Իմ մարտի 1ը. 10 տարի անց

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 16 сен 2024
  • 2008-ին ես 17 տարեկան էի, ուսանողական առաջադրանք ունեի՝ նկարել Թումանյանի արձանը մեկ տարվա ընթացքում: Արձանը ես էի ընտրել, թեման թելադրեց ժամանակը: Մարտի 1-ին Թումանյանի արձանին չկարողացա մոտենալ, էդ պատճառով էս կադրերը դուրս մնացին իմ ուսանողական աշխատանքից: Սա իմ մարտի 1-ն էր:
    Սրանից երկու ժամ առաջ՝ Մարտի 1-ի առավոտյան կոնֆետներ էի լցրել պայուսակս, որ Ազատության հրապարակում գիշերն անցկացրած ընկերներիս այցելեմ: Ամեն օր գնում էի, երկրորդ կուրսում էի սովորում ու առաջադրանք ունեի՝ նկարահանել Թումանյանի արձանը ողջ տարվա ընթացքում. Արձանն ընտրել էի ես, բայց թեման ժամանակը թելադրեց: Հրապարակում համ ընկերներ ունեի, համ էլ շատերի հետ ընկերացա նկարահանումներ անելով: Ամեն մարզ իր վրանն ուներ, ես էլ արդեն դեմքով բոլորին գիտեի. Մարտի մեկի առավոտյան գնում էի ընկերներիս բարի լույս ասելու:
    Երթուղայինի մեջ էի, երբ Վարդանը զանգեց, ասեց, Օպերան փակ ա, զգույշ կիջնես, ոստիկանների մոտով կգաս, Սարյանի արձանի մոտ քեզ ենք սպասում: Իջա Մաշտոց-Թումանյան խաչմերուկում, ոստիկանական զորքի շարքի կողքով անցա արագ, հազիվ զսպելով ցանկությունս, որ ճեղքեմ, տեսնեմ՝ ինչ տեսք ունի հրապարակը: Ծանր լռություն էր, մի քանի հրամանատարի գոռգռոց էր լսվում մենակ: Մի ջահել ոստիկան ցուցարարների տաքացուցիչը վերցրած վազում էր, մեկ ուրիշը դոշակ էր քարշ տալիս:
    Հասա կուրսեցիներիս, ես ու Հելենը սկսեցինք դեգերել դեպի Օպերա նայող տանիքներով ու պատուհաններով, փորձելով մի բան նկարել:
    Մի շենքի վերևի հարկում կծկված նկարում էինք, երբ ոտնաձայն լսեցինք, մտածեցինք՝ սնայպերը եկավ: Մեկ էլ տղամարդու ձայնն ասեց, երեխեք եկեք տանիքը բացեմ, էնտեղից հանգիստ նկարեք: Նույն ձևով Թումանյանի շենքերում մեզ օգնեցին, ներս թողեցին, թեյ տվեցին: Ոչ ոք չէր հասկանում ինչ էր կատարվում, մարդիկ դեռ իներցիայով դուրս էին գալիս տներից, աշխատանքի գնում, մտնում գրասենյակներ, թավջութակահարը փորձի էր գնում, բժիշկը գալիս հիվանդ բուժելու: Իսկ կողքին մեկին խփում էին, մյուսին վաղուց էին ծեծել ու արյան հետքերը թողել ասֆալտին:
    Մենք շատ բան չտեսանք էդ օրը, Օպերայից իջանք Ֆրանսիայի դեսպանատուն, էնտեղից Ինտերնյուս, էնտեղ ինձ փակեցին ու էլ դուրս չթողեցին: Երեկոյան պոկվեցի Մյասնիկյանի արձանի մոտ, պինդ մնացեք ասեցի էն ընկերներիս, որոնց առավոտյան չկարողացա բարի լույս ասել: Մյասնիկյանի տարածքը ծփում էր ցուցարարներով: Ոգին ուժեղ էր: Լարվածությունն ու վտանգն էլ: Ինձ էդտեղ էլ չթողեցին մնալ, հեռանալիս ապակու կոտրվելու ձայն լսեցի, մարդիկ ասեցին՝ պրովակացիա ա, մեքենաների ֆառերն են կոտրում: Էդ ձայնը ականջներումս գնացի տուն: Գիշերը քնել հնարավոր չէր: Գիշերը ինտերնետ չկար: Վարդանը հեռախոսով պատմում էր, որ աղմուկ ա Լեոյի փողոցում: Ես հիշեցի մի քանի օր առաջ տեսախցիկին արած խոստովանությունս, երբ տուն էի եկել հերթական նկարահանումից ու վերանայում էի Ազատության հրապարակի ժողովրդի ուրախ ու ոգևորված կադրերը… «Մի խոսքով, սարսափելի դեպքեր են, էսօր ամսի 23-ն ա, փետրվարի 23-ը վերջանում ա 6 րոպեից: Երևի հեղափոխություն ա սպասվում, չգիտեմ: Աստված մեր հետ»:

Комментарии • 17