Աշնան մի օր, օրոր-շորոր, Երբ գյուղ իջավ հովը սարից, Երկու կռունկ թևին տալով Հեռու թռան մեր աշխարհից... Ու երբ հալվեց ձյունը սարի, Լցրեց լճեր պռկե-պռունկ, Ետ չդարձան հեռու հեռվից, Տուն չդարձան երկու կռունկ... Ինչպես կռունկ աշնան մի օր, Հեռու մի օր ելա տնից, Ձմեռն անցավ, գարուն եկավ, Տուն չդարձա հեռու հեռվից... Մանուկ օրեր, երազ օրեր, Դարձաք հեռվում հանգած խարույկ, Աշնան թևով հեռու թռած, Հեռվում կորած երկու կռունկ... «Երկու կռունկ»: Խոսք՝ Ն. Միքայելյանի: Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի:
Աշնան մի օր, օրոր-շորոր,
Երբ գյուղ իջավ հովը սարից,
Երկու կռունկ թևին տալով
Հեռու թռան մեր աշխարհից...
Ու երբ հալվեց ձյունը սարի,
Լցրեց լճեր պռկե-պռունկ,
Ետ չդարձան հեռու հեռվից,
Տուն չդարձան երկու կռունկ...
Ինչպես կռունկ աշնան մի օր,
Հեռու մի օր ելա տնից,
Ձմեռն անցավ, գարուն եկավ,
Տուն չդարձա հեռու հեռվից...
Մանուկ օրեր, երազ օրեր,
Դարձաք հեռվում հանգած խարույկ,
Աշնան թևով հեռու թռած,
Հեռվում կորած երկու կռունկ...
«Երկու կռունկ»:
Խոսք՝ Ն. Միքայելյանի:
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի:
Բարի կեսգիշեր, Արշակ ջան։Անկեղծ ասած առաջին անգամ եմ լսում այս երգը։ Շատ լավն էր։ Բառերը հրաշալի են։
❤❤
Նոտաները ով կտա?
Ցավոք՝ ես չունեմ։ Գտնելու դեպքում ձեզ անպայման կգրեմ։
Do you have the music sheet or the lyrics by any chance?
I don't remember if I have the notes of music, but the lyrics definitely I have and will write here soon.
Tamar, I have written the lyrics under the video.
@@Aygaber thank you so much!!
Lyrics by wonderful Armenian poet Nansen Mikaelian
@@TamarPVocals With love.