ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ - Arthur Meschian (Nov. '09)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 1 янв 2010
  • I'm Amazed -- ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ -- Я УДИВЛЯЮСЬ
    Lyrics: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
    Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян
    Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս` ես կհագենամ,
    Եվ հետո, մի պահ կառչած ներկային, ես կզարմանամ,
    Թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց:
    Ասում են` ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց:
    Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից,
    Զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից,
    Զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում:
    Եվ գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:
    Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,
    Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,
    Զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,
    Խորանը երկրիս ներսից էր քանդվում և արդեն վաղուց:
    Ժանտախտի օրոք քեֆ է ընդանում մի համատարած,
    Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,
    Կսպանվի սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանի,
    Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի:
    Զարմանում եմ ես, որ նորից-նորից, գլուխը կորցրած,
    Ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած:
    Զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում:
    Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում:
    Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ-որ հույսերից,
    Զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից,
    Խուլ ու հնազանդ չարին հանձնված այս մեծ աշխարհից
    Եվ մարդկանց անդունդը տանող ճանապարհներից:
    Lyrics Перевод с армянского: А.Абрамян
    УДИВЛЯЮСЬ Я
    Чистой, ключевой, будто в старый пир я воды напьюсь,
    А потом вокруг, оглядев наш мир, очень удивлюсь.
    Как же этот мир за один лишь год изменился, жуть!
    В озере надежд вместо чистых вод одна только муть.
    Удивляюсь я -- тысячи дверей заперты стоят!
    Удивляюсь я -- между двух людей тысячи преград!
    Удивляюсь я на себя и вас, не могу понять,
    Как хотим внизу, не подъемля глаз нацию сыскать.
    Я не удивлюсь, если все вокруг нечисть приберет.
    Удивляюсь я, сколько может зла вытерпеть народ
    Удивляюсь я, что к врагам моим вовсе страха нет
    Разрушает нас точно рак внутри уже много лет.
    Удивляюсь я всюду карнавал, будто пир в чуму
    Как же зло надев маски, правит бал, никак не пойму.
    Даже смерти миг пиром стал у нас, молодых солдат
    Предаем земле, миру напоказ, словно на парад.
    Удивляюсь я, сколько раз подряд и во вред себе
    Можно этот путь скорбный повторять, отупев совсем,
    Удивляюсь я, сколько можно быть в той же колее
    Может вновь глупец голову сложить на своей земле.
    Удивляюсь я, что уже давно жизнь в нас не кипит,
    Удивляюсь я, что уже ничто нас не удивит.
    Плечи опустив, злу бразды отдав, на виду у всех
    К пропасти идем, никому не вняв, вам оставив грех.

Комментарии • 534

  • @annatsakhkloryan4036
    @annatsakhkloryan4036 3 года назад +259

    Պարոն Մեսչյան զարմանում եմ ես,թե ինչպես եք ներկան վառ նկարագրել տարիներ առաջ,կամ էլ ներկան չի փոխվել

  • @sasundavtyan380
    @sasundavtyan380 6 лет назад +293

    Եթե մարդ կա ով չի լսում Մեսչյան՝ դեռ կյանքը չի հասկացել խորությամբ և շատ բան ունի սովորելու:

  • @irinamanukyantadevosyan9794
    @irinamanukyantadevosyan9794 3 года назад +128

    Աստված իմ ......ամեն բառը զգացինք և ապրեցինք այս օրերին , ՏԵՐ ԱՍՏՎԱԾ օգնիր մեզ անդունդը տանող ճանապարհից....հարգանքներս ԼԵԳԵՆԴ🙏🏻

  • @arshakdjerdjerian3734
    @arshakdjerdjerian3734 9 лет назад +252

    Տարիներն անցնում են ու այս հրաշալի երգը, ցավոք, իր ակտուալությունը մեղմ ասած չի կորցնում .....

  • @tigranuhinikoghosyan8600
    @tigranuhinikoghosyan8600 3 года назад +17

    Տեսնես կգա էն ժամանանը որ լսենք էս հրաշք երգերը բայց չապրենք։ կարծես հենց էս օրվա համար գրված լինի։ Երբ ենք դուրս գալու էս լաբիրինթոսից։

  • @user-ov3bt2yc8e

    Սերժ Թանկյանի համերգ.....ներկայացումը մեր խենթության մի պստլիկ մասնիկն է....

  • @armanmoscow
    @armanmoscow 9 лет назад +154

    Սայաթ-Նովա, Կոմիտաս, Արթուր Մեսչյան.

  • @zangezur1
    @zangezur1 9 лет назад +84

    Միայն Մեսչյան, մնացածը ավելորդեն:

  • @arminehovhannisyan5554
    @arminehovhannisyan5554 Год назад +9

    Մեզ՝ բոլոր հայերիս պետք է հոգևոր զարգացում և ահա թե ինչպես ՝ ամենօր լսելով Արթուր Մեսչյանի երգերը

  • @anyutka3709
    @anyutka3709 9 лет назад +24

    Զարմանում եմ , որ էլ չեմ զարմանում մարդանց անմարդկայնությունից: Ես Ձեզ և Ձեր երգերը ՇԱՏ եմ սիրում : Աստված առողջություն տա Ձեզ

  • @heghinetsitsakhtsyan3211
    @heghinetsitsakhtsyan3211 3 года назад +98

    Անհնար է չարտասվել,

  • @user-rz7lm3hj7e
    @user-rz7lm3hj7e 3 года назад +69

    Всю жизнь слушал песни - Высоцкого и Цоя, чьи песни время от времени выворачивали душу на изнанку, или мурашки по коже...

  • @aschotmktschjan65
    @aschotmktschjan65 5 лет назад +66

    Гордость Армянского НАРОДА!!!!!

  • @shahenharutyunyan956
    @shahenharutyunyan956 9 лет назад +49

    Այս երգը պիտի ամբողջ հայությունը լսի: Պիտի լսի ու հասկանա, որ էս լրբերը զավթել են մեր հայրենիքը, մեր Հայաստանը: Եվ մենք խուլ համրի պես հարմարվում ենք անբարոյական ռեժիմին: Շանթ Հարությունյանի հետ դուրս չեկաք արժանապատվության, ազատության և մի շարք ամենավեհ արժեքների համար պայքարի, գոնե հիմա ուղեք ձեր սխալները, այլապես հետո շատ ուշ է լինելու:

  • @armarm4648
    @armarm4648 3 года назад +19

    Գժվելու բառեր ։ վերաբերումա ներկաիս հայաստանին իշխանությանը 👍🏻

  • @harutsardaryan8697
    @harutsardaryan8697 8 лет назад +30

    այս երգը ակտուալ է լինելու միշտ և անկախ ամեն ինչից

  • @larribathory8640
    @larribathory8640 2 года назад +16

    Какая сильная песня. Каждое слово правда

  • @arturiskandaryan2565
    @arturiskandaryan2565 7 лет назад +18

    Արթուր Մեսչյան ջան ինչու համերգ չեք կազմակերպում, կարիք ունենք Ձեզ լսելու...

  • @MrArsen1111
    @MrArsen1111 9 лет назад +97

    Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,

  • @haykhayk623
    @haykhayk623 6 лет назад +113

    Это не поэзия не музыка это философия