‹‹Թռչնի կաթ›› Trchni Kat

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 16 янв 2021
  • Ամենափափուկ ու համեղ բաղադրատոմսն է:Պատրաստեք ու վայելեք այս հրաշքը:Բաղադրիչներն են.
    Խմոր
    • 4 ճ/գ կաթ
    • 2 ճ/գ մեղր
    • 100 գր մարգարին կամ կարագ
    • կես թ/գ բուսայուղ
    • 3 ձու
    • 1 թ/գ սոդա + 1 թ/գ քացախ
    • կես թ/գ վանիլին
    Կրեմ
    • 400 գր կաթ
    • 50 գր ալյուր
    • 200 գր շաքարավազ
    • կես թ/գ վանիլին
    • 100 գր կարագ
    Գլազուր
    • 1 շոկոլադե սալիկ + եռացրած ջուր
    Շերտեր
    Մարմանդ կրակով եփել խմորի մեջ նշված բոլոր բաղադրիչները:Լավ խառնել մինչև դառնա համասեռ զանգված և անջատել:
    Ավելացնել այնքան ալյուր մինչև դառնա պինդ խմոր(ինչպես տեսանյութում ):Լավ հունցել,բաժանել մոտ 5 մասի:Շերտերը եփել 5-10 րոպե (180• ):
    Կրեմ
    Ալյուրին ավելացնել մոտ 4 ճ/գ կաթ և խառնել այնքան մինչև դառնա համասեռ զանգված:
    Այս զանգվածին ավելացնել շաքարավազ,կաթ և եփել մարմանդ կրակով մինչև պնդանալը:Գազօջախից վերցնել կրեմը ու ավելացնել կարագ:Լավ խառնել:Շերտերի վրա կրեմը քսել տաք-տաք, որ լավ փափկի:
    Գլազուր
    Շոկոադե սալիկին ավելացնել մի քիչ եռացրած ջուր և եփել մոտ 4 րոպե:Թխվածքը պատել գլազուրով:
    Կարող եք վայելել սուրճով:

Комментарии •