«Ձեր փաստաբանը»․ Դատաիրավական բարեփոխումների կատարման ընթացքի մասին 26․06․2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 4 окт 2024
  • 1995թ․-ից սկսած ՀՀ-ում իրականացվում են դատաիրավական բարեփոխումներ։ Որքանո՞վ է ընդլայնվել 2022-2026 թվականների դատաիրավական ռազմավարական ուղղությունենրի շրջանակը։
    Ի՞նչ տեղեկատվություն կարելի է գտնել դատաիրավական բարեփոխումների կատարման ընթացքի վերաբերյալ datairav.am կայքում։
    էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական գործերով էլեկտրոնային մոդուլը (cabinet.armlex.am), որը թույլ է տալիս քաղաքացիական դատավարությունն իրականացնել էլեկտրոնային եղանակով։ Արդյո՞ք այս փոփոխությունը վերաբերում է հայցի հարուցմանը ընդհուպ եզրափակիչ դատական ակտի հրապարակմանն ու կատարողական թերթի տրամադրմանը։
    Կատարվում են բարեփոխումներ՝ կապված քրեաիրավական ոլորտի, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, վարչական և վարչական դատավարության օրենսդրության, սնանկության ոլորտի հետ։ Կարող ենք ընդհանրական կարգով փաստել, որ այս փոփոխությունները ուղղված են լինելու օրենքի կիրառման հետ կապված խնդիրների նվազեցմանը ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։
    Կարևոր փոփոխությունների շարքից հիշատակման են ենթակա վեճերի այլընտրանքային եղանակների զարգացման շարունակականությունը։ ՀՀ-ում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների մշակույթը ձևավորված է։ Ի՞նչ անելիքներ կան զարգացման ուղղությամբ։
    Խնդրում եմ համառոտ մատնանշեք այն առանցքային բարեփոխումները, որոնք հետաքրքրաշարժ են քաղաքացու/հանրության տեսանկյունից՝ անդրադառնալով նաև իրավաբանական օգնության ոլորտի բարեփոխումներին ու հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներին։
    «Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանն է։

Комментарии •