Աշուղ Ալիք Ջաւախք - Կանչը քո, Ջաւա՛խք
HTML-код
- Опубликовано: 12 сен 2024
- Խօսք՝ Գալուստ Սմոյեանի, եղանակը՝ աշուղ Ալիք Ջաւախքի:
Կանչը քո, Ջավա՛խք, իմ վառ օրօրան,
Հերոսների տուն եւ փառք յաղթական,
Ճախրանք է, զարթօնք, երկինք աստղալից,
Սիրենք այգաբաց, ծով, երգ խնդալից:
Կրկներգ: Ջաւախք, քեզ մատաղ, լեռներիդ մատաղ,
Քաջ զաւակներիդ` արծիւ ու անվախ,
Ջաւա՛խք, դիւցազուն քաջերիդ մատաղ,
Որ հերոսաբար հասել են Արցախ:
Կանչը քո, Ջաւա՛խք, միշտ անգին ու սուրբ,
Այնքան հոգեթով, թափանցող ու նուրբ,
Փաթաթուած հոգուս ոսկէ խոր լարին,
Որ սնում է իմ երգն աստուածային:
Կրկներգ: