Մեղրով տորթ/Շատ մեծ ծակոտիներ/տարբերվող համ/փորձել է պետք

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 7 дек 2023
  • Եփովի կրեմի համար
    400 մլ կաթ
    3 դեղնուց կամ 2 ձու
    1 բաժակ շաքարավազ (ծավալը 250 մլ)
    3 ճ/գ օսլա (ցանկալի է եգիպտացորենի)
    վանիլին
    Խմորի համար
    4 ձու
    1 բաժակ շաքարավազ
    3 ճ գդալ մեղր (ցանկալի է բնական։ Եթե բնակա չի, ինչ էլ մեղրի փոխարեն ավելացնեք, հետը ավելացրեք նաև 0,5 թ գդալ քացախ)
    125 գ կարագ
    1 թ գդալ սոդա
    1 բաժակ ալյուր
    20 րոպե անց
    կես բաժակից քիչ ավել ալյուր
    1 ճ գդալ քացախ (եթե 9 % է, իսկ եթե5-6 % է պետք է լցնել 1,5 ճ գդալ)
    Խմորի համար սկզբից մինև վերջ օգտագործվեց 450 գ ալյուր։ Բաց քանակը կարող է շատ տարբեր լինել՝ կախված շատ հանգամանքներից։ Հետևեք խմորի խտությանը։ Մինչև վերջ կարող է մնալ մի քիչ կպչուն։ Դրա պատճառով չափաազանց շատ ալյուր չավելացնեք։ Ավելի լավ է առատ ալյուրով գրտնակեք։
    Կրեմի համար
    եփովի կրեմ
    250 գ սերոիցքային կարագ
    Հաջողություն եմ մաղթում

Комментарии • 367

  • @ruzannakazaryan7760
    @ruzannakazaryan7760 6 месяцев назад +13

    Համեստ գեղեցիկ հայուհի,միշտ հաճելի է քեզ հետ քո խոհարարական հմտությունները շատ մատչելի են բոլորին։
    Այս օրերին հատկապես ջահել տանտիրուհիները շատ կարիք ունեն Արուսյակի համեղություններին։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Շնորհակալ եմ աշխատանքս էսպես գնահատելու համար 🌷

  • @jemmachraxyan9675
    @jemmachraxyan9675 6 месяцев назад +16

    Ապրես Արուսյակ ջան ,ինչպես միշտ հրաշալի արդյունք

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +1

      Շնորհակալ եմ )

    • @eroarm1074
      @eroarm1074 6 месяцев назад +2

      Արուսյակ ջան շատ ապրես համեղ ու նուրբ բաղադրատոմսի համար ,❤մի անհամեստ հարց տամ ,ինչ էք արել ,որ այդքան նիհարել էք՞

    • @jemmachraxyan9675
      @jemmachraxyan9675 6 месяцев назад

      ❤❤

  • @user-hc9kg7iw1r
    @user-hc9kg7iw1r 6 месяцев назад +6

    Ապրես Արուսյակ ջան։Շատ էի կարոտել քեզ, և քո պատրաստածներին։Յութուբն առանց քեզ յութուբ չէ։❤❤❤Գայանե Առաքելյան։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +2

      Ողջույն, սիրելի Գայանե )
      Անչափ շնորհակալ եմ )
      Կարոտած ու ջերմային ողջույններս քեզ 💋💋💋🥰🥰🥰☀️☀️☀️

  • @svetlanakirakosian
    @svetlanakirakosian 6 месяцев назад +30

    Շնորհակալություն Արուսյակ ջան,նոր բաղադրատոմսի համար,իմ խելացի, կիրթ, գրագետ, արժանապատիվ, հայրենասեր հայուհի ջան։
    Բազմանա քո տեսակը հայի, որ փոխվի ազգիս որակն ու վիճակը։❤❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +2

      Անչափ շնորհակալ եմ գնահատականի ու ջերմ խոսքերի համար 💋

  • @shoghikadibekyan1184
    @shoghikadibekyan1184 6 месяцев назад +17

    Արուսյակ ջան, այն, որ հրաշալի եք պատրաստում (խոսք չկա) նաև բացատրում եք մանրամասն և ընկալելի, ապրե'ք շատ

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Շնորհակալ եմ )

    • @hranusheghiazarian4198
      @hranusheghiazarian4198 6 месяцев назад +2

      Арусяк джан миат шааат бацасакан бан ка дзер меч😂😂😂😂, мард инчканел ват вичакум лини ,энц наюмем дзер роликнер@ дук ухаки мардун стипумек техиц елни у сарки😂😂😂. Мерси шаааат

  • @bejanyanbejanyan9428
    @bejanyanbejanyan9428 6 месяцев назад +2

    Միշտ լավ արդյունք։😘

  • @david9510258
    @david9510258 6 месяцев назад +7

    Արւսյակ ջան միշտ զարմացնւմ ես, ւղղակի հիանալի է ստացվել ❤❤❤

  • @KarinaBaghdasaryan-mt1wj
    @KarinaBaghdasaryan-mt1wj 6 месяцев назад +1

    Шикарно!👏👏👏

  • @vikamarkosyan8684
    @vikamarkosyan8684 6 месяцев назад +5

    Սիրելի Արուսյակ, անչափ հաճելի է կրկին Ձեզ տեսնել, շնորհակալություն բաղադրատոմսի համար , կպատրաստեմ անպայման🥰🥰🥰

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Ուրախ եմ, որ հասանեցիք 🤗
      Ձեզ հաջողություն

  • @HasmikAdigulyan-wz1dq
    @HasmikAdigulyan-wz1dq 6 месяцев назад +1

    Շատ ճիշտ ես բացատրում

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Շնորհակալ եմ գնահատականի համար 🥰

  • @inmyrichkitchen9997
    @inmyrichkitchen9997 6 месяцев назад +5

    Շատ շքեղ տեսք ունի խմորեղենը👏👏♥️😘

  • @user-gi2cg6sn3q
    @user-gi2cg6sn3q 6 месяцев назад +2

    Ինչպես միշտ հրաշալի

  • @user-ff4hg3iv8x
    @user-ff4hg3iv8x 6 месяцев назад +1

    Ընտիր է 👍👍👍👍👍

  • @gayanebalyan3138
    @gayanebalyan3138 6 месяцев назад +3

    Շատ սիրում եմ Ձեզ հրաշք հայուհի Արուսյակ ջան,անչափ նրբացել ու գեղեցկացել եք,❤❤❤❤💐🌹🙏🙏🙏

  • @g.b.8072
    @g.b.8072 6 месяцев назад +1

    Շնորհակալություն Արուսյակ ջան։Ինչպես միշտ անթերի ու ախորժելի❤❤💐

  • @ovsannamuradyan9752
    @ovsannamuradyan9752 6 месяцев назад +10

    Маладец 🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🙏🇦🇲🙏🇦🇲 инч лав мамая ❤❤❤❤😊😊😊😊

  • @kimaabrahamyan4792
    @kimaabrahamyan4792 6 месяцев назад +1

    Շատ կոկիկ ու համեղ աշխատանք էր😘😘

  • @user-tu3jt1gp8p
    @user-tu3jt1gp8p 3 месяца назад

    Շատ լավա ստացվել առաջի անգամ էի թխում տորթ և հրաշալի ստացվեց։ Շնորհակալ եմ անչափ

  • @AstxikNalbandyan-jb3zi
    @AstxikNalbandyan-jb3zi 2 месяца назад

    Շնորհակալություն, հենց նոր թխեցի ձեր ցուցմունքներով, անչափ հրաշալի արդյունք ունեցա։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  2 месяца назад +1

      Շատ ուրախ եմ Ձեզ համար։
      Անուշ լինի 🥰

  • @user-kf6xn8zh3z
    @user-kf6xn8zh3z 6 месяцев назад +1

    Ընտիր👍👍👍👍👍

  • @lenamkrtchyan3539
    @lenamkrtchyan3539 6 месяцев назад +1

    Ընտիր 👍👍👍

  • @arpinepapoyanarpinepapoyan3147
    @arpinepapoyanarpinepapoyan3147 5 месяцев назад +1

    Սիրելի Արուսյակ շնորհակալություն բաղադրատոմսի համար.շատ համեղ ու լավ ստացվեց ,ես արդեն փորձել եմ❤❤❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  5 месяцев назад

      Շատ ուրախ եմ Ձեզ համար
      Անուշ լինի
      Նաև Շնորհակալ եմ վստահության համար 🌷🌷🌷

  • @heghinemargaryan9065
    @heghinemargaryan9065 4 месяца назад

    Շմորհակալություն 👍👍👍ընտիր բաղադրատոմս էր ՝բոլոր նրբբւթձուններով

  • @veronpalyan7638
    @veronpalyan7638 5 месяцев назад

    Ապրես Արեւսյակ ջան , կնչպես միշտ շատ ընտիր ստացվեց
    Շնորհակալություն մանրամասը և գրագետ բացատրելեւ համար

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  5 месяцев назад

      Սիրով ))) 💋💋💋💋💋💋💋❤️❤️❤️❤️❤️
      Սիրունս 💋💋💋💋

  • @arpenikkarapetyan9035
    @arpenikkarapetyan9035 6 месяцев назад +1

    Շնորհակալություն, սիրելի Արուսյակ ջան❤❤❤

  • @user-rs3vz9ty1t
    @user-rs3vz9ty1t 6 месяцев назад +2

    Я вас обожаю!❤❤❤❤❤

  • @user-mn1wq4wc7i
    @user-mn1wq4wc7i 6 месяцев назад +1

    Հետաքրքիր տարբերակ էր։👍 Շատ ավելի նրբացել ու գեղեցկացել եք։ 👏👏👍👍♥️♥️

  • @karinekaladjian8809
    @karinekaladjian8809 6 месяцев назад +1

    Chat apres Arusyak jan,vonc hamov patrastum es etpes hamov el bacatrum es,bravo.

  • @user-ky8jc1mf1s
    @user-ky8jc1mf1s 6 месяцев назад +1

    Спасибо большое❤

  • @liannakarapetyan4987
    @liannakarapetyan4987 6 месяцев назад +1

    Շնորհակալություն բաղադրատոմսի համար, բավականին հաջող ստացվեց

  • @user-dc6kd8zc7z
    @user-dc6kd8zc7z 6 месяцев назад +1

    Ապրես շատ լավ ստացվեց։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Շնորհակալ եմ գնահատելու համար 🥰

  • @oganyan_marine
    @oganyan_marine 6 месяцев назад +3

    Դուք հրաշք եք ❤

  • @anushik4545
    @anushik4545 6 месяцев назад +1

    Շնորհակալություն Արուսյակ ջան. ես ինքս փորձեցի հենց այս տարբերակով ու շատ-շատ ավելի լավ ստացվեց ու շատ թեթև ու նուրբ

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +1

      Անուշ լինի))))
      Ուրախ եմ, որ հավանել եք )

    • @anushik4545
      @anushik4545 6 месяцев назад

      @@arusyakhokhikyan9342 Շնորհակալություն

  • @narinesamvel5651
    @narinesamvel5651 6 месяцев назад +3

    Ողջույն Արուսյակ ջան ընտիր ստացվեց ապրես կիսվելու համար ❤❤❤❤❤❤

  • @lusinebabayan382
    @lusinebabayan382 6 месяцев назад +1

    Արտակարգ ստացվեց ինչպես միշտ Արուսյակ ջան👌🏻🌺

  • @Nina_60
    @Nina_60 6 месяцев назад +1

    Արուսյակ ջան գեղեցիկ հայերենդ ,համի նման լավ է⚘⚘⚘

  • @alinhovhannisyan946
    @alinhovhannisyan946 6 месяцев назад +1

    Արուսյակ ջան շատ շնորհակալ եմ բաղադրատոմսի համար,պատրաստեցի ուղակի հալչում է բերանում շատ համեղ ստացվեց❤❤

  • @user-gk6or8nz2b
    @user-gk6or8nz2b 6 месяцев назад +6

    Շատ լավես պատրաստում Արուսյակ ջան, ապրես❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +1

      Շնորհակալ եմ գնահատականի համար 🌷

  • @user-pc9sj7iv2d
    @user-pc9sj7iv2d 6 месяцев назад +1

    Շատ ապրես շատ լավն էս

  • @shoutoutproductions4915
    @shoutoutproductions4915 Месяц назад +1

    VOXJUNERS Holandjajic, shat lav patrastecir Arusjak jan, apres ❤💋🙏🏻🇦🇲👍🌺🌹🌸💐

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Месяц назад

      Շնորհակալ եմ արձագանքի համար 🌷☺️

    • @ArmineVoskanyan-eu7dh
      @ArmineVoskanyan-eu7dh Месяц назад

      Կներեք խմորը կալգայի վրա էք բացում ,թէ սիլիկոնի վրա

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  28 дней назад

      Էստեղ սիլիկոն է, բայց երկար տարիներ Կալկա եմ օգատագործել։ Որը հարմար կգտնեք

  • @larisahovhannisyan6724
    @larisahovhannisyan6724 6 месяцев назад +2

    Gereckuhis spasum ei kez 💋💋💋🙏🙏🙏

  • @ruzannamanukyan284
    @ruzannamanukyan284 6 месяцев назад +15

    Арусяк джан,как всегда очень интересный рецепт.Спасибо вам.Еще мне кажется, вы похудели.

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +6

      Спасибо)
      Да, верно заметили )
      И за это тоже благодарю, приятно получать такой комплимент после стольких стараний))

  • @mariamgharibyan1455
    @mariamgharibyan1455 Месяц назад

    Krtvac mart vor srjani e harganqi❤❤❤❤❤

  • @user-ws1oi9no7f
    @user-ws1oi9no7f Месяц назад

    Արուսյակ ջան շնորհակալություն ❤

  • @Lusine-sp5mu
    @Lusine-sp5mu 6 месяцев назад +1

    Միշտ վստահ պատրաստում եմ ձեր պատրաստած թխվածքները Արուսյակ ջան ու երբեք չի եղել որ վատ ստացվի այս անգամ էլ չհամբերեցի ու պատրաստեցի ու շատ հիանալի ստացվեց շնորհակալություն

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +1

      Շատ ուրախ եմ, որ հաջողվել է ստանալ ցանկալի արդյունքը։
      Անուշ լինի

    • @Lusine-sp5mu
      @Lusine-sp5mu 6 месяцев назад

      Շնորհակալություն

    • @Lusine-sp5mu
      @Lusine-sp5mu 6 месяцев назад

      Ուղղակի ուզում էի իմանալ երբ որ խմորը եփում ենք 20 րոպե անընդմեջ պետք է խառնենք

  • @user-yp1iw5yh4z
    @user-yp1iw5yh4z 6 месяцев назад +3

    Ջաաաաաաան, ինչ լավ ա ստացվել ❤

  • @emmamikaelyan4092
    @emmamikaelyan4092 6 месяцев назад

    Arusyak jan barevvv xndrem lavashi recept karoxeq indz uxarkel vor papuk jil chlini mersi

  • @user-nv1cv2ze7j
    @user-nv1cv2ze7j 6 месяцев назад +6

    Арусяк, вы чудесно выглядете❤❤❤

  • @elyatumasyan5150
    @elyatumasyan5150 6 месяцев назад +1

    Arusyak jan qo baxadratomsov areci shat yntir stacvec❤❤❤👍👍

  • @susannakhamaryan613
    @susannakhamaryan613 6 месяцев назад +1

    Shat shnorhakalutyun manramasn bacatrelu hamar hachuyqov nayum em👍

  • @susannavardanyan7550
    @susannavardanyan7550 6 месяцев назад +1

    Shat hachelies Arusyak jan Astvac qez orhni ❤❤❤

  • @mishakarapetyan9559
    @mishakarapetyan9559 6 месяцев назад +2

    Արուսյակ ջան Ձեզ շատ եմ սիրում ,❤❤❤

  • @user-nd6zv1yx2n
    @user-nd6zv1yx2n 6 месяцев назад +2

    Им шат сирели Арусяк джан шат Мерси бахатрадомси амар, есор тхеци у шат лав стацвец, шат амов уйрерис дуре шат екав, апрес❤❤❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Շատ ուրախ եմ Ձեզ համար։
      Անուշ լինի

  • @user-pu5dq5ys5x
    @user-pu5dq5ys5x 3 месяца назад

    Молодец Арусяк джан❤❤❤

  • @bejanyanbejanyan9428
    @bejanyanbejanyan9428 6 месяцев назад +1

    Իսկ Ձեր քաշ գցելը Արուսյակ ջան շաաաատ տեսանելի է։Ապրեք։😘

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Շնորհակալ եմ)
      Շատ հաճելի է, որ նկատում եք 🤗

  • @user-sq5zx1pi7w
    @user-sq5zx1pi7w 6 месяцев назад

    Բարև Արուսս❤

  • @lusinehakobyan4359
    @lusinehakobyan4359 6 месяцев назад +1

    Apres 👍hoyakap stacvec,

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Շնորհակալ եմ գնահատելու համար 🥰

  • @user-vk2eg5hz3u
    @user-vk2eg5hz3u 6 месяцев назад

    Taxandavor 🥰👍

  • @AA-yo7lo
    @AA-yo7lo 6 месяцев назад +1

    👍👍👍

  • @user-ez3si9sb6r
    @user-ez3si9sb6r 5 месяцев назад +1

    Shat lav niharel eq

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  5 месяцев назад +1

      Շնորհակալ եմ գնահատելու համար)

  • @vartmalxasyan9747
    @vartmalxasyan9747 6 месяцев назад

    ❤ րուսյակ ջան այս բտն մեր տան ավանդական տորթն է սովետական մի։ Թխում ենք շաատ տարբերակ եմ փորձել այս ամենաղամենահամեցղն է

  • @SirunGalstyan-xg9vm
    @SirunGalstyan-xg9vm 5 месяцев назад +1

    Ապրես Արուսյակ ջան, փորձեցի շատ լավ ստացվեց։ Մի բան էլ ասեմ կներեք երևի դիետա եք պահում նիհարվել եք մի քիչ։ Ավելի շատ եք գեղեցկացել😘😘😘

  • @user-eo9wz4gw7m
    @user-eo9wz4gw7m 6 месяцев назад +1

    Barov ekar❤❤❤

  • @jannaohanyan9586
    @jannaohanyan9586 6 месяцев назад +2

    🌹🌹🌹🌹

  • @user-gp3nq8cg3n
    @user-gp3nq8cg3n 6 месяцев назад +2

  • @knariksimonyan7642
    @knariksimonyan7642 6 месяцев назад +2

    Ուրախ եմ վերադարձիդ համար Արուսյակ ջան

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +1

      Ես նույնպես կարոտել էի լսարանի հետ շփմանը 🤗

  • @anzhelahasratyan8344
    @anzhelahasratyan8344 6 месяцев назад +1

    ❤❤❤👍👍👍

  • @lilithakobyan6509
    @lilithakobyan6509 6 месяцев назад +2

    Անհամբեր սպասում էինք❤❤❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Ու ես եկա 🥰🥰🤗🤗🤗🤗

    • @lilithakobyan6509
      @lilithakobyan6509 6 месяцев назад

      @@arusyakhokhikyan9342 🥰🥰🥰🥰🥰

    • @user-ii1dp7ix9i
      @user-ii1dp7ix9i 6 месяцев назад

      ​@@arusyakhokhikyan9342сирун джан.. Дзеркерт далар мна💋💋💋💋💋

  • @arminesukiasyan1048
    @arminesukiasyan1048 6 месяцев назад +3

    Արուսիկ ջան, գիտեմ, որ ձեր մասնագիտությունը ուրիշ է։ Բայց թվում է, թե պարենային տեխնոլոգն է ձեր հիմնսկան աշխատանքը։ Ու պլյուս դրան, շատ լավ, հակիրճ, հանգիստ ու հասկանալի բացատրում եք։ Դրան էլ պլյուս՝ շատ կոկիկ եք աշխատում, արդյունքն էլ գերազանց է ստացվում։ Եթե ժամանակ կունենաք, կկարողանա՞ք սալաթների կամ տոնական տաք խորտիկների տեսակներ ցույց տալ։ Եթե ձեզ հարմար լինի իհարե։

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Ողջույն
      Անչափ շնորհակալ եմ նման գնահատականի համար։ Ինձ համար դա անչափ կարևոր է։
      Ինչ վերաբերում է աղցաններին, միշտ պլաններում լինում է, բսկց հետաձգում եմ, քանի որ տեխնիկական մասը ավելի շատ է նման թեմաներում, հետևաբար ինձնից ավելի շատ սա են սպասում ))))
      Բայց հասցնելու դեպքւոմ անպայման նախատեսել եմ հեշտ ու հետաքրքիր մատուցվող տարբերակներ։
      Շնորհակալ եմ առաջարկի համար 🌷

    • @arminesukiasyan1048
      @arminesukiasyan1048 6 месяцев назад

      @@arusyakhokhikyan9342 Ի դեպ, անցյալ տարի շեֆի հետ համատեղ , ձեր ներկայացրած ձեվով պատրաստել եմ բուդը( ոչ ամբողջական) ։ Ստացվել էր շատ լավ։ Այս տարի էլ եմ անելու։ Շնորհակալ եմ ձեզ։ Դուք կամ չեք երեվում, կամ էլ՝ մեծ բացատրական թեմայով եք գալիս։ Միշտ սիրով հետեվում եմ ձեզ։

  • @narinemartirosyan7603
    @narinemartirosyan7603 6 месяцев назад

    🌷🌷🌷💐

  • @arusyan677
    @arusyan677 6 месяцев назад

    ❤❤❤

  • @ritamart3972
    @ritamart3972 5 месяцев назад

    👍👍👍👍👍👍👍

  • @user-qu4kv5mp6x
    @user-qu4kv5mp6x 6 месяцев назад

    Շատ եմ հավանում Ձեզ

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Շնորհակալ եմ )))
      Անչափ հաճելի է ☀️🌹

  • @arshaluysmeloyan7275
    @arshaluysmeloyan7275 6 месяцев назад

    ❤❤❤❤❤

  • @user-it5kz9qu9t
    @user-it5kz9qu9t 6 месяцев назад +1

    Արտակարգ է Արւսյակ ջան ես էլ եմ ադպես պատրաստւմ միայն կրեմի մեջ ձւ չեմ ավելացնւմ այդ դեպքւմ խմորեղենը երկար էմնւմ սառը տեղ❤❤🎉😅

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Այո,նպահպանման ժամկետը 3_օրից ավել է արդեն

  • @male5835
    @male5835 6 месяцев назад

    👍🏻💋

  • @mariamgharibyan1455
    @mariamgharibyan1455 Месяц назад

    Es karcum em zun petqa epvi xmor het voncvor duq eq anum es tarberakna shisht❤❤❤❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Месяц назад

      Սա ուղղակի եղանակներից մեկն է )))
      Համով ու արտաքին տեսքով տարբերվում է այլ եղանակներից )

    • @mariamgharibyan1455
      @mariamgharibyan1455 Месяц назад

      Shisht eq hamszajn em zer het.Mi qani tarberak ka vor zun heto en avelacnum inz dur shekav et tarberaky.Sheetrock zvi hot er galis.

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Месяц назад

      Գուցե խառնուրդը շատ տաք եք լցրել։ Նման տարբերակով ես էլ պատրաստում եմ, բայց եփված զանգվածը քիչ_քւչ եմ ավելացնում ու անդադար հարում եմ։
      Շատ բլոգերների մոտ եմ տեսնում, որ ավելացնում են միանգամից։ Այո, նման դեպքում ձվի տհաճ համն ու հոտը կարող են լինել 👍😊

  • @lilitsargsyan848
    @lilitsargsyan848 3 месяца назад

    Պաչում եմ քեզ Արուսիկ ջան❤

  • @kristinkristina3200
    @kristinkristina3200 5 месяцев назад +1

    Ողջույն սիրելի Արուսյակ, շնորհակալություն այս տարբերակով պատրաստելու և մանրամասն ներկայացնելու համար։ Փորձեցի երկու անգամ, երկուսն էլ շատ համեղ ստացվեց, բայց շերտերը բավականին բարակ էին։ Ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ։ Իդեպ վերջերս մեղրով խմորեղենը ինձ մոտ միշտ ցածր է ստացվում հետաքրքիր է ինչու😊

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  5 месяцев назад

      Ողջույն.
      Շնորհակալ եմ վստահելու համար։
      Հավանաբար շ, շատ բարակ եք բացում։ Ես սա գրտնակում եմ մոտ 30×40սմ_ի չափով։ Շատ մեծ չի լինուն։ Իրականում շատ բարձր չեն լինում մեղրով տորթերը։ բարձրի համար ստանդարտ բաղադրատոմսով պետք է փոքր թխել

    • @kristinkristina3200
      @kristinkristina3200 5 месяцев назад

      ❤❤❤

  • @larisahovhannisyan6724
    @larisahovhannisyan6724 6 месяцев назад +3

    Astvac orhni kez u ko @ntanikin hrashk tnarar archik 🌹🌹🌹

  • @hhhhhh-tv1cy
    @hhhhhh-tv1cy 6 месяцев назад +1

    😊😊😊🎉🎉

  • @user-gz8bw3gt3p
    @user-gz8bw3gt3p 6 месяцев назад +1

    Сирели Арусикс, кез каротел эинк, шат начели ашхатанк, инчпес мишт❤, иск ду шат нрбацел, гехецкацел авели, искакан гехецик, науйи😊😊 15:11

  • @lusinegabrielyan2159
    @lusinegabrielyan2159 6 месяцев назад +4

    Ինչպես միշտ, գերազանց արդյունք։

  • @MARIAMMARIAM-hv6ld
    @MARIAMMARIAM-hv6ld 2 месяца назад

    Kaxardakan dzerer uneq😊❤

  • @user-hn9we2yu1z
    @user-hn9we2yu1z 6 месяцев назад

    Aselem u kasem duk hrashkek...... Yeselem kievyani spasum

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Շնորհակալ եմ)))
      Երևում է, Կիևյանը պետք է ծրագրում առաջ բերել))

  • @user-tn7so4we7c
    @user-tn7so4we7c 6 месяцев назад +1

    Барев дзез, кгрек коврики чапсе, шноракалутюн

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Ողջույն.
      Ես շերտերի չափսը տեսանյութում նշել եմ։
      Դրանք գրեթե գորգի չափսով են գրտնակվել, մի քիչ փոքր

  • @arusyaktadevosyan7969
    @arusyaktadevosyan7969 6 месяцев назад

    Արուսյակ ջան չափաբաժիները չեմ գտնում որտեղ նայեմ ազիզ ջան❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Վերնագրի անմիջապես տակի տողին կա գրված "Ещё ", սեղմեք, կբացվի

  • @MARIAMMARIAM-hv6ld
    @MARIAMMARIAM-hv6ld 2 месяца назад

    Arusyak jan bari or vor xndrem kases ete qacax@ tnakan e u xndzori. .inchqan ogtagorcenq et depqum inchpes imanal qacaxi tokos@..naxapes mersi❤

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  Месяц назад

      Չեմ կարող հստակ տարբերակ առաջարկել։ Կան եղանակներ, բայց դրանցից ոչ մեկը հստակ թիվը պարզել չի կարող

  • @lilitharutunyan5430
    @lilitharutunyan5430 6 месяцев назад

    Anmena vat receptna

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Դասական մեղրով տորթն է, որ ամբողջ աշխարհը օգտագործում է։ Ոնց որոշեցիք, որ աշխարհահռչակ տորթը վատն է։
      Ես չեմ հնարել, մեր տատիկներն ու մամաներն են էս տարբերակով նաև պատրաստել։
      Եթե չի ստացվել, մանրամասնեք, փորձեմ օգտակար լինել։

  • @user-kz1yg4ts2i
    @user-kz1yg4ts2i 6 месяцев назад

    ❤🎉❤🎉❤🎉

  • @anahitsimonyan2418
    @anahitsimonyan2418 6 месяцев назад +1

    Արուսյակ ջան հիանում եմ ձեր գրագետ խոսքով և բանիմացությամբ , շատ գեղեցիկ տեսք ունեք,կասեք ինչ եք արել որ նիհարել եք?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +2

      Շնորհակալ եմ )
      Միայն առողջ ու բալանսավորված սնունդ, շատ քայլել։ Մի տարի առաջ նաև լող ու սպորտ

  • @shushanbarseghyan6369
    @shushanbarseghyan6369 3 месяца назад

    Բարի օր Արուսյակ ջան։Բարի և օրհնյալ Ծաղկազարդ բոլորիս։ Արուսյակ ջան ես կակաո եմ ուզում ավելացնեմ խմորի մեջ երբ ավելացնեմ սկզբից թե՞…

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  3 месяца назад

      Ողջույն
      Քացախից հետո արդեն կարող եք ավելացնել

  • @garasshangoli4912
    @garasshangoli4912 4 месяца назад

    Arusjak Jan chat hajoxe, hazite gta sid hrachali baxadra toms❤❤😊

  • @arusyakxachatryan4761
    @arusyakxachatryan4761 6 месяцев назад

    😂Արուսյակ ջան շատ հրաշալի ստացվեց իսկ կարելի է մոիրաբայի հյութով պատրաստել՞շնորհակալություն

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +1

      Այո, կարելի է։
      Ես նշել եմ, թե ոչ բնական մեղրի դեպքում ինչ պետք է անել ' նույն արդյունքը ստանալու համար

  • @user-nh5in5he4e
    @user-nh5in5he4e 6 месяцев назад

    Նկարի տակ մեկնաբանություն գրելու հնարավորություն չկար, սիրուն եք շատ)))

  • @lilitgasparyan590
    @lilitgasparyan590 6 месяцев назад +1

    🍰🍰👍👍🌺❤️❤️

  • @liana7086
    @liana7086 6 месяцев назад

    Շատ լավ և մանրամասն բացատրում եք շնորհակալ եմ Արուսյակ ջան, կցանկանայի իմանալ ինչի վրա գրտնակեցիք խմորը? Դա ավելի հարմար է քան յուղաթուղթը և որտեղից կարող ենք այն գնել?

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +1

      Շնորհակալ եմ)
      Գրտնակեցի ջերմակայուն սիլիկոնե գորգի վրա։
      Այո, ավելի հարմար է։ Նախ բազմակի օգտագործման է, բացի դրանից ավելի պինդ է, տեղափոխելը ավելի հարմար է։ Բայց նախկինում գրտնակել եմ նաև յուղաթղէի վրա, ուղղակի էսպես իսկապես ավելի հարմար է։
      Եթե Երևանում եք, կարող եք Տորտինի խանութից գնել ( Երևանի տարբեր հատվածներում կա, ֆեյսբուքով կարող եք գտնել իրենց էջն ու էնտեղ գտնել հասցեները), կամ կարեղ եք անգամ պատվիրել WB_ից։ Շատ մատչելի են

    • @liana7086
      @liana7086 6 месяцев назад

      @@arusyakhokhikyan9342 շնորհակալ եմ շատ, անպայման կվերցնեմ Տորտինիից👍😘

  • @no_name3655
    @no_name3655 6 месяцев назад

    Ուռաաաաաաաաա վերջապես , ես ձեզ սպասում էի սիրելի Արուսյակ ջան🌹🌹🌹♥️♥️♥️🥰🥰🥰🙏

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад

      Ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել 😊👍

  • @haykuhigrigoryan9044
    @haykuhigrigoryan9044 6 месяцев назад +1

    Բարև ձեզ, շնորհակալություն բաղադրատոմսի համար❤️։ Կասե՞ք ինչի վրա եք գրտնակում շերտերը☺️

  • @anushvardanyan230
    @anushvardanyan230 6 месяцев назад +1

    Sireli Arusyak Jan patkeracnum em inch hamexe, kxndrei kievyan tort patrastel qez het, karces chem gnum ejum ete ka

    • @arusyakhokhikyan9342
      @arusyakhokhikyan9342  6 месяцев назад +1

      Շնորհակալ եմ)))
      Աշխատելու եմ հնարավորինս շուտ նկարահանել 🥰