Անհետաձգելի Բուժօգնության Բաժանմունք
HTML-код
- Опубликовано: 23 дек 2024
- 🏥«Ուիգմոր Կանանց եվ Երեխաների հիվանդանոց»-ում 24/7 ռեժիմով գործում է Անհետաձգելի Բուժօգնության Բաժանմունքը (ԱԲԲ):
Մեզ հաճախ եք հարցնում`
❓Ինչպե՞ս է աշխատում ԱԲԲ-ն:
❓Արդյո՞ք անհրաժեշտ է այցի համար նախապես գրանցվել:
❓Շտապ Օգնության մեքենայով կարո՞ղ ենք գալ:
❓Ինչքա՞ն է սպասելաժամանակը ԱԲԲ-ում, ինչու՞ պիտի սպասենք:
Այս բոլոր հարցերի պատասխանները և այլ կարևոր տեղեկություն 👉 մեր տեսանյութում և ստորև տեքստի մեջ:👇
«Ուիգմոր Կանանց եվ Երեխաների հիվանդանոց»-ի Անհետաձգելի Բուժօգնության Բաժանմունքը
✅ Գտնվում է հիվանդանոցի գլխավոր մուտքի աջ կողմում, ունի առանձին մուտք՝ հասանելի թե՛ այցելուների եվ թե՛ Շտապ Օգնության մեքենաների համար
✅ Բաժանմունքը գործում է 24/7՝ սպասարկելով մինչև 18տ բուժառուների։
✅ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք այցելելու համար նախապես գրանցվել պետք չէ: Ցանկացած անհետաձգելի դեպքում և օրվա ցանկացած ժամի կարող եք երեխայի հետ գալ հիվանդանոց։
✅ Անհետաձգելի բուժօգնության ընդունարանում սպասելաժամանակը կարող է տարբեր լինել՝ առկա բուժառուների խնդիրներից և բժշկական թիմի ծանրաբեռնվածությունից։ ԱԲԲ միաժամանակ դիմում են տարբեր ծանրության խնդիրներով բուժառուներ, ներառյալ շտապ օգնությամբ և մարզային հիվանդանոցներից տեղափոխված ծանր վիճակում գտնվող երեխաներ․ հետևաբար բուժառուները այստեղ սպասարկվում են ըստ դեպքի ծանրության։
✅ Կյանքին սպառնացող, անհետաձգելի միջամտություն պահանջող իրավիճակներում բուժառուն անմիջապես սպասասրահից տեղափոխվում է բաժին։
💚 Առողջ եղեք