Կյանքը…

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 сен 2024
  • Կյանքը
    Ու քայլում է կյանքս այստեղ
    Իմ խենթ, խելառ ապագայով...
    Ամեն քայլիս հյուսում դավեր...
    Իմաստության ճանապարհով...
    Վիժում այստեղ զարմանքներս
    Կյանքը ատող որբի նման...
    Տրված կյանքը լուռ մաղելով՝
    պատմությունս թողնում միայն...
    Քայլում եմ ես հպարտ...հստակ...
    Ուղիղ այնքան, որ չեմ գժվում,
    Չեմ խոնարհվում կյանքի առաջ,
    Այլ ինձ ուղիղ կյանք եմ տանում...
    Չեմ զարմանում կյանքիս համար,
    Զարմանում եմ կյանքիս մտքից...
    Ինձ խենթացնող ցավի համար
    Զարմանքներս քիչ են մի քիչ...
    Ու դու նորից գալու ես, սե՛ր,
    Քո բթացնող կաղապարով,
    Գնալու ես ինձնից նորից
    Չզարմացնող ճանապարհով...
    Գալու ես դու՝ մահվան կսկիծ,
    Կորուստի ցավ չհանձնվող,
    Ծնողներին թաղող ձեռքեր...
    Հավերժության գաղափարով...
    Գալու ես դու՝ անճարություն...
    Ամենացավ իմ առաջին...
    Որից դուրս գալ չես հավատում,
    Բայց անցնում ես...նորի՜ց...կրկի՜ն...
    Գալու ես դու՝ իմաստություն...
    Ճիշտ փնտրելու ստի համար...
    Անիմաստ է կյանքը դառնում
    Իմաստ փնտրող մտքի համար...
    Գալու ես դու՝ Արդարություն...
    Միշտ կույր կնոջ փոքրիկ արձան...
    Քեզ հետ ոչ ոք չի ձանձրանում...
    Երազում են շատերն անգամ:
    Ու քայլում է կյանքս այստեղ,
    Իմ խենթ, խելառ ապագայով...
    Ամեն քայլիս հյուսում դավեր...
    Իմաստության ճանապարհով...
    Էդ 20/03/2024 @հեղինակային իրավոնք

Комментарии • 12

  • @ViktoriaGalstyan
    @ViktoriaGalstyan 2 месяца назад +4

    օրս սկսումա ա էս երգը լսելով ❤

  • @alinapetrosyan9131
    @alinapetrosyan9131 28 дней назад +1

    Օրը մի քանի անգամ լսում եմ ու ինձ ուժ է տալիս 👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻կեցցե՛ք

  • @zinastepanyan7257
    @zinastepanyan7257 14 дней назад

    ❤❤❤

  • @AnnaMur-y9i
    @AnnaMur-y9i 2 месяца назад +2

    Ed jan du taxand es,Astvac qez misht ognakan.Du shat ujex es,Astvac dzerqa meknum ujexnerin.

  • @user-ny8rf2of4z
    @user-ny8rf2of4z 9 дней назад

    Հոյակապ է, բայց ինձ թվում է երաժշտությունը արհեստական է, ինչ ևէ իմ ծեր հոգիս զվարճացավ։

  • @PatrickAlexanderThePilot
    @PatrickAlexanderThePilot Месяц назад

    Շատ հաճելի էր, շարունակեք ձեր ստեղծագործակութիւնները

  • @user-kp3ph7ev3g
    @user-kp3ph7ev3g 17 дней назад

    azganun@ kaseq sat lavna

  • @lauramkrtchyan8863
    @lauramkrtchyan8863 2 месяца назад

    Բռավոո!

  • @ViktoriaGalstyan
    @ViktoriaGalstyan 2 месяца назад

    1:57

  • @MikoNel-w3x
    @MikoNel-w3x День назад

    Facebookում ոնց կարող եմ գտնել

  • @user-uw8ch1qx2f
    @user-uw8ch1qx2f 16 дней назад

    ❤❤❤❤

  • @silvaaivazyan
    @silvaaivazyan Месяц назад

    ❤❤❤