Ի՞նչ է UX դիզայնը | PIXEL IT School

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 июн 2024
  • 🤔 Երբևէ մտածե՞լ եք, որ մեզ շրջապատող ամեն ինչ փոխկապակցված է UX-ի հետ՝ սկսած սուրճից, որն ըմպում ենք առավոտյան, մինչև վերելակը, որով երեկոյան վերադառնում ենք տուն։
    🚀 Մեր տեսաալիքում սկսում ենք UX դիզայնի թութորիալների շարքը, որտեղ PIXEL IT Company-ի և PIXEL IT School-ի հիմնադիրը՝ Դիանա Հակոբյանը, կպատմի ամեն ինչ UX-ի մասին։
    🟧 Այս ուսուցողական հոլովակում միասին կբացահայտենք՝
    ✔️ Ի՞նչ է UX դիզայնը,
    ✔️ Ի՞նչ ընդհանուր գաղափար է ընկած UX-ի հիմքում,
    ✔️ Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ է իրականացվում այն,
    ✔️ Ինչպե՞ս ստանալ դրական արդյունք,
    ✔️ Ինչո՞ւ սովորել UX դիզայն,
    ✔️ Ի՞նչն է դարձնում UX դիզայնը լավը կամ վատը։
    🤩 Այս և շատ այլ հետաքրքիր հարցերի պատասխաններ կգտնեք մեր UX թութորիալում։
    Եթե Ձեզ մոտ հարցեր կառաջանան հոլովակը դիտելիս, նշե՛ք մեկնաբանություններում, մենք սիրով կպատասխանենք դրանց: 🧡
    🔸 UX-ը (user experience) ամբողջ փորձի գաղափարն է, որ օգտատերը ստանում է պրոդուկտի հետ շփվելիս։
    Կատարյալ UX-ը պետք է լինի՝
    🔸 Օգտակար,
    🔸 Օգտագործելի,
    🔸 Ցանկալի։
    🟧 Սակայն, User experience-ն այսքանով չի սահմանափակվում, այն ավելի խորքային է, ունի ոչ միայն ֆունկցիոնալ, այլև հոգեբանական կողմ։
    Օպտիմալ կատարված UX-ն իր մեջ ներառում է նաև՝
    🔸 Օգտատիրոջ ընտրությունը,
    🔸 Օգտատիրոջ վարքագծի ուսումնասիրությունը,
    🔸 Ստացված արձագանքի վերլուծությունը։
    😍 Հետաքրքիր է, չէ՞։
    Դե ուրեմն՝
    🔊 Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին․ այստեղ PIXEL IT School-ի պրոֆեսիոնալներն իրենց ունեցած փորձն ու գիտելիքները լիովին փոխանցում են Ձեզ,
    🔔 Սեղմե՛ք զանգակի նշանը, բաց մի՛ թողեք նոր ուսուցողական հոլովակները,
    🤓 Կիսվե՛ք ընկերների հետ, որ նրանք ևս բաց չթողնեն մեր օգտակար հոլովակները,
    😊 Եվ միշտ հիշե՛ք՝ մարդիկ անտեսում են այն դիզայնը, որն անտեսում է մարդկանց!
    🦄 Եթե հետաքրքրված եք UX/UI դիզայնով, մասնակցե՛ք PIXEL IT School-ի դասընթացներին ու դարձե՛ք ոլորտի առաջատար մասնագետ։
    Timecodes:
    0:00 - Intro
    0:26 - Ծանոթություն Դիանա Հակոբյանի հետ
    0:44 - Tutorial-ի հիմնական կետերը
    1:15 - Tutorial-ի սկիզբ/UX Դիզայն
    1:20 - UX-ի հապավումը
    1:43 - Սուրճի օրինակ
    2:55 - UX-ի լավ և վատ տարբերությունները
    4:34 - Վատ UX՝ Վերելակի կոճակների օրինակ
    5:33 - UX դիզայնի ընթացքի մասին
    6:57 - Ինչու՞ սովորել UX դիզայն
    7:35 - Վերջաբան
    8:04 - Կիքսեր :D
    Որտե՞ղ կարող եք գտնել մեզ 👇
    Վեբ կայք 👉 pixelitschool.com/
    Ֆեյսբուքյան էջ 👉 / pixelitschool1
    Ինստագրամյան էջ 👉 / pixel_it_school
    Տելեգրամ ալիք 👉 t.me/hellopixelitschool
    Լինքդին 👉 / pixel-it-school
    📌 Հասցե՝ ք․ Երևան, Նաիրի Զարյան 1, 73/1 շենք (Ազատության պողոտայի խաչմերուկ)

Комментарии • 89

  • @PIXELdesignacademy
    @PIXELdesignacademy  3 года назад +6

    Ողջու´յն ☺️ Իսկ դուք ի՞նչ կցանկանայիք իմանալ UX դիզայնի մասին 🤔
    Գրե´ք մեկնաբանություններում ⬇️ և մենք սիրով կպատասխանենք 👩‍💻👨‍💻

  • @gayanedavtyan9714
    @gayanedavtyan9714 3 года назад +6

    Ձեր ձայնը եւ տեսքը շատ հաճելի են,դա անչափ կարեւոր է դիտելու համար: Ես թեեւ հեռու եմ ոլորտից, բայց շատ հետաքրքիր է դիտել թե ինչպես է այս ամենը ի վերջո կատարվում, հսկայական աշխատանք է, ձեզ ուժ ու կորով:

    • @dianahakobyan4137
      @dianahakobyan4137 3 года назад +1

      Անչափ շնորհակալ եմ նման դրական և մոտիվացնող արձագանքի համար։ 🤗💛

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  3 года назад

      Շատ շնորհակալ ենք սիրելի Գայանե արձագանքի համար ինչպես նաև դիտելու 🤗❤️

  • @naremardanyan3352
    @naremardanyan3352 Месяц назад +1

    Բարև ձեզ,ո՞րքան օգտակար կլինի ծրագրավորման իմացությունը UI UX դիզայնի համար։

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  Месяц назад +1

      Բարև Ձեզ։ ծրագրավորման իմացությունը ավելի օգտակար են UI-ի համար, քան UX դիզայնի համար, քանի որ UI-ն կենտրոնանում է տեսողական տարրերի տեխնիկական իրագործելիության և դրանց փոխազդեցության վրա, մինչդեռ UX-ը վերաբերում է ընդհանուր օգտագործողի փորձին և հետազոտություններին:

  • @MissArtisticSasnuhy
    @MissArtisticSasnuhy 3 года назад +5

    Անհամբեր սպասում ենք ❗️❗️❗️

  • @tateviksargsyan2420
    @tateviksargsyan2420 3 года назад +5

    Շնորհակաություն վերջապես հայերեն լեզվով շատ հասկանալի և ուսուցողական հոլովակի համար։ Կասե՞ք՝ որքան ժամանակ է անհրաժեշտ UX -ին տիրապետելու համար։

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  3 года назад

      Տաթևիկ ջան, շնորհակալություն նման դրական արձագանքի համար։ 💛
      Կոնկրետ ժամկետներ դժվար է նշել, սակայան UX-ի գրագետ հիմք ունենալու համար 6-8 ամիսը բավարար է։ Թեև սա շատ ինդիվիդուալ ժամանակահատված է, քանի որ ոլորտը ամեն օր զարգանում է, պետք է պարբերաբար հետևել ոլորտի նորություններին, ինքնակրթվել և շարունակ սովորել: 🦄

  • @nareratevosyan5249
    @nareratevosyan5249 2 года назад +1

    Շնորհակալություն Դիանա ջան այդքան հաճելի կերպով բացատրելու համար ։👍👍👍

  • @tigrankharatyan6798
    @tigrankharatyan6798 3 года назад +3

    👍👍👍 Բայց անցումները(переходи) ահաաավոր շատ էին։ Տեսանյութը նայելուց հետո, ամենաշատը անցումները տպավորվեցին։

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  3 года назад +1

      Շնորհակալ ենք կարծիքի համար: 🙂

  • @arthurhovhannisian231
    @arthurhovhannisian231 3 года назад +4

    Դիանա ջան, շատ օգտակար, օգտագործելի ու հաճելի թութորիալ էր։ Շնորհակալություն :)

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  3 года назад

      Շնորհակալություն Արթուր ջան նման դրական արձագանքի համար։ 💛

    • @dianahakobyan4137
      @dianahakobyan4137 3 года назад

      Շնորհակալ եմ Արթուր ջան 🤗

  • @melinemamyan5381
    @melinemamyan5381 2 года назад +1

    Շատ լավ և օգտակար թութորիալ էր: Եթե հնարավոր է, շատ կցանկանայի լսել journey map-ի և empathy map-ի մասին ավելի մանրամասն: Շնորհակալ եմ նախապես

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад

      Շնորհակալ ենք մոտիվացնող արձագանքի համար։ Անպայման կխոսենք։ 💜

  • @Anna-un1yw
    @Anna-un1yw 3 года назад +5

    Որն է graphic design-ի և UX design-ի տարբերությունը❓❓

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  3 года назад +1

      Շնորհակալ ենք հարցի համար 💛
      UX դիզայները ստեղծում և զարգացնում է համակարգեր՝ ինտերակտիվ պրոդուկտների համար (կայքեր, հավելվածներ)։ UX-ի նպատակը օգտատիրոջ փորձը բարելավելն է։
      Գրաֆիկ դիզայները ստեղծում է ինֆորմատիվ, ոգեշնչող ու գրավիչ վիզուալ կոնցեպտներ՝ մարդկանց հետ հաղորդակցության մեջ մտնելու համար։ Գրաֆիկ դիզայնը բաժանված է երկու հիմնական ճյուղի՝ կոմերցիոն և սոցիալական։ Կոմերցիոնը ներառում է ընկերության վաճառքների խթանում դիզայնի միջոցով, բրենդինգի ստեղծում (լոգո, կորպորատիվ ոճ, սոց․ մեդիայի բաններներ), սոցիալականն ավելի շատ ուղղված է դեպի տեսակետների ու նոր ինֆորմացիայի լուսաբանումը։

    • @Anna-un1yw
      @Anna-un1yw 3 года назад

      @@PIXELdesignacademy այսինքն UX դիզայնը մեզ հանդիպում է միայն տեխնիկական սարքավորումների էկրաններին❓

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  3 года назад +1

      @@Anna-un1yw UX-ն ամենուր է, հոլովակում էլ ենք նշել 😊
      Սակայն, եթե պետք է պատրաստել վեբ կայք կամ հավելված, UX դիզայների առաքելությունը օգտատիրոջ փորձը բարելավելն է, որպեսզի օգտատերն իրեն այնքան լավ զգա վեբ կայքում/հավելվածում, որ չցանկանա դուրս գալ այնտեղից:
      Եվս մեկ անգամ կարող եք նայել հոլովակը՝ UX-ի գաղափարը, նպատակը և փուլերն ավելի լավ պատկերացնելու համար: 💛

  • @nareratevosyan5249
    @nareratevosyan5249 2 года назад +1

    Ողջույն Դիանա ջան ,միացել եմ Ձեր ալիքին և հետեւում եմ բոլոր totorial ներին անխտիր մեծ հաճույքով,կխնդրեմ ինձ որպես սկսնակ շատ կցանկանայի որ տեղադրեք totorial թե ինչպես տեղադրեմ վիդեոնյութ figma յում ֆրեյմի վրա։Շնորհակալ կլինեմ շատ🙋💋🙏։

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад +1

      Ողջույն, Նարե ջան։ Ուրախ ենք, որ միացել եք մեզ 😊: Figma-ի frame-ում վիդեո տեղարել և դրա հետ աշխատել հնարավոր չէ ցավոք․ կարող եք տեղադրել gif-եր։

    • @nareratevosyan5249
      @nareratevosyan5249 2 года назад

      @@PIXELdesignacademy լավ էլի շնորհակալություն 🙋🤗

  • @elinavardanyan9860
    @elinavardanyan9860 3 года назад +3

    Դուք լավագույնն եք 💙✨

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  3 года назад

      Շնորհակալություն կարծիքի համար սիրելի Էլինա ☺️

  • @artavazdhovsepyan6338
    @artavazdhovsepyan6338 2 года назад

    Բարև ձեզ, կասեք 3Dմոդելավորումը, ինտերյեր դիզայնը առնչություն ունի փոխկապակցվածա տվյալ UX/ UI դիզայնի հետ?

  • @cool389
    @cool389 Год назад +1

    Շնորհակալ եմ՞պարզ և լակոնիկ տեսանյութ❤

  • @nonnaalaverdian8818
    @nonnaalaverdian8818 10 месяцев назад +1

    UX դիզայնի պրոցեսի երրորդ կետը՝ վերլուծությունը ինձ համար մի փոքր բարդ թվաց կարելի՞ է իմանալ ինչպես է դա կատարվում։

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  10 месяцев назад

      User persona ի մասին ինֆոն կարող եք կարդալ այստեղ www.hotjar.com/blog/user-personas/#

  • @cool389
    @cool389 Год назад +1

    Շնորհակալ եմ հոլովակի համար❤, իսկ ուսման ավարտից հետո ինչպես աշխատանք գտնել , եթե սկնակ մասնագետ ես և աշխատանքային փորձ չունես:

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  Год назад +3

      Շնորհակալ ենք դրական արձագանքի համար։ Աշխատանք գտնելու համար պետք է ունենաք շատ լավ և հագեցած պորտֆոլիո։ Գրագետ ռեզյումե և կարողանաք ճիշտ ներկայացնել Ձեր գիտելիքները։ Եթե փորձ չունեք կարող եք որպես ինթերն ընդունվել և փորձ ձեռք բերել։ 💜

  • @astghikshahgaldyan3842
    @astghikshahgaldyan3842 3 года назад +1

    💜💜💜

  • @mariamsemirjyan7525
    @mariamsemirjyan7525 3 года назад +2

    ❤️❤️❤️

  • @user-xe9wc9wm1f
    @user-xe9wc9wm1f Год назад +1

    Կներեք իսկ կա՞ն հատուկ նախատեսված կայքեր, որով սկսնակները կարող են freelance աշխատանք գտնել?

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  Год назад

      Բարև Ձեզ:
      1. Upwork: [www.upwork.com/](www.upwork.com/)
      2. Freelancer: [www.freelancer.com/](www.freelancer.com/)
      3. Toptal: [www.toptal.com/](www.toptal.com/)
      4. 99designs: [99designs.com/](99designs.com/)
      5. Fiverr: [www.fiverr.com/](www.fiverr.com/)

  • @satenikmelqonyan6901
    @satenikmelqonyan6901 2 года назад

    Ուզում եմ հասկանալ միայն Figma -ն բավարա՞ր է ,կայքի տեսքը/դիզայնը ստանալու համար ,թե զուգահեռ նաև html,css ենք գրում ։
    Շնորհակալ եմ։

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад

      Ֆիգման բավարար է: html css-ը նախատեսված է ծրագրավորման փուլի համար:

  • @ChannelArm
    @ChannelArm 3 года назад +1

    UX-ը չգիտեմ ինչ ա, բայց վիդեոն բացեցի սիրուն աղջկա համար ՃՃՃ

  • @zakaryan__4802
    @zakaryan__4802 2 года назад +1

    Եթե հնարավոր է մուտ պատասխանեք էլի։ Նախապես շնորհակալություն։ Կներեք մի հարց կա, Web դիզայների ու Web ծրագրավորման, համար աշխատավարձը ինչքան է մոտավոր էլի հիմնականում ինչքան է, հնարավոր է վեբ ծրագրավորման շնորհիվ լավ գումար աշխատել, ինչքան, և հետարքրքում է վեբ դիզայների աշխատավարձը։

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад

      Բարև Ձեզ։ Վեբ դիզայների աշխատավարձը կախված է կազմակերպությունից։ Եթե աշխատում եք փոքր և սկսնակ agency-ներում, ապա սկսնակների համար նապատեսված աշխատավարձը կազմում է մոտավորապես 150.000-200.000 Դրամ։
      Սկսնակ Վեբ ծրագրավորողի աշխատավարձը՝ 200.000-250.000 Դրամ։
      Եթե ցանկանում եք զարգացնել Ձեր հմտությունները , ապա անպայման գնացեք աշխատեք այնտեղ, որտեղ կլինեն մենթորներ, ովքեր Ձեզ կուղղորդեն և կսովորեցնեն նոր հմտությունների։

    • @zakaryan__4802
      @zakaryan__4802 2 года назад +1

      @@PIXELdesignacademy Շնորհակալություն։❤️

  • @aliksargsyan2782
    @aliksargsyan2782 6 месяцев назад

    Ծրագրավորման տեսանկյունից վատ ինկապսուլիացիայի արդյունք 😊

  • @tigrankharatyan6798
    @tigrankharatyan6798 3 года назад +3

    Հարց։ UX դիզայները ծրագրավորում պիտի իմանա թե պարտադիր չի???

    • @ArmenianArthurBoy
      @ArmenianArthurBoy 3 года назад +3

      պետք չի

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  3 года назад +4

      Պարտադիր չէ, բայց պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե դիմացինը ինչ գործընթաց է կատարում, որպեսզի կարողանաք գրագետ դիզայն փոխանցել:

  • @karinealexanyan1227
    @karinealexanyan1227 2 года назад +1

    Barev dzez , Shnorhakalutyun vizual kerpov nyut@ matucelu hamar, ete hnaravor e kaseiq inch cragreric inch havelvacneic karelia ogtvel ev sovorel (sksnak makardakum)

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад +1

      Բարև Ձեզ։ 💜 Շնորհակալ ենք դրական և մոտիվացնող արձագանքի համար։
      Այստեղ կարող եք տեսնել մեր գրառումը՝ UX լավագույն բլոգների մասին և RUclips յան թութորիալների մասին։ 👇facebook.com/pixelitschool1/photos/pcb.450461993421674/450461266755080
      facebook.com/pixelitschool1/photos/pcb.400075425126998/400075258460348/

  • @user-function-break
    @user-function-break 2 года назад +2

    իսկ բարցր է Վեբ դիզայների աշխատավարձը

    • @zakaryan__4802
      @zakaryan__4802 2 года назад

      Կպատասխանեք? ինձելա հետարքրքրում

  • @yurighazaryan1348
    @yurighazaryan1348 2 года назад +1

    հիմա օգտագործելիություն՞ թե օգտագործունելիություն՞ վիդեոն օգտակար էր...

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад

      Օգտագործելիություն: Շնորհակալ ենք:

  • @aghvanmanukyan4733
    @aghvanmanukyan4733 2 года назад +1

    Ողջույն կցանկանայի իմանալ ինչ առարկա է հարկավոր այդ մասնագիտության համար

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад +1

      Ողջույն 💛
      UX դիզայնի համար, որպես էդպիսին, առարկա գոյություն չունի, սակայն պետք է տիրապետել որոշ հմտությունների, օրինակ.
      ✔️Հաղորդակցական հմտություններ
      ✔️Անալիտիկ մտածողություն
      ✔️Թիմում աշխատելու ունակություն։

  • @gayanepoghosyan6326
    @gayanepoghosyan6326 2 года назад

    Nereghutyun UI-masin erb kxoseq?🥰

  • @grishedigaryan9994
    @grishedigaryan9994 2 года назад +1

    Իսկ ընդանուր դիզայնի վեբ դիզայնի համար անհրաժեշտ է Html և Css,Freamwork-էր?

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад

      Բարև Ձեզ: Շնորհակալություն հարցի համար: Եթե ցանկանում եք խորացնել Ձեր գիտելիքները միայն վեբ կայքերի պատրաստման մեջ, ապա ցանկալի է:

    • @grishedigaryan9994
      @grishedigaryan9994 2 года назад

      @@PIXELdesignacademy Իսկ միայն ֆիգմա սովորելով հնարավոր է դառնալ
      Ui/Ux դիզայներ?և մոտավորապես ինչքան կարող է կազմել դիզայների աշխատավարձը?

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад +1

      Ողջույն, միայն ֆիգմա սովորելով UX մասնագետ դառնալ չեք կարող․ (գործիքին տիրապետելը տալիս է մասնագիտական որոշակի հմտություն, բայց միայն դրա իմացությունը չի կարող մասնագետ լինելու գրավական համարվել)։ Սկսնակ դիզայների աշխատավարձը կազմում է մոտավորապես 100.000-150.000 դրամ, սակայն այն կախված է տվյալ կազմակերպությունից և Ձեր մասնագիտական հմտություններից։

    • @grishedigaryan9994
      @grishedigaryan9994 2 года назад

      @@PIXELdesignacademy Իսկ էլ ինչ ծրագրեր են հարկավոր? և ամենաբարձր չափը ինչքան կարող է լինել(մաքսիմալը)

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад +1

      @@grishedigaryan9994 Վարձատրության մաքսիմալ սահմանված չափ գոյություն չունի․ դա ևս ուղղակիորեն կախված է և՛ կազմակերպությունից, և՛ մասնագետից ու որակներից։ Իսկ անհրաժեշտ ծրագրերի և հմտությունների մասին ընդհանուր պատկերացում կարող եք կազմել մեր դասընթացի ծրագրին այս հղումով ծանոթանալու միջոցով ՝ bit.ly/3sMD3CB ։

  • @aghvanmanukyan4733
    @aghvanmanukyan4733 2 года назад +1

    Խնդրում եմ պատասխանեք

  • @1001Vodeo
    @1001Vodeo 3 года назад +2

    Ողջու՛յն, graphic design ուսումնասիրելու,սովորելու,և մասնագետ դարնալու համար, խորհուրդ կտաք սովորել UX/UI ? և արհասարակ ինչից սկսել

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  3 года назад +2

      Բարև Ձեզ 🙌
      Գրաֆիկ դիզայնը և UX/UI դիզայնը երկու միանգամայն տարբեր ոլորտներ են:
      UX/UI դիզայները ստեղծում և զարգացնում է համակարգեր՝ ինտերակտիվ պրոդուկտների համար (կայքեր, հավելվածներ)։ Նպատակը օգտատիրոջ փորձը բարելավելն է։
      Գրաֆիկ դիզայները ստեղծում է ինֆորմատիվ, ոգեշնչող ու գրավիչ վիզուալ կոնցեպտներ՝ մարդկանց հետ հաղորդակցության մեջ մտնելու համար։ Գրաֆիկ դիզայնը բաժանված է երկու հիմնական ճյուղի՝ կոմերցիոն և սոցիալական։ Կոմերցիոնը ներառում է ընկերության վաճառքների խթանում դիզայնի միջոցով, բրենդինգի ստեղծում (լոգո, կորպորատիվ ոճ, սոց․ մեդիայի բաններներ), սոցիալականն ավելի շատ ուղղված է դեպի տեսակետների ու նոր ինֆորմացիայի լուսաբանումը։

  • @lilitshadunc5875
    @lilitshadunc5875 Год назад +1

    Բարև Ձեզ: Դուք դասընթացներ վարու՞մ եք:Եվ ի՞նչ արժե:

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  Год назад

      Բարև Ձեզ։ Դասընթացի մանրամասները կարող եք գտնել մեր վեբ կայքում pixelitschool.com/courses/ux-ui-%d5%a4%d5%ab%d5%a6%d5%a1%d5%b5%d5%b6-beginner-%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a7/

  • @levonqaxchrikyan538
    @levonqaxchrikyan538 Год назад

    Barev dez isk inch Anrajesht Gitenal Tatematik Hanrahashiv Qimya Erkrachaputyun te urish ban

  • @goharmkrtchyaan6479
    @goharmkrtchyaan6479 Год назад +1

    Ես շատ բան սովորեցի

  • @user-gf9ob3ey3q
    @user-gf9ob3ey3q Год назад +1

    Բարև ձեզ, ես մի քանի հարց ունեմ, ինչպե՞ս կարող եմ կապվել ձեզ հետ

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  Год назад

      Բարև Ձեզ: Մեր դպրոցի հասցեն և հեռ. համարը կարող եք գտնել մեր կայքում` pixelitschool.com

  • @adidasnike7141
    @adidasnike7141 Год назад

    Այս ինչքան անգլերեն բառեր օգտագործեցիք երևի ես նախ անգլերեն լեզուն ուսումնասիրեմ նոր էս տեսանյութը նայեմ։ Թե չէ ոչինչ չհասկացա

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  Год назад +2

      UX ը առանց անգլերենի մինիմալ իմացության չեք կարողանա հասկանալ: Անգլերեն տերմինները չեն թարգմանվում:

  • @grishedigaryan9994
    @grishedigaryan9994 2 года назад

    Այսինքն UI/UX դիզայնով մենք դիզայնավորում ենք կայքի ձևը և տալիս ենք ծրագրավորողին կայքը նույն ոճով ստեղծելու համար?

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад +1

      Վեբ կայք կամ հավելված ստեղծելուց հետո , դիզայնը փոխանցում եք ծրագրավորողին։ Ծրագրավորողը ապահովում է Ձեր պատրաստած դիզայնի գործընթացը այնպես ինչպես դուք եք նախատեսել։ Դրական արդյունք ստանալու համար դուք պետք է լինեք հետևողական և մինչև վերջ սերտորեն համագործակցեք ծրագրավորողի հետ։ Շատ դիզայներներ այս գործընթացին չեն հետևում ինչի արդյունքում տուժում է պրոդուկտը։

    • @grishedigaryan9994
      @grishedigaryan9994 2 года назад +1

      Իսկ դրա համար պետք չի չէ կոդ գրել?

    • @PIXELdesignacademy
      @PIXELdesignacademy  2 года назад +2

      @@grishedigaryan9994 Կոդը գրում է ծրագրավորողը։

    • @grishedigaryan9994
      @grishedigaryan9994 2 года назад

      Այսինքն մենք HTML,CSS ով ստեղծում ենք կայքը,տալիս ենք դիզայն,նոր տալիս ենք ծրագրավորողին?Ուղղակի ուզում եմ հասկանալ մենք առանց ինչ-որ բանի պետք է դիզայներական ծրագրով ուղղակի մեր պատրաստած դիզայնե տանք ծրագրավորողին ու վերջ?

    • @grishedigaryan9994
      @grishedigaryan9994 2 года назад +1

      Անհրաժեշտ է HTML և CSS, թե կարող ենք օրինակ Figma-ի ֆունկցիաներով ստանալ կայքը?????

  • @ar60948
    @ar60948 Год назад +1

    Իսկ դուք որտե՞ղ եք սովորել

    • @dianahakobyan4137
      @dianahakobyan4137 Год назад

      Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում: 😊