Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ տեղի ունեցավ CaseKey ակադեմիայի բացումը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 1 окт 2024
  • CaseKey ակադեմիայի բացումը նոր շունչ է խոստանում հաղորդել բիզնես կրթությանը Հայաստանում։
    Հունիսի 10-ին ակադեմիան իր դռները բացեց երիտասարդ մասնագետների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց բիզնես հմտությունները և խթանել միջազգային համագործակցությունը:
    CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ Ակադեմիան հնարավորություն կտա Հայաստանի կրթական համակարգին լինելու ավելի մրցունակ միջազգային ասպարեզում, ինչպես նաև կսահմանի նոր նշաձող այս ոլորտում։
    Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը։
    Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հյուրերի հետ կիսվեց ընկերության IPO-ի իրականացման և խոսեց նման խոշորամասշտաբ նախագծերի ընթացքում թիմային աշխատանքի ու առաջնորդության կարևորության մասին։ Այնուհետև շնորհավորելով Ակադեմիայի հիմնադիրներին և ուսանողներին՝ նա նշեց․
    «Որպես տելեկոմ ոլորտի առաջատար ընկերություն՝ Team Telecom Armenia-ն շարունակելու է ներդրումներ կատարել կրթության մեջ և գործակցել առաջատար ընկերությունների ու կազմակերպությունների հետ՝ տրամադրելու լավագույն հնարավորությունները մեր երիտասարդներին»:
    Ակադեմիան CaseKey մրցույթի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ համատեղ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:
    «Այս ծրագիրը Հայաստանի ուսանողներին կտա հնարավորություն զինվելու գլոբալ բիզնեսի վերլուծության հմտություններով, կատարելագործել իրենց փորձառությունը և կստեղծի նախադրյալներ վաղվա լիդերներ դառնալու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Team Telecom Armenia-ին ուսանողներին այս հնարավորությունը ընձեռելու համար»,- նշեց Պիտեր Վերհալենը։
    Ակադեմիայի դասընթացներին մասնակցելու հետաքրքրությունն այնքան մեծ է եղել, որ կազմակերպիչները ավելացրել են նաև հեռավար դասաընթացների ձևաչափը։ Երկամսյա ինտենսիվ ուսուցմանը նախատեսված 100-ի փոխարեն մասնակցելու է 190 ուսանող Հայաստանի տարբեր համալսարաններից։ Պրոֆեսոր Վերհալենը աշխատելու է նաև տեղացի մարզիչների հետ՝ փոխանցելով իր միջազգային փորձը և կիսվելով արդյունավետ մարզչական տեխնիկաներով: Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր։
    🔗Է՛լ ավելին տեսնելու համար հետևե՛ք մեր Յութուբյան ալիքին, կայքին և սոցիալական մեդիային՝
    Ինստագրամում՝ / how2b.am
    Տելեգրամում՝ t.me/how2bam
    Ֆեյսբուքում՝ / how2b.am
    ԼինքդԻնում՝ / how2bam
    Մեր կայքը՝ how2b.am

Комментарии •