Եպրաքսյա Ոսկանյան-Քելե լաո ☀️🌾

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Մեր տատիկ-պապիկների շուրթերից հնչող ամեն մի տխուր երգ պատմում է նրանց հոգում բույն դրած ցավի մասին։
    Նրանք հեռանում են,իրենց հետ տանելով ազգի,գերդաստանի պատմությունն ու տարիների փոշին կուտակած մի հսկայական,անսփոփ կարոտ դեպի կորուսյալ հայրենիք 💔
    Հարց է առաջանում,իսկ նրանց փոխարինողներ կլինե՞ն ․․․
    -------
    Երգասաց,բանասաց Եպրաքսյա Ոսկանյանը ծնվել է 1933թ._ին՝Թալինի շրջանի Վերին Սասնաշեն գյուղում։Ծնողները գաղթելով Սասնո «Բերդանք» գյուղից,1920թ._ից վերաբնակվել էին Վ.Սասնաշենում։
    Երկար տարիներ եղել է քրոջ և նրա ամուսնու`Անթիկա և Գևորգ Հակոբյանների հիմնադրած «Ծովասար» ազգագրական համույթի հիմնական մենակատարը։Նկարահանվել է նմանը չունեցող Գորանի,Հնավանդ Թմբուկ և այլ սիրված ֆիլմերում 💛
    1970-ական թթ․ ազգագրագետ Ռաիսա Խաչատրյանը իր բանահավաքչական աշխատանքների ընթացքում շրջելով Թալինի շրջանի գյուղերով,նյութեր է գրառել նաև նրանցից՝կատարելով ավելի քան 200 ձայնագրություն,որոնց հիման վրա հետագայում կազմվել է ՀԱԲ 19-րդ հատորը ☀️🌿
    «Քելե լաո» երգի հեղինակը Գևորգ Հակոբյանն է,այն առաջին անգամ հնչել է հենց Եպրաքսյա Ոսկանյանի շուրթերից 💛🌿 Նրանք են մշակել և տարածել բոլորիս հայտնի «Գըքելեր»,«Սասնա հարսներ»,«Մարաթուկ Աստվածածին» և մի շարք այլ սիրված երգեր 🌞🌾
    Ցավոք,2021 թվականին մեր սիրելի Եպրաքսյա տատիկը կյանքից հեռացավ,բռնելով հավերժի ճամփան 💔🕯

Комментарии • 2