Փերիա համույթ-«Կտրուկ» պար ։

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Գանձ եմ բերել՝ազգային անհատակ գանձարանից ☀️🌿
    1980-ական թթ․ Սպահանի Փերիա գավառի հայերի մասնակցությամբ և Մկրտիչ Թամազյանի գլխավորությամբ Աշտարակում հիմնադրվել է «Փերիա» համույթը,որը բավականին մեծ գործունեություն է ծավալել՝ ներկայացնելով Փերիա տարածաշրջանի պարերը,երգերն ու ծեսերը 🌞🌾
    Մինչև 1988թ․ խմբի գեղ․ ղեկավարն էր ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը ։
    1988-ից մինչև 1994 թվականը խումբը ղեկավարել է ազգագրագետ,պարագետ,լուսահոգի Ռուդիկ Հարոյանը։
    Ստորև ձեզ եմ ներկայացնում խմբի պարացանկից մի հրաշալի նմուշ,որը փերիահայերից գրառել ու բեմ է բարձրացրել հենց ինքը՝Ռուդիկ Հարոյանը 💛🌿
    Հատուկ շնորհակալություն Ռուդիկ Հարոյանի թոռնուհուն՝ Տաթևիկ Խաչատրյան-իս,տեսանյութն ու պարի մասին ողջ ինֆորմացիան մեծահոգաբար տրամադրելու համար 🤗🥰
    -----
    Իրանի Սպահան նահանգի նախկինում հայաբնակ Փերիա գավառի խմբական պարերից է «Կտրուկը»:Հայտնի է նաև այլ անուններով՝ Սառածի, Արձանապար և այլն:
    «Կտրուկը» ընկալվում է որպես խաղպար, բայց չի բացառվում, որ հնում այն ծիսական բովանդակություն է ունեցել և իր տեղն է գրավել Զատկի դրսևորումները ներկայացնող ծիսական փնջում։ Նման ենթադրության համար հիմք է ծառայում պարողների քարանալու և նորից շարժվելու, պար գալու ակնհայտ աղերսը մահվան և հարության խորհրդի հետ: Մանավանդ որ անշարժանալը, ասել է թե՛ մահանալը, քնելը, ուղեկցվում է բացարձակ լռությամբ (այդ պահին նվագը դադարում է), իսկ շարժումը (արթնացումը, հարությունը, կյանքը) կենսախինդ երաժշտությամբ: Իր հերթին պարի ընթացքում արձանանալու և շարժվելու բազմակի հաջորդումը, ինչպես նաև՝ տարասեռ զույգերով պարի կատարումը կյանքի հավերժական փոխանցման, հաջորդականության գաղափարն է պարունակում։ Ասենք, որ հայ ժողովրդական շարժուն խաղերում քիչ չեն այնպիսիք, որոնք կառուցվել են խաղացողներին «մեռցնելու» և ափ զարկելով, ինչպես նաև թաշկինակի միջոցով կամ այլ պարագաներով հարություն տալու»՝ կենդանացնելու կանոնի հիման վրա:
    «Կտրուկը» հայ ժողովրդի պարային հնագույն շերտին պատկանելու մասին են վկայում պարի ընթացքում կատարվող սողացող, օձաձև շարժումները:

Комментарии • 5

  • @arminesukiasyan1048
    @arminesukiasyan1048 7 месяцев назад

    Երաժշտությունը նման է թաշկինակներով պարին, եթե չեմ սխալվում։

    • @Gohar_Mkrtchyan
      @Gohar_Mkrtchyan  7 месяцев назад +1

      Այո,մեղեդու մեջ կա նմանություն։Ամեն դեպքում Թաշկինակներն էլ իրենց պարն է,տարածաշրջանին բնորոշ է երևի մեղեդին 💛

    • @arminesukiasyan1048
      @arminesukiasyan1048 7 месяцев назад +2

      @@Gohar_Mkrtchyan Հարգելի Գոհսր, եթե գանձարանում կա թսշկինակներով պարի ուսուցում կամ կատարում, խնդրում եմ ցուցադրեք։ Տեսել եմ մի երկու տեղ, բայց շատ կարճ է տեսանյութը։ Շնորհակալ եմ նախապես։

    • @Gohar_Mkrtchyan
      @Gohar_Mkrtchyan  7 месяцев назад +3

      @@arminesukiasyan1048 ջան,ինձ մոտ ամբողջական ֆիլմն է,առանձին կտրած Արշակի էջում կա,խնդրեմ`
      ruclips.net/video/i_OnUOfGh-g/видео.htmlsi=bauf6hU3xQrmi-on

    • @arminesukiasyan1048
      @arminesukiasyan1048 7 месяцев назад +1

      @@Gohar_Mkrtchyan ապրեք