Հիմարությունս

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 8 сен 2024
  • Հիմարությունս
    Անհույս ոռնում է իմ հիվանդ հոգին,
    Դու չես հասկանա,ու ես կմեռնեմ,
    Ամեն մի քայլիս ցավեր թողնելով՝
    Ոտքերս միայն քեզ մոտ կբերեն…
    Քեզ մոտ կմնա իմ պատմությունը,
    Կյանքս կծախեմ էժանների մեջ,
    Մահս մուրալուց, անունդ տալով՝
    Սառը շիրմաքար ես քեզ կթողնեմ…
    ԵՒ դու չես ների ինձ այս գիժ կյանքում,
    Մյուս կյանքում էլ չես ների հաստատ,
    Բայց ինձ թաղելուց արցունք թափելով,
    Քո ջինջ հուշերում կմնամ անդարձ...
    Կմեռնի ամբողջ այս պատմությունս,
    Հիմարությունս չունի գիծ, սահման։
    Կյանքում ծնվելուց, սիրելուց բացի,
    Մարդ պիտի լինի մի քիչ իրական…
    Ու կորբանան նրանք այս կյանքում,
    Ում կյանք տվեցի մեծ երջանկությամբ։
    Նրանց աչքերի կանչող կրակում
    Իմ փրկությունը չգտա անգամ…
    Բայց ես փնտրում եմ էլի ուղիներ,
    Էլի փնտրում եմ մի նոր հույսի քար։
    Գամված այս կյանքի դագաղի կողքին,
    Էլի փնտրում եմ լույսի ճանապարհ։
    Մտքերս էլի հույսով են վառվում
    Նրանց աչքերի լույսից անավարտ։
    Իմ որդիները ապրել են ուզում
    Ու ինձ ապրեցնում հենց իրենց համար…
    Էդ 11/05/2024 @հեղինակային իրավոնք

Комментарии • 4