Это видео недоступно.
Сожалеем об этом.

Մեր Սերը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 30 июл 2024
  • Մեր Սերը
    Կրկին գիշեր է, մտքերս գիժ են,
    Դողում է սիրտս՝ մի քիչ արբեցած,
    Աչքերիս առաջ մեր պատմությունն է
    Եվ հեքիաթներս՝ քո սիրուց ծնված։
    Մեր սիրո մասին երբեք չեմ գրել,
    Պահել եմ մեջս, լռել իմ սրտում,
    Այս սերը այնքան հզոր է եղել,
    Որ տողերս միշտ ինձ քիչ են թվում։
    Քո խելառ սիրուց ես փայլել եմ միշտ,
    Կյանքը խեղդելով՝ քայլել եմ առաջ,
    Մեր սիրուն տրված ամեն վայրկյանից
    Կիրքս քամել եմ՝ միշտ սիրահարված։
    Քո տված սիրուց ես բարձրացել եմ
    Ու չեմ զարմացել մեծ բարձունքներից,
    Ներքև իջնելուց ես հասկացել եմ՝
    Քո սերը նույնն է, իսկ աչքերդ՝ ջինջ։
    Այս սիրո մասին գրելը քիչ է,
    Տողերս քիչ են, մտքերս՝ հիմար,
    Քո սերն ինձանից ուժեղ է դարձել,
    Մեր պատմությունը ապրելու համար։
    Էդ
    30.06.2024 @հեղինակային իրավոնք

Комментарии • 16