Լոռվա գութաներգ. Կոմիտաս (Armenian folk)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 окт 2024
  • Լոռվա գութաներգն է՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան: Մշակումը՝ Կոմիտասի:
    Ռոբերտ Մլքեյանն այս երգի մասին պատմեց.
    «Այս երգում Կոմիտասը մի ակադեմիական լրջագույն գիտական աշխատանք է կատարել, որն այսօր համաշխարհային գիտական աշխատանքներից է, որի մեջ կա տիեզերականից մինչև աշխարհիկ կապը, վերլուծվում են պրոֆեսիոնալ երաժշտական, հոգեբանական, մարդասիրական, մարդկային թուլությունների և ուժերի, ուրախութոյւնների ու տխրությունների, երիտասարդների սիրո կողմերը: Այս երգի մասին կարող ենք ասել, որ ունենք բացառիկ երաժշտական մի աշխատություն, որ արել է Կոմիտասը: Այս երգն իր հնչողությամբ դուրս է գալիս ռեալական ընկալողականությունից և մարդիկ ապշում են: Այլազգիները որ լսում են, ուղղակի հուզվում են ու արտասվում, ինչպես «Ել, ել»-ի ժամանակ, չեն կարողանում էմոցիաները պահել: Է՛լ Ֆրանսիայում, է՛լ Շվեյցարիայում, է՛լ Անգլիայում ու Գերմանիայում, որտեղ էլ երգել ենք, տեսել ենք հանդիսատեսի այլայլվելը:
    Լոռիում սովորություն կար, որ մեկ հոգի չէր անում վարը, այլ ընտանիքներ էին միանում, 12 ընտանիք՝ իրենց եզներով: Եւ ամենակարևորը գութան ունեցողն էր, քանի որ բոլորը չէին կարող ունենալ: Լոռվա գութանը տարբերվում էր մյուս շրջանների գութանից, դրանով մեկ հոգին չէր կարող վար անել: Հսկա գութան էր և մի քանի խոփ ուներ: Դրա համար 12 եզ էր պետք և այդքան էլ տղամարդ: Այնտեղ դրվագներ կան եզան հետ խոսելու, մարդը մարդու հետ խոսելու, արտի սկիզբն ու ավարտը ասելու մասին: աշխատանքը սկսել են առավոտ կանուխ՝ 4-ին, 5-ին և սկսել են առաջինը գութանի տիրոջ արտից, հետո՝ մաճկալների: Նման համագործակցություն միայն Լոռիում է եղել, դրա համար էլ, եթե «Ել, ել»-ի կամ մյուս նմանատիպ երգերի համար չի նշված գրառման վայրը, այս մեկինը շեշտված է: Մնացած բոլոր գավառներում մեկ հոգի է վարել արտը»:
    Armenian folk work-song from Lori "Lorva gutanerg". Processing by Komitas. Performs The National chamber choir of Armenia. Conductor Robert Mlqeyan.
    Երգի խոսքերը`
    Հո՜: -
    Օրհնյալ է Աստված,
    Հիշյալ է Աստված:
    Հո՛, հո՜,
    Յո՛-ա՜, հո՛, հո՛, հո՜, հո՛, հո՜
    Պռե՛րե, գոմեշ,
    Հո-հո՜յ, յո-ա՜,
    Ա՛ռ, հա՛ գոմեշ
    Հո-հո՜յ, յո-ա՜,
    Տա՛ր, հա՛ գոմեշ,
    Հո՜ - հո՜յ, յո՜:
    Լուսը լուսացավ,
    Հա՛, հա՛,
    Փա՜ռք Քեզ, Տեր,
    Բարին շատացավ:
    Հե՜, հե՜, հե՜, հե՜, հո՜-հո՜յ,
    Յո՛-ա՜, հո՛, հո՛, հո՜, հո՛, հո՜:
    Պռե՜րե, ջա՜ն, հո՜, պռո՛րո~,
    Հո՜, պռյո՛ւգի, ջա՜ն.
    Հո՛, ռո՜լ, ա՜յ, հո՜, ռո՜լ, ա՜յ,
    Քե՛ մատաղ.
    Շի՛մա՜լ, ջա՜ն, հո՜, ռո՛լ, ա՜յ,
    Քե՛ մեռնիմ.
    Լա՛չի՜ն, ջա՜ն, հո՜, ռո՛լ, ա՜յ,
    Հո՛, ռո՜լ, ա՜յ, հո՜, ռո՛լ, օ՜:
    Հո՜յ, դուս ելավ, հո -ա՜,
    Հո՜յ, դուս ելավ, հո -ա՜,
    Հո՜յ, դուս ելավ, հո -ա՜.
    Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜,
    Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜.
    Հո՜յ, ռա՛վել ա, հո՜ -ա,
    Հո՜յ, ռա՛վել ա, հո՜ -ա,
    Հո՜յ, ռա՛վել ա, հո՜ -ա.
    Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜,
    Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո՜.
    Հո՜, դուս ելավ, հո՜:

Комментарии • 2

  • @TheAkaboyboy
    @TheAkaboyboy 9 лет назад +9

    A song sang by Armenian farmers during the harvest.
    Հո~: -
    Օրհնյալ է Աստված,
    Հիշյալ է Աստված:
    Հո՛, հո~,
    Յո՛-ա~, հո՛, հո՛, հո~, հո՛, հո~:
    Պռե՛րե, գոմեշ,
    Հո-հո~յ, յո-ա~,
    Ա՛ռ, հա՛ գոմեշ
    Հո-հո~յ, յո-ա~,
    Տա՛ր, հա՛ գոմեշ,
    Հո~ - հո~յ, յո~:
    Լուսը լուսացավ,
    Հա՛, հա՛,
    Փա~ռք Քեզ, Տեր,
    Բարին շատացավ:
    Հե~, հե~, հե~, հե~, հո~-հո~յ,
    Յո՛-ա~, հո՛, հո՛, հո~, հո՛, հո~:
    Պռե~րե, ջա~ն, հո~, պռո՛րո~,
    Հո~, պռյո՛ւգի, ջա~ն.
    Հո՛, ռո~լ, ա~յ, հո~, ռո~լ, ա~յ,
    Քե՛ մատաղ.
    Շի՛մա~լ, ջա~ն, հո~, ռո՛լ, ա~յ,
    Քե՛ մեռնիմ.
    Լա՛չի~ն, ջա~ն, հո~, ռո՛լ, ա~յ,
    Հո՛, ռո~լ, ա~յ, հո~, ռո՛լ, օ~:
    Հո~յ, դուս ելավ, հո -ա~,
    Հո~յ, դուս ելավ, հո -ա~,
    Հո~յ, դուս ելավ, հո -ա~.
    Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո~,
    Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո~.
    Հո~յ, ռա՛վել ա, հո~ -ա,
    Հո~յ, ռա՛վել ա, հո~ -ա,
    Հո~յ, ռա՛վել ա, հո~ -ա.
    Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո~,
    Հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո, հո՛ -ռո, հո՛, հո՛ -ռո~.
    Հո~, դուս ելավ, հո~:

  • @mirrors1
    @mirrors1 8 лет назад

    Very very beautiful.