Aleqsan Haroutyounyan - Horovel (Armenian folk song)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 окт 2024
  • Հորովելի ամենահայտնի տարբերակներից մեկն է՝ Ալեքսան Հարությունյանի կատարմամբ:
    Ինչպես տեղեկացրեց երաժշտագետ, ֆոլկլորագետ Մարգարիտ Սարգսյանը, հորովելի այս տարբերակը հանրության շրջանում սխալմամբ հայտնի է որպես Կոմիտասի գրառած, սակայն իրականում այն մեծ ճանաչում է ձեռք բերել երգիչ Հովհաննես Բադալյանի շնորհիվ, որը մանկության տարիներին ապրած լինելով Իրանի Համադան գյուղում, հենց այնտեղ էլ լսել է իր մորեղբայրներից: Իսկ արդեն Հայաստանում հաստատվելուց և պրոֆեսիոնալ երգիչ դառնալուց հետո, մշակում է այն ու ներկայացնում հանրությանը:
    Հորովելի այս հանրահայտ տարբերակում գյուղացին դիմում է եզանը՝ ջերմ գորովանքով նրան անվանելով իր եղբայրը, քանզի ընտանիքի ապրուստը մեծապես կախված է եզան աշխատանքից: «Ե՛լ, ե՛լ» սայլի երգում կտեսնենք, թե ինչպիսի ողբերգություն էր գյուղացու և նրա ամբողջ ընտանիքի համար եզան հիվանդանալը կամ անկումը, իսկ այստեղ նա ոգևորում է առողջ և իր հետ աշխատող կենդանուն՝ իր երգով, նրանում ամփոփված սիրո և ջերմության հնչերանգներով ոգևորելով նրան:
    Գյուղացին ասում է, որ լույսն արդեն բացվել է, բարին էլ՝ հետը, ժամանակն է բանելու: Սա կարծես այն տեսարանն է, երբ նա նոր մտել է գոմ և ոտքի է հանում եզանը: Հաջորդ տողերում տեսնում ենք, որ նա արդեն լծել է կենդանուն և տարել դաշտ ու խրախուսում է, որ առավել մեծ ջանքերով քաշի լուծը: Նա սիրով է դիմում եզանն ու ասում. «Ուսիդ մատաղ, վա՛ր արա, ակո՛ս բացիր»: Գութանի հայտնագործումից առաջ մարդն արորով էր աշխատում և ամբողջ ցանքատարածությունն իր ուժերով էր վարում: Գութանի ի հայտ գալուց հետո թեև արորը քիչ էր օգտագործվում, բայց դարձյալ մնում էր կիրառության մեջ: Ուստի, մարդը լավ էր հասկանում, թե ինչպիսի տաժանակիր աշխատանք էր իրեն բաժին հասնելու, եթե եզը չաշխատեր:
    Մարդը նաև խոստանում է աշխատանքի դժվարությունները համատեղ կրելուց հետո արդյունքը նույնպես համատեղ վայելել. «Ցորենը՝ ինձ, դարմանը՝ քեզ, եզո՛ ջան, ախպե՛ր ջան»:
    Երգի խոսքերը՝
    Հո՜, հորովել, հո, հո, հո, հորովել,
    Լուսը բացվեց, բարին բացվեց,
    Հո, եզո ջան, հորովել, հո, եզո ջան,
    Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ,
    Հորի լորի, լորո, լորի լորի հորովել, հո,
    Հորովել հո:
    Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան,
    Հո, հորովել, հորի լորի, լորո լորի հորովել,
    Հորի լորի, լորո լորի ջան:
    Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջան, ախպեր ջան,
    Հո, հորովել, հորի լորի, լորո լորի հորովել,
    Հորի լորի, լորո լորի ջան:
    Ցորենն ինձի, դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան,
    Հո, հորովել, հորի լորի, լորո լորի հորովել,
    Հորի լորի, լորո լորի ջան:

Комментарии • 5

  • @habitdiary9034
    @habitdiary9034 3 года назад +4

    վախ ինչ լավնա, Հորովել ջան, ախպեր ջան

  • @rafaelvanesyan4597
    @rafaelvanesyan4597 2 года назад

    Արշակ ջան մեկ անգամ եւս անչափ շնորհակալություն,,,!!!հիանալի կատարում ,,,!!!

  • @111yvytr
    @111yvytr 3 года назад +1

    Спасибо...сильно.......

  • @hovikmkhitaryan7073
    @hovikmkhitaryan7073 3 года назад +1

    ❤🇦🇲

  • @j.g8654
    @j.g8654 3 года назад +1

    💖🇦🇲👍👍👍👍👍