Արա Նախշքարյան. ԿԻՍԱՏ ԵՐԱԶԱՆՔ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 18 ноя 2023
  • ԿԻՍԱՏ ԵՐԱԶԱՆՔ
    Մռայլ գիշեր է.
    Դառնությամբ լցված,
    Քնած է ողջ մարդկությունն համայն։
    Հոգուս պարտքի հետ սեղան նստեցինք.
    Նայելով՝
    Այլայլ իրար աչքերին։
    Ինքը՝ վրեժն էր հացով փաթաթել,
    Ես, ես դարդերս էի պարպում
    Գինով գավի մեջ։
    Նայում էինք իրար ու չէինք հասկանում,
    Թե ինչու՞ կյանքը
    Դարձավ այսքան խեղճ։
    Ինչու՞ թզենին երկհազար տարի,
    Այդպես էլ անպտուղ մնաց չորացած,
    Այդ ի՞նչ անեծք էր, որ բռնեց ծառին։
    Աստված իմ, բաց թող, պտուղը շիկնի,
    Անառակին ներեցիր, սակայն՝
    Քեզ ի՞նչ էր արել մի խեղճ թզենի։
    Ոչ մի բարի լույս, բարի չի բացվում,
    Բացի նրանից, որ շնորհակալ ենք,
    Բացվող արեւին։
    Նրան, որ հավասար է նայում բոլորին՝
    Գողին, պոռնիկին եւ ռանչպարին,
    Քրտինքով ապրող։
    Քեզ քննելն ասում են.
    Մեղք է հիրավի,
    Բայց ասա՛, Աստված։
    Արդյո՞ք արդար է, որ ցավը հոգու,
    Վշտացնում է հոգով ապրողին,
    Մարմին սիրողը չի էլ գիտակցում։
    Աստված, իմ հույսի վերջին բաժակն եմ պարպում,
    Ծամելով վերջին պատառը ոխահամ։
    Տու՛ր ինձ զորություն, հաղթեմ կարոտին։
    Թե չէ կմնանք վերջում երկուսով
    Ես եւ Դու…
    Չապրած օրերի արանքում ընկած։
    Արա Նախշքարյան
    8 մայիս - 19 նոյեմբեր
    2023 թվական

Комментарии • 3

  • @anush5718
    @anush5718 7 месяцев назад +1

    ❤❤❤ Անկրկնելի

  • @gagikokroyan8329
    @gagikokroyan8329 7 месяцев назад +1

    👍👍👋👋👋