լ ՀԱՅՐ ՍՈՒՐԲ, ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ .
ՄԱՔՐԻ՜Ր ՄԵ՜Ր ՄԻՏՔԸ
֊ ՕՐՀՆԵԱ՜Լ ՈՐԴԻԴ ՍՈՒՐԲ, ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ .
ՄԱՔՐԻ՜Ր ՄԵ՜Ր ՄԱՐՄԻՆԸ
֊ ՕՐՀՆԵԱ՜Լ ՀՈԳԻԴ ՍՈՒՐԲ, ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ .
ՄԱՔՐԻ՜Ր ՄԵ՜Ր ՀՈԳԻՆ
֊ ՕԳՆԻ՜Ր, ՀՈԳԻԴ ՍՈՒՐԲ, ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ . ՄԵՐ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՆԸ .
ՕՐՀՆԵԱ՜Լ ՀԱՄԱԳՈՀ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆՆ` ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ, ԱՅԺՄ ԵՎ ՄԻՇՏ ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ. ԱՄԵՆ։
ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱ՜Ն ՇՆՈՐՀՔԸ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒ՜ՆԸ ՈՒՂՂԵԿԻՑ ԼԻՆԻ ՀԱՄԱՅՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԺՈՂՈՎՐԴԻՆ , ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ ԵՎ ԴՐԱԽՏԱՅԻՆ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻՍ, ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ . ԱՄԵՆ։
ՇՆՈՐՀԱԿԱԼ Ե՜Մ ՍԻՐԵԼԻ՜Ս, ՀԻԱՍՔԱՆՉ Է , ՁԱՅՆԴ ԱՆՍՊԱՌ , ԱՍՏԾՈ ԱՌԱՏ ՕՐՀՆՈՒԹՅՈ՜ՒՆՆ ՈՒ ԶՈՐՈՒԹՅՈՒ՜ՆԸ ՈՒՂՂԵԿԻՑ ԼԻՆԻ ՁԵ՜Զ , ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԻՆՉԵՎ ՀԱՎԻՏՅԱՆ . ԱՄԵՆ։
Պարոն Չոբանյան խոնարհումս, շնորհակալ եմ Ձեր ձայնով ունկնդրել Աստծո էությունը։Արցունքներս խեդտեց ,շնորհակալ եմ իմ եղբայր։🙏🙏🙏Ամեն
Ամեն ...
Ինչպես միշտ չքնաղ է ...
Աստված օգնական և պահապան լինի բոլորին ...
Աստված օրհնի քեզ ու իրական ապաշխարհություն եմ ցանկանում նաև ամբողջ ազգիս
Շնորհակալություն, Աստված Ձեզ շա՜տ օրհնի🙏
Հզոր աղոթք, հիասքանչ կատարմամբ։❤🙏🙏
Աստված առատորեն օրհնի ձեզ պարոն Չոբանյան ջան🫂🇦🇲❤
Shnorhakal em Quyriks ays hrashq@ inc xorhurd talut hamar.
Shnorhakal em Quyriks ays hrashq@ inc uxarkelu hamar
Ես երկար եմ սպասել երկար եմ սպասել այս աղոթքին)Շնորհակալ եմ Ձեզ Փառք Տիրոջը թող սուրբ Եփրեմ Ասորին աղոթի մեզ համար
Սա Իսահակ Ասորու աղոթքն է, ոչ թե Եփրեմ, ում աղոթքները նույնպես շատ խորն են և ներանձնական 🙏
Փառք Աստծո փառք տիրոջը
😊սիրելի Հիսուս դու իմ օրվա պահապանն ես շնորհակալ եմ շատ շատ խնդրում եմօրհնիր ինձ Հիսուսի արյունով մաքրիր իմ վախերը Ամեն Ամեն Ամեն❤❤❤❤
Շնորհակալություն, սիրելի Բաբկեն,
խնդրում ենք` ընթերցել նաև`
Աստվածաշունչն ու Մատյան ողբերգությունը։
Քո ձայնը Տերը շնորհել է քեզ հենց հոգևոր ընթերցանության համար։
Տերն Օրհնի քեզ առատորեն։
Բաբկեն Չոբանյան շնորհակալ եմ 💜 շարունակիր արարել
Ամբողջ ոսկորներով իմ եվ համայն սրտով քեզ արժանի ծառայություն եմ բերում ՝ հոգուս գլուխը երկրին խոնարհելով ՝ ով ամենափառապած Աստված, որ բնակվում ես անմեկնելի լռության մեջ։ Նորոգությանս համար երկրի վրա սիրո խորան ես կառուցել, կամքիդ հանգստության համար մի վայր, սուրբ յուղով բարեկարգված մարմնեղեն տաճար, որ վեր է ցանկացած սրբությունից։ Դու այն լցրել ես քո սրբություններով, որպեսզի նրանում ծառայություններ մատուցվեն, եվ հավիտյան փառաբանվեն քո Սուրբ Երրորդության երեք էությունները։ Քո սուրբ շնորհով ստեղծված աշխարհներին բացել ես այն անճառելի ուժը խորհրդավոր, որ անկարող են արարածներդ զգալ կամ ճանաչել զգայարաններով իրենց։ Հրեշտակային արարածները լռության մեջ հիացմունքով են տոգորվում քո հավիտենական ու փառավոր ուժի դիմաց, քանզի լռությամբ են նրան երկրպագում մտածողները բոլոր՝ սրբանալով եվ քեզ արժանի դառնալով։ Ոտքերիդ տակ եմ ընկնում Տեր իմ եվ քո սուրբ աջի, որ արարել եվ ինձ քեզ ճանաչող մարդ է դարձրել, սակայն ես մեղանչել եվ չարություն եմ գործել եվ իմ, եվ քո առաջ՝ թողնելով քեզ հետ սուրբ շփումը, օրերս վատնելով ցանկասեր զրույցների։ Աղաչում եմ քեզ Տեր, մի մեղադրիր ինձ պատանեկությանս մեղքերի, ծերությանս անգիտության եվ բնությանս տկարության համար, որն ինձ հաղթել եվ ատելի խորհուրդների մեջ է ընկղմել։ Սիրտն իմ կպչուն հեշտասիրության դեգերումներից ուղղիր դեպի քեզ, եվ թող խորհրդավոր լույսն ապրի իմ մեջ։ Բոլոր ժամանակներում իմ հանդեպ քո շռայլած բարեգործությունները գերազանցել են բարու նկատմամբ կամքիս ամեն դրսեվորում եվ սրտիս պատրաստակամությունը բարի գործեր գործելու։ Իմ հանդեպ քո հոգատարությունը չես զսպել երբեք եվ չես կամեցել ազատ կամքն իմ փորձել, հակառակը՝ ինչպես հայրն է հոգ տանում իր զավակի մասին, այնպես էլ քո հոգատարությունն է ինձ ուղեկցել։ Հայրական շնորհը քո այցելել է տկարությունն իմ եվ չի կամեցել փորձել կամքն իմ։ Քանզի դու, ճանաչելով ապրած կյանքիս ամենայն ժամ, գիտեիր, որ նորածնից էլ քիչ եմ գիտակցում, թե ուր եմ գնում։ Աղաչում եմ քեզ Տեր, ուղարկիր օգնությունը քո բարձրյալ երկինքներից եվ հեռացրու սրտից իմ ցանկացած չար գործ եվ մարմնական ցանկություն։ Մի զրկիր ինձ Տեր պաշտպանությունից քո, որպեսզի թշնամին չգրավի ինձ եվ չկոտորի՝ ինչպես ինքն է կամենում, եվ չկործանի ինձ ամբողջապես, քանզի դու ես ով ապաշխարհող, որ մեղսագործին ապաշխարհություն ես շնորհում եվ արտասվող սիրտ։ Այնպես՝ որ լացից բխող մխիթարության եվ արցունքների շնորհով ազատում ես սիրտն իմ նրանում ծանրացած մեղքի բեռից։ Կարեկցանքի դուռն եմ քո թակում Տեր, օգնություն ուղարկիր բազում կրքերով եվ խավարով թունավորված եվ պառակտված պորտկումներին իմ։ Վերքերս տեսնելու տառապանքն արթնացրու իմ մեջ, թեպետեվ այն չի համապատասխանի մեղքերիս ողջ ուժին, քանզի եթե մեղքերս ամբողջապես գիտակցեմ, Տեր իմ, չի դիմանա հոգիս դրանից բխած դառնագին ցավին։
(Շարունակությունը՝ ответа)
Օգնիր վերածվեն թուլամորթ պորտկումներն իմ ճշնարիտ ապաշխարհության, եվ թող թեթեվանա մեղքերիս բեռն այս տառապանքների միջոցով, որ պարգեվն է քո։ Քանզի առանց քո սուրբ շնորհի բացարձակ անկարող եմ անգամ իմ ներսում տեսնել մեղքերն իմ բազում, որպեսզի դրանց պատկերից կարողանամ հանդարտվել ես առատ ցրվածությունից։ Ով անուն Հիսուսի՝ բոլոր շնորհների բանալի, բացիր դուռն ինձ համար մտնելու գանձարանը քո, իմ ամբողջ սրտով գովերգել ու փառաբանել քեզ քո ողորմածության համար, որ ինձ հետ է մինչեվ աշխարհի վերջ, քանզի դու եկել եվ նորոգել ես ինձ նոր դարի գիտելիքով։ Գովերգում եմ քեզ Տեր, սուրբ էությունը քո, քանզի էությունն իմ դարձրել ես քո խորհուրդների սրբավայրն ու տապանակը, քո բնակության վայրն ու աստվածությանդ տաճարը՝ տաճարը նրա ով կրում է գավազանն արքայության քո, ով կառավարում է գոյություն ունեցող ամեն բան, ով քո հավիտենական փառքի տապանակն է, քեզ ծառայող հրածին պաշտոնների նորոգումը, քեզ ճանաչելու ճանապարհը, քո տեսիլների տան դուռը, քո ուժի եվ Միածին Հիսուս Քրիստոսի մեծ իմաստության միությունը։ Ով գաղտնիք՝ վեր խոսքերից ու լռությունից, մարդացած եվ մեր նորոգության համար կամովին մարմնացած, բացիր դեպի քո խորհուրդները տանող ճանապարհն ինձ, լռության մեջ ազատ, նյութակերտ մտքերից ընդանալ շավիղներով պարզ, հավաքիր միտքն իմ աղոթքի լռության մեջ եվ թող պապանձվեն իմ մեջ թափառող խորհուրդները շնորհիվ խորհրդավոր աղոթքներով լի այս լուսավոր պաղատանքի եվ հիացմունքի։ Քո մեծության գահի առաջ եմ խոնարվում Տեր իմ, ես, որ հող ու մոխիր եմ եվ մարդկության վիժվածք։ Բյուր հազարավոր հրեշտակներ եվ անթիվ սերովբեներ հրե փառաբանությամբ եվ սուրբ շարժումներով իրենց հոգեվոր ծառայությունն են բերում քեզ, քո սուրբ էությանը, որ ծածկված է ցանկացած արարածի զգայարաններից ու գիտելիքներից, քանզի օժանդակությամբ քո Տեր, դու մոտ ես ամենքին ամեն փորձության ժամանակ։ Դուռը քո ամենայն ժամ բաց է բոլորիս խնդրանքների առաջ, դու չես արհամարում մեղավորներին, եվ մեծությունը քո չի խորշում ամեն տեսակ մեղքերով արատավորված հոգիներից, այլ ազատում ես դու ամենքին չարիքներից անհամար, ազատում ես նաեվ ինձ, Տեր, ամբողջապես աղտոտվածիս, որին արժանի ես արել դեմքով ընկնելու քո առաջ եվ հանդգնելու իմ շուրթերով տալ սուրբ անունը քո, չնայած որ ամեն արատի անոթ եմ ես եվ անարժան կոչվելու Ադամի սեդունդ։ Տուր ինձ Տեր, լուսավորվել քո փառաբանությամբ, մաքրվել քո սուրբ անունը հիշատակելով։ Նորոգիր կյանքն իմ քո սուրբ շնորհից բխած բարի խորհուրդներով։ Մտածողության կողմնացույցն եղիր իմ քո մասին խորհելիս եվ օգնիր ինձ մոռանալ ճշմարիտ ճանապարհից շեղող ամեն գործի մասին՝ մտածողության այն նորոգմամբ, որ դու ես հարուցում իմ մեջ։ Այնպիսի խնդրանքներ արթնացրու իմ ներսում, որոնք օգուտ կբերեն շնորհիվ քո սուրբ կամքի հետ իմ կամքի համաձայնությամբ, քանզի դու ես աղոթողին աղոթք տվողը։ Ամրացրու իմ մեջ միասնական կամքը, որն ամենայն ժամ քեզ է նայում, եվ խորհուրդը, որ երբեք չի թուլանա քեզ ապավինելուց՝ հանուն քեզ անընդհատ մեռնելով։ Տուր ինձ Տեր, որպեսզի ոչ թե անզգացմունք բառերով աղոթեմ քեզ, այս սրտի խոնարհությամբ ու մտքի ապաշխարհությամբ երկրին փարվելով։ Ով Աստված, բազում մեղքերիս հանդեպ քո համբերության շնորհիվ կյանք ես պարգեվում ինձ այս աշխարհում, մի զրկիր ինձ նաեվ կյանքից գալիք, որին հույսով սպասում են քեզ տառապանքի մեջ քեզ փնտրողները։ Ով Քրիստոս, որի սերը սրբերին հեռացրել է ընտանիքներից, բարեկամներից եվ մարդկային հարմարավետ կացարաններից, այնպես, որ բնական կրքերի ուժը պապանձվել է նրանցում քո սիրո քաղցրության առջեվ։ Տուր ինձ Տեր, քեզ սիրելով ատել կյանքը իմ, եվ թող կենդանի մեռնեմ աշխարհի ամեն հաճույքի համար եվ քո ուժով Տեր, թող հանդարտվեն փոթորիկներն իմ անդամներում եվ սերը թող քեզ հեռացնի աշխարհից եվ նրա հետ տուրեվառություններից։ Գծագրիր մտքում իմ անտեսանելի միասնական պատկեր, որ հաղթվի ժամանակավոր եվ տեսանելի աշխարհի մասին ամեն մի քաղցր հիշողություն եվ մոլուցք։
(Շարունակությունը ՝ ներքեվում)
Ծունր եմ խոնարհում վեհությանդ առջեվ եվ հողին եմ փռվում Տեր, քանցի դու կենդանացրել ես ինձ, թեպետեվ թեզ չէի խնդրել եվ անգոյ էի նույնիսկ։ Մինչեվ արգանդում ինձ ձեվավորելը դու գիտեիր, որ կյանքն իմ անկանոն եվ ուխադրույժ կլինի, սակայն դա չխանգարեց քեզ ստեղծել ինձ եվ շնորհել մարդկային արարածին հատուկ բոլոր իրավունքները, որ նախատեսել ես քո շռայլ կամքով, թեպետեվ նախորոք գիտեիր արատներն իմ բոլոր։ Դու գիտես նաեվ իմ խնդրանքները՝ նախքան իմ իսկ իմանալը դրանց մասին։ Եվ գիտես աղոթքներս նախքան իմ հնչեցնելը դրանք քո առջեվ ։ Աստված իմ, տուր ինձ այս ժամին նաեվ այն ինչ դու անհրաժեշտ ես համարում խեղճ էությանս համար, որ վտանգված է։ Դու գիտես իմ հոգու տառապանքների մասին եվ քո ձեռքերում է նրա բժշկությունը։ Ով ուժ, որի շնորհիվ հայրերը մեր հաղթահարել են ահեղ եվ ահավոր թշնամու նկրտումները։ Մարդիկ, որ գտնվելով մարդուն հատուկ բազմաթիվ կարիքների մեջ, նմանվեցին երանելիներին երկրի վրա ցույց տալով գալիք իրականության պատկերը, եվ դու մարդկային գերեզմանները արվարձաններն ու ծերպերը դարձրել ես նրանց համար քո հայտնությունների վայրը։ Սիրտն իմ դու լցրու նրանց խորհուրդների ջերմությամբ, որ կոպվեմ նրանով եվ հաղթահարեմ բնական ցանկություններն ու հակառակորդների նկատմամբ վախը։ Ցանիր իմ մեջ խոնարության գիտելիքները եվ դեպի քեց ուղիղ ընթանալու անհագ ձգտումը։ Ով տկարների հանգրվան, ուղիղ ճանապարհ բոլոր մոլորյալների համար, ապաստան կյանքի հորձանուտներում սուզվածների համար տապալիր հակառակորդի հպարտությունն իմ առաջ, քանդիր նրա հյուսած դավադրություններն իմ դեմ, նվաստացրու նրա չափազանց մեծամտությունը, քո խորհրդավոր ճանապարհները հարթեցրու մտքերիս առաջ, փորձանքներից ժամանակ եղիր մխիթարությունն իմ եվ կողմնացույցը վտանգավոր վայրերում։ Ով Արեգակ ճշմարտության, որի շնորհիվ արդարները տեսել են իրենք իրենց եվ հայելի են դարձել իրենց սերունդների համար՝ իմ մեջ բացիր քեզ ճանաչելու դուռը, շնորհիր ինձ սխալների ստորջրյա քարերին անսայթաք մնացող սուր միտք, քանի դեռ չհասնեմ քո լուսավոր հանգրվանին, որին հասել են իրենց բազում սխրանքներով քեզ գոհացրած հայրերն իմ։ Օրհնիր ինձ խորհուրդներով քո, լուսավորիր միտքն իմ քեզ ճանաչողությամբ։ Թող հույսը քո փայլատակի իմ սրտում ՝ արժանացրու ինձ աղոթել այդ մասին։ Ով Աստված, Հայր իմ, եվ Տեր իմ կյանքի, քո կանթեղը վառիր իմ ներսում, իմ մեջ սերմանիր այն ինչ քոնն է, որպեսզի ես մոռանամ այն, ինչ իմն է։ Արթնացրու իմ մեջ քեզնով զմայլվելու ուժը, որպեսզի այն հաղթահարի ներհակությունը բնության։ Արթնացրու իմ մեջ գաղտնիքների տեսիլքը, որպեսզի գիտակցեմ այն, ինչ դրված էր իմ մեջ Սուրբ Մկրտությամբ։ Դու ուղեցույց ես տվել ինձ, որ ամենայն ժամ մատնանշի նա փառքը քո, դու կանխակալել ես ինձ լինելու այս աշխարհի աղն ու լույսը, թող որ չլինեմ սայթաքման քար իմ ընկերների համար։ Քանի որ ես թողել եմ աշխարհը, թող որ այլեվս հայացքս չուղղեմ նրա եվ այն իրերի վրա, որոնք դրժել եմ քեզ ուխտ անելիս։ Իմ սրտում դիր հաճելի կապանքներ, որպեսզի զգացշունքներն իմ չնայեն այն կածաններին, որոնք դուրս են քո օրենքներից։ Հավաքիր իմ պորտկումներն ապաշխարհության տապանի համար, որպեսզի նրանում զմայլվեմ ես կենցաղային ցողի մեջ, մինչեվ որ հասնեմ հույսիդ նավահանգիստը։ Քո մասին հիշողություններով թող միտքն իմ փորձությունների մեջ խիզախություն ձեռք բերի։ Քո մասին գիտելիքների փայլը թող լուսավորի ճանապարհն իմ խավարից, արժանի արա ինձ հասկանալ քո սիրո գաղտնիքը, որն արտացոլված է զգայական աշխարհում քո ստեղծագործության, քո կողմից արարվածների կեցության մեջ եվ քո սիրելի որդու զոհողության խորհրդի մեջ։ Արարիչ մեր, դու, որ քաջատեղյակ ես արատավոր բնությանս մասին հեռացրու ինձնից հակառակորդի բնությունը ու մեղքի ընդվզումներն իմ անդամներում, մաքրիր կրակը նրա իմ սրտում, մեկնիր բժշկող ձեռքը քո ջախջախված հոգուս, կապիր զգայարաններն իմ ներքին խաչի կապանքներով, բազմապատկիր իմ մեջ խաչյալի ճանաչողությունից բխած քո հանդեպ իմ սիրո լիությունը, միտքը իմ կենտրոնացրու խաչի վրա ամփոփված խորհրդին, ամրացրու իմ մեջ սիրելի որդուդ խոնարհության մասին հիշողությունները, ավելացրու իմ մեջ հրճվանքն ու զարմանքը ինձ համար կատարած քո գործերի հանդեպ։ Ով Աստված, նախքան աշխարհի հետ քո հաշտությունը, տվել ես նրան Միածնին քո, իսկ հաշտությունից հետո ժառանգելու աստվածության գահը քո։ Մի թող գերեզման իջնելու հույսից զրկվածս եվ թող չհայտնվեմ մեղքերիս խավարում կապված, մեռած հավիտենության համար։ Շնորհակալ եմ Աստված, աշխարհին տված քո շնորհի համար, քանզի արարածներն իվիճակի չեն խոսելու այս հարստության մասին, եվ քանի որ ես նույնպես մասնիկն եմ այս աշխարհի, թող չզլանամ երախտիքիս բաժինն իմ մատուցել քեզ, ուստի գովերգում ու փառաբանում եմ անունը քո, որ ամենաթանկ գանձն ես տվել աշխարհին։ Եթե քո միածին որդուն ես տվել բոլորիս օգտի համար, միթե կա առավել մի բան, որ չես տվել քո արարածներին։ Աշխարհը խառնվել է Աստծո հետ, իսկ արարածներն Արարչի հետ մեկ են դարձել, փառք քեզ քո անհասանելի նախախնամության համար։ Ճշմարտապես հզոր է խորհուրդն այս, փառք քեզ, մեզնից թաքնված խորհուրդներիդ համար։ Արժանի արա ինձ Տեր, ճաշակել մեծ ու ծածուկ սուրբ խորհուրդը քո, որն աշխարհը դեռեվս արժանի չէ ճանաչելու։ Գուցե սրբերին ցույց ես տվել դրա մի մասը՝ նրանց, ովքեր ապրում են այս աշխարհի ամեն բանից վեր, Քրիստոսի խորհուրդների հոսքը օվկիանոսի ալիքների նման համակում է միտքն իմ։ Կցանկանայի Տեր, պապանձվել նրանց առաջ եվ չխոսել, բայց նրանք սրտիս մեջ վառ ոսկորներն այրող կրակի նման էին։
(Շարունակությունը՝ ներքեվում)
Խիղճն իմ հանդիմանում է ինձ՝ ցույց տալով մեղքերն իմ։ Խորհուրդը քո ապշեցնում է ինձ, բայց նաեվ ստիպում նայել իր վրա, լռության մեջ ասում է ինձ՝ մի հապաղիր մոտենալ ինձ մեղքերիդ վախից, ով մեղավոր, քանզի հենց նրանց մասին մտորումների միջոցով է որ կջնջվի մտքիցդ աղտեղությունը մեղքի։ Ով ազատիչ բնությունից մեր, իմ անդամների ներքին կապանքներն ու արտաքին զգայարանների բացահայտ արգելքներն արձակիր, որ խանգարում են ինձ կլանվել քո, դրախտի մասին խորհուրդների մեջ, որպեսզի ճաշակեմ կենաց ծառից, որից զրկվեց Ադամը։ Փրկիչ իմ, պաշտպանիր ինձ դիվային գայթակղություններից Աստված իմ, ազատիր իմ խղճի թուլացումից, սիրտն իմ ողողիր քեզ ապավինելու շնորհով։ Հարություն ու լույս բոլոր աշխարհների՝ Հիսուս Քրիստոս, քեզ ճանաչելու պսակը թագադրիր հոգուս գլխին, անսպասելի իմ առջեվ բացիր քո ողորմության դարպասները, թող որ սրտիս մեջ փայլեն քո շնորհի շողերը, իմ մտքերին ուղեցույց եղիր մինչեվ չհասնեմ քո սուրբ Սիոն սարին։ Արժանի արա ինձ այդ սուրբ քաղաքին, որտեղ մտել են սրբերն իրենց ընթացքի ավարտին։ Իմ կյանքի փոթորիկների մեջ խարիսխ, իմ տկարության պահերի հենարան, պատիվ՝ անպատվությանս մեջ, հողին խոնարհած գլուխն իմ բարձրացրու, մի հանձնիր ինձ իմ հակառակորդի կամքին, հարմար պահ մի տուր նրան նրա անամոթությունների համար։ Հսկայական անդունդ դիր նրա առաջ որպեսզի չկանգնի ճանապարհին իմ եվ չանհանգստացնի ինձ։ Տուր ինձ, որ իմ կարճ եվ վայրկեանական կյանքն իմ անցկացնեմ ծառայելով քեզ։ Թող մոտ լինեմ քեզ կյանքիս ավարտին, արժանացրու կյանքիս մայրամուտն այգումդ դիմավորելու օրհնությանը։ Արժանացրու ինձ այն դինարին, որը սահմանել ես աշխատողներիդ համար՝ քո մեծահոգի կամքով Տեր, այլ ոչ իմ գործերով։ Արժանի արա ինձ նույնիսկ իմ կամքի տասնմեկերորդ ժամին արթուն լինել քեզ ծառայելով։ Թող չկապի կյանքը իր հետ գայթակղություններով լի խոսակցություններով, եվ թող չկապի ինձ իր խնդիրների վանդակում։ Ով Քրիստոս, որ լույս ես հագնում պատմուճանի պես, որ ինձ համար մերկ կանգնել ես Պիղատոսի առաջ, հանդերձիր ինձ քո լույսով որով լուսավորել ես սրբերիդ, շնորհիվ որի հաղթող են դուրս եկել նրանք, այս աշխարհի հետ պայքարներում։ Ով Տեր, աստվածությունը քո թող հանգչի իմ մեջ եվ թող ուղեկցի ինձ աշխարհից վեր քեզ հետ լինելու համար։ Ով Քրիստոս, որ փառքիդ պատճառով բազում աչքերով քերովբեները չեն կարողանում անգամ նայել քո դեմքին։ Դու, որ սիրուդ դիմաց թքակոծություն ես ընդունել դեմքիդ, ջնջիր ամոթն ինձնից եվ քեզ բաց դեմքով աղոթելու շնորհ տուր։ Ով Քրիստոս, որ Աստծո առաջ մեր բնության պարտքը տալու համար երկար մնացել ես անապատում եվ հաղթել խավարի իշխանին՝ նրանից խլելով հաղթանակը, որով հրճվում էր հինգ հազար տարի, ստիպիր նրան փախչել ինձնից, նրան, ով բոլոր ժամանակներում մարդկային ցեղին դրդում էր մեղանչել։ Խայտարակ խաչը, որ տարել ես ինձ համար թող կամուրջ լինի դեպի խաղաղ հանգրվան ինձ համար։ Գլխիդ վրա փշե պսակը թող պայքարի տապի ժամանակ փրկության վահան դառնա ինձ համար։ Դեմքիդ վրա թքակոծությունը թող պատրաստի ինձ բաց դեմքով երկրորդ գալստյանդ ժամանակ կանգնելու համար։ Թող քո սուրբ մարմինը, որ մերկացվել է խաչի վրա, թող քեզ սիրելու միջոցով խաչի ինձ այս աշխարհի եվ նրա ցանկասիրության համար։ Հագուստը քո, որ յուրացրին մարդիկ ագահ, իմ աչքերի առաջ թող պատռի հանդերձանքը խավարի, որի մեջ ես ներքնապես թաթախված եմ։ Քեզնից դուրս ժայթքած ջուրն ու արյունդ թող ստրկությունից ազատման գիրք դառնան ինձ համար։ Քո մարմինն ու արյունը խառնվելով մարմնիս հետ թող իմ մեջ գրավ լինի առ այն, որ չզրկվեմ քեզ մշտապես տեսնելուց։
(Շարունակությունը՝ ներքեվում)
Հավատքի խորհուրդը, որը պահել եմ անբիծ, թող իմ մեջ պահպանի արժանափառ մի բան, երբ աշխարհը պատրաստվի քո գալուն, եվ թող դրանք լրացնեն իմ սխրագործությունների պակասն այնտեղ։ Եվ թող քո սուրբ գահի առաջ այն սարսափելի ժամին, երբ արյունն ու մարմինը քո զոհաբերեցիր մեր փրկության համար, հիշատակեն բոլոր հայրերն ու մայրերը, ովքեր աշխարհից թաքնված եվ միայն քեզ հայտնի սարերում, արվարձաններում, ժայռերում դաժան վայրերում ու անապատներում են անցկացրել իրենց ժամանակը։ Ովքեր մահացել, բայց դեռ կենդանի են ու ծառայում են քեզ հոգով իրենց եվ մարմնով։ Նրանք, ովքեր թողել են ժամանակավոր կյանքն ու մեռած են այս աշխարհի համար, քանզի նրանք դուրս են եկել քեզ փնտրելու եվ ճգնության ու տառապանքների մեջ գտել են քեզ։ Ով Արքա բոլոր աշխարհների եվ բոլոր ուղղափառ հայրերի, որոնք հանուն ճշմարիտ հավատքի դիմացել են փորձություններին եվ հալածվել են։ Ովքեր վանքերում, խցերում, անապատներում, անմարդաբնակ վայրերում, ամենուր ձգտել են քեզ գոհացնել, թող քո օգնությունը ուղեկից լինի նրանց։ Սաղավարտ եղիր նրանց համար ամենայն ժամ ՝ մշտապես ուղարկելով քո սուրբ մխիթարանքը։ Միտքը նրանց կապիր քեզ հետ բոլոր մաքառումներում եվ թող նրանցում ապրի սուրբ երրորդության ուժը եվ թող քեզ ծառայեն մինչեվ իրենց կյանքի մայրամուտը՝ բարի խղճով ու վարքով։ Արժանացրու նրանց խաղաղ հանգրվանի կենդանության օրոք իրենց, իսկ նրանց, ովքեր դեվերի դեմ բացահայտ կամ ծածուկ պայքարի մեջ են, օգնություն ուղարկիր Տեր եվ քո շնորհով հովանի եղիր նրանց։ Փրկության սաղավարտ դիր նրանց գլխին, ջախջախիր թշնամու ուժը նրանց առաջ եվ թող քո աջի զորությունը օգնի նրանց բոլոր ժամանակներում, որպեսզի իրենց մտքում չդադարեն անընդհատ հուսալ քեզ։ Հագցրու նրանց խոնարհության սպառազինությունը, որպեսզի նրանցից բարձրանա քաղցրահամ անուշաահոտություն՝ ամեն վայրկյան գոհացնելով կամքը քո։ Եվ թող հիշվեն քո առաջ նաեվ նրանք Տեր, ովքեր տառապում են սուր ցավերից եվ մարմնական դառը հիվանդություններից։ Ուղարկիր նրանց ողորմության հրեշտակին եվ հանգստացրու հոգիներն ու դառնագին տառապանքներից հյուծված մարմինները նրանց։ Գթա Տեր նաեվ նրանց, ովքեր գտնվում են դաժան, չար ու անաստված բռնակալների իշխանության տակ։ Շուտով ուղարկիր ողորմության հրեշտակին եվ ազատիր նրանց անաստվածների ձեռքից։ Տեր իմ եվ Աստված իմ, մխիթարություն ուղարկիր բոլոր անմեղներին, ովքեր տարաբնույթ փորձությունների մեջ են հայտնվել։ Օրհնիր Տեր, արյունովդ օծված քո սուրբ եկեղեցին։ Թող նրանում ապրի իրական խաղաղությունը, որ դու տվել ես քո սուրբ առաքյալներին։ Եկեղեցու զավակներին անսասան ու սուրբ սիրով կապիր միմյանց, այնպես, որ խառնակիչն անզոր լինի նրանց դեմ։ Հեռացրու եկեղեցուց արտաքին ու ներքին հարձակումներն ու խռովությունները, կռիվները, եվ թող թագավորներն ու քահանաները կապված լինեն մեծ խաղաղությամբ եվ սիրով, որպեսզի միտքը նրանց հակված լինի ամենայն ժամ քեզ տեսնելու։ Եվ թող քո սուրբ հավատքը պարիսպ լինի հոտիդ համար։ Իսկ ինձ՝ մեղավորիս, նրանց աղոթքներով արժաանացրու ցանկացած պահի քո սուրբ աջի պաշտպանության ներքո լինել՝ ինչը ամենակալ քո նախախնամությունն է. Ամէն։
Աղաչում եվ պաղատում եմ քեզ Տեր, արժանացրու բոլոր մոլորյալներին ճշմարտապես ճանաչելու քեզ, տեսնելու փառքը քո։ Նրանց համար էլ, ովքեր հեռացել են այս աշխարհից՝ զուրկ բարեգործություններից եվ անհավատությամբ պաշտպան եղիր նրանց համար հանուն այն մարմնի, որը վերցրել ես նրանցից, որպեսզի մեկ միասնական մարմնով բոլորս փառավորենք Հորը, Որդուն եվ Սուրբ Հոգուն երկնային արքայության մեջ եվ այն բավականության, որն ավարտ չունի. Հավիտյանս, հավիտենից. Ամէն
Այս ինչ չքնաղագույն աղոթք է, Փառք մեր քաղցր Աստծուն։
Սպասում ենք նոր ասմունքներիդ հոգևոր հիասքանչ է Աստված շատ օրհնի ձեզ
ԱՄԵՆ🙏🙏🙏Շնորհակալություն սիրելի Բաբկեն Չոբանյան
Աստված օրհնել է Ձեզ , շնորհելով բացառիկ Ձայն ..🙏❤️😘
Օրհնվեք առատորեն ❤
Շատ շատ շատ շնորհակալություն, օրը հազար անգամ լսում եմ. և զգում այս գանձ աղոթքը. Հարգելի Բաբկեն կխնդրեմ շարունակելի լինի🇦🇲
էս հրաշք տողերը պետք էր, որ Ձեր հրաշք ձայնով հասներ մեր ականջին։ Չգիտեմ արդեն որերորդ անգամն եմ լսում էս հզոր աղոթքը։ Շնորհակալ եմ❤
Իմ քաղցր Քրիստոս իմ մեղքերս ների շատ եմ խնդրում։❤
Սիրահարված եմ ձեր ձայնին❤
Փառք Տիրոջը, որ սրտիս միջինը քո ձայնով արտահայտվեց։ Աստված օրհնի քեզ
Փառք Տիրոջը։ԱՄԵՆ։
Փառք,Փառք,Փառք Սուրբ Երրորդությանը Ամեն
Օվ չի կարող առատորեն արտասվել թող այս աղոթքը լսի ձեր ձայնով և չկշտանա,անվերջ լսելու փափագով։
Լսում եմ ամեն օր և հոգեպես հանգստանում , շնորհակալ եմ տեր իմ աստված իմ ամեն🙏🙏🙏
Աստված պահապան Ձեզ: Ամեն օր այս աղոթքը ռուսերեն լեզվով լսում եմ:
Շատ ապրեք, հիմա իմ մայրենի լեզվով կլսեմ:
Աստված առատորեն օրհնի Ձեզ🙏
Աննման մատուցում. հիանալի ձայն եվ մեծագուն աստվածային գիտություն. աստվածային ազնիվ մսրդու համար. որքան լսելի եվ ընդունելի. Որքան հարստանում է ու լցվում հոգիս ապրել քո ներկսյությունը... Ամեն...
Սրտի բալասան է, շնորհակալ եմ ,
Մեր տկարությանը այս ժամանակներում Աստված շնորհել է այնպիսի հնարավորություն, որ ձայնագրություն լսելով կարողանանք մխիթարվել այս դժվարությունների մեջ: Շնորհակալ եմ Ձեզ, որ ծառայեցնում եք Նրա պարգևած տաղանդը Նրան՝ ի զորացում մեր թշվառությանը: Այս բարի գործի համար, որի կարիքը շատերս ունենք, Ձեր վարձքը թող շատ լինի Տիրոջ մոտ և Աստված թող օրհնի ու պահպանի Ձեզ ու Ձեր ընտանիքը: Ամեն:
Շնորհակալ եմ:
Փառք Սուրբ Երրորդությանը
Փշաքաղվեցի, Ձայնդ անսպսռ, եղբայր։
Ամեն օր լսում եմ, խնդրում եմ շարունակեք ձայնագրությունը այս աղոթքների, փառք Աստծուն ձեզ համար հարգելի Բաբկեն...
Շնորհակալուցյուն Բաբկեն ջան🙏🏻 🙏🏻🙏🏻🇫🇷🇦🇲
3 անգամ լսեցի ,տպավորություն է բուժվում եմ,ինչ որ հիվանդության դեմ (((🙏🙏🙏🙏ձայն, անկարելի է ասել ինչ մեծ ուժ կա այս ձայնի մեջ
😭😭😭🥲🥲🥲🥲✝️🇦🇲🙏Ամեն 😢🙏✝️🇦🇲🙏😢 ներիր մեզ մեղաորներիս ու ինձ բազմամեղիս իմ Փրկիչ ՀԻՍՈՒՍ Քրիստոս ԱՍՏՎԱԾ գթա գթա 😢😢😢😢🙏🇦🇲✝️🙏🙏🙏🙏🙏🙏✝️✝️✝️✝️✝️✝️
Հարգելի համաքաղաքացի հպարտ եմ, ձեզանով լինեք երջանիկ,ձեր հանդարտ հոգեբույժ ձայնով ։
🙏🙏💋ողջունելով ձեզ ուզում եմ հայտնել շնորհակալությունս 💋💋💋🥰Շատ սպասված էր շարունակեք🙏💋😍Ամեն
Բաբկեն Չոբանյան ջան, հարգելիս Նարեկացին քո ձայնով մեծ նվեր կլինի ❤
Զգում եք, ինչ եք կարդում ու դա փոխանցվում է մեզ։
Փրկիր մեր հոգիները Տեր Աստված
Ո՛վ ամենակալ Որդի Աստծո, քեզ համար չկա ոչինչ անկարող, ողորմյա քո արարածներին և ինձ բազմամեղիս ։ԱՄԵՆ🙏🙏🙏❤️❤️❤️
ապրես եղբայր❤ շնորհաշատ լինես ❤
Շնորհակալ ենք ,Բաբկեն ջան։Քո հոգեթով ձայնով նման աղոթքներ հաճախ կարդացեք։
Հոգևոր երաժշտության ուղեկցությամբ սյս թավշյա աղոթսյին ձայնով ընթերցումը այնքան մաքուր է, այնքան զուլալ որ հասնելով հոգու ամենանուրբ լարերին իրոք կտրում է մարդուն այս աշխարհից ու մղում Երկնային Հավիտենություն։ Փառք Աստծուն այժմ, միշտ և հավիտյան
Փառք քեզ Տեր Աստված,ամեն հիանալի ձայն
Ամեն Տեր Աստված❤❤❤❤❤❤
Հրաշք ձայն, անչափ շնորհակալ ենք, շարունակեք այս գործը։ Սիրով կսպասենք Նարեկացի և Սաղմոսներ լսելուն։ Միայն մի խնդրանք, մի քիչ դանդաղ կարդացեք❤
ԱՄԵՆ ԱՄԵՆ ԱՄԵՆ🙏🏽🙏🏽🙏🏽🙏🏽🙏🏽🙏🏽🙏🏽
Հարազատհայրենակիցս շատ գեղեցիկ եվ անուշիկ ձայնեվ գեղեցիկ հանգիստ երաժշտություն։ Հոգի սնուցնող աղոթքներ։ Գարդացեք անուշ ձայնով նաեվ Նարեգացի։ Սպասում ենք։
Որքա՜ն գեղեցիկ է հնչում աղոթքը ձեր շուրթերից։ Շնորհակալություն
❤ԱՄԵՆ ❤ԱՄԵՆ ❤ԱՄԵՆ 🙏🙏🙏🙏🙏🙏🙏
հուզմունք եմ ապրում սիրելիս։
Հոգիս վերևից ներքև մաքրվեց։Հրաշք ձայն ունեք🤍🙏🏻
Փառք եվ հավերժ փառք տեր Աստված ջան որ այսպիսի ձայն ես տվել Բաբկենի։։Շատ լսելի է թող միշտ հնչի գեղեցիկ աղոթքները։
Ամեն 🙏🙏🙏։ Տեր ողորմիա քո արարածներուդ և ինձ բազմամեղիս։ Շնորհակալություն։
Эта молитва стала частью моей жизни, каждое утро ее вкючаю и то умиротворение которое я получаю словами не передать🙏, и слезы сами по себе идут слушая эту святую молитву. Автор огромное вам спасибо, храни вас Господь🙏
ԱՄԵՆ, ՓԱՌՔ ՏԻՐՈՋԸ, ՄԵՐ ՓՐԿՉԻՆ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ 🙏🙏🙏👑❤
Շնորհակալ եմ հարգելի Բաբկեն, միշտ էլ հաճելի է լսել Ձեզ🙏
Նույն ոճի ու առոգանության մեջ ,կարծես թե իրոք Աստծո հետ զրուցելիս ,կուզենայինք լսել սուրբ Եփրեմ Ասորու զորավոր աղոթքները
Շնորհակալություն ձեզ այս գեղեցիկ նվերի համար ԱՄԵՆ
Astvacain dzayn unek 🙏
ԱՄԵՆ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ, ԹՈՂ ՔՈ ԿԱՄՔԸ ԼԻՆԻ ԵՐԿՐԻ ՎՐԱ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄԵ. 🙏🙏🙏🙏🙏🙏🙏❤️❤️❤️❤️❤️❤️❤️