BoonE՛ ԲունԷ - Ցեղի հրի մեջ/ Tseghi hri mej

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 27 сен 2024
  • Խոսք և երաժշտություն՝ Արմեն Խաչատրյան/ Lyrics: Armen Khachatrian
    Recording, Mix/ Mastering : Sergey Gasparyan (Alpha sound studio EVN)
    Cover & Animation: Lilit Manaryan, Narek Philiposyan
    Ցեղի հրի մեջ
    Այս հրաշող կյանքի բովում,
    Լուսաթրթիռ ու վառ երթում,
    Ճառագի՛ր՝ կենսաղբյուր հրայրքով զեղուն,
    Ուժածի՛ն, ուժասփյու՛ռ ու հավետ բեղու’ն,
    Անցի’ր Հավերժի քո երթը ուրույն,
    Ձոնի՛ր տաղեր արարմանը անհուն։
    Ցեղի հրի՛ մեջ՝
    Մշտավա՛ռ, հրաբո՛րբ, ճառագու՛ն,
    Կանչում են տեսիլները բոսոր,
    Հնչում են բոց տաղերն՝ ինչպես օրոր,
    Եվ ճարճատող գալիքն՝
    Ինչպես լույսի առույգ մի շող,
    Պիտի՛ ճայթի վահագնածին հուր- արևից։
    --
    Գինեկարմի՜՜ր տեսիլնե՛ր,
    Լուսամորմո՜՜ք սպասումնե՛ր,
    Զգում եմ, ահա՛, ես կանչը ձեր,
    Սակավահուր այս օրերում
    Հազարան Բլբուլն է Մասսյաց շուրջ երգել։
    Մտքի ու հոգու Զարթո՛նք լուսեղեն
    Եվ ստեղծարար հաղթաե՛րթ բոցեղեն,
    Դուք չե՛ք կարող չհառնել,
    Հրամաքուր արեգից
    Չի՛ կարող շող չծագել։
    Ցեղի հրի մե’ջ՝
    Մշտավա՛ռ, հրաբո՛րբ, ճառագու՛ն,
    Կանչում են տեսիլները բոսոր,
    Հնչում են բոց տաղերն՝ ինչպես օրոր,
    Եվ ճարճատող գալիքն՝ արեգնածա՛գ, առու՛յգ, շենշո՛ղ,
    Ճայթե’լ է արդ․․․

Комментарии • 5