Անդարձություն - Վահան Տերյան
HTML-код
- Опубликовано: 6 фев 2025
- Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս - երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես - ժպիտով անուշ -
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ…
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,-
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած…
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,- պատկերըդ հեռու…
Վահան Տերյան
Հրաշալի մտահաղացում.. Արժանի է ամենաբարձր գնահատանքին։ Շատ հաճելի է լսել մեր մեծերի տաղանդավոր խոսքերը, ոչ թե ներկայիս անտաղանդ ու անիմաստ բառերի շարանը որ կցում են հիմնականում արևելյան գողացված երաժշտությանը ու համարում են երգ։
@@armgregorian5297 Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար