BoonE՛ ԲունԷ - Ցորեանի ծովեր/ Tsoreani dzover (Seas of wheat)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 27 сен 2024
  • Խոսք ՝ Դանիել Վարուժան/ Lyrics: Daniel Varoujan,
    Երաժշտություն և գործիքավորում՝ Արմեն Խաչատրյան, Music & arrangament: Armen Khachatryan,
    Recording, Mix/ Mastering : Sergey Gasparyan (Alpha sound studio EVN)
    Bass guitar- Arthur Molitvin, Drums- Levon Hakhverdyan, Electric guitars- Vardan Gaboyan, Blul & shvi- Grigor Asrunc-Qartashyan, Acoustic guitar & vocals- Armen Khachatryan,
    Cover & Animation: Lilit Manaryan, Narek Philiposyan.
    ՑՈՐԵԱՆԻ ԾՈՎԵՐ
    Հովե՜ր կ'անցնին.
    Ու ցորեաններս յուշիկ յուշիկ կ'արթըննան.
    Իրենց խորքէն կը հոսի դող մ'անսահման:
    Գեղադալար կողերն ի վար բըլուրին
    Ծովե՜ր կ'անցնին:
    Հովե՜ր կ'անցնին.
    Ու ցորեանին պատմուճանները ծըփուն
    Մերթ կը պատռին, մերթ կը կարուին փողփողուն:
    Ըստուերի մէջ, լոյսերու մէջ փրփրագին
    Ծովե՜ր կ'անցնին:
    Հովե՜ր կ'անցնին.
    Զըմրուխտներով կը ծըփայ դաշտը անհուն:
    Ծիտը կ'երգէ թառած հասկի մ'օրօրուն՝
    Մինչ իր տակէն ցորեաններու մոլեգին
    Ծովե՜ր կ'անցնին,
    Հովե՜ր կ'անցնին:

Комментарии • 10

  • @annaarzumanyan2261
    @annaarzumanyan2261 Год назад

    ❤❤❤❤❤❤❤

  • @NairaZaqaryan-cx3fv
    @NairaZaqaryan-cx3fv 7 месяцев назад

    Կեցցեք

  • @velhakobyan6958
    @velhakobyan6958 Год назад

    Բռավոո

  • @lilitantonyan8654
    @lilitantonyan8654 2 года назад +2

    Հրաշալի պոեզիա, հրաշալի երաժշտություն, հրաշալի հարմոնիա 👏👏👏

    • @BoonEprojectOfficial
      @BoonEprojectOfficial  2 года назад

      Շնորհակալություն, Լիլի’թ ջան՝ բոլոր լավ խոսքերի համար։🙂😊

  • @romadezigur1462
    @romadezigur1462 2 года назад +1

    🎼👍👍👍 круто, спасибо за песню

  • @alexbrowchenkomusic
    @alexbrowchenkomusic Год назад

    Красиво!

  • @Lyuba1952
    @Lyuba1952 2 года назад +2

    Հովե՜ր կ'անցնին.
    Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
    Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:
    Գեղադալար կողերն ի վար բըլուրին
    Ծովե՜ր կ'անցնին:
    Հովե՜ր կ'անցնին.
    Հովե՜ր կ'անցնին.
    Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
    Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
    Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
    Ծովե՜ր կ'ացնին:
    Հովե՜ր կ'անցնին.
    Հովե՜ր կ'անցնին.
    Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
    Ծիտը կ'երգե թառած ճյուղի մ'օրորուն`
    Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
    Ծովե՜ր կ'անցնին,
    Հովե՜ր կ'անցնին: