Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit 2024-ին

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 6 фев 2025
  • Կապուտակ Սևանն իր ափերում կրկին հյուրընկալել է ամենասպասված ամենամյա վրանային բիզնես ֆորումը՝ «Sevan Startup Summit 2024»-ը, որն արդեն օրեր շարունակ մեկ հարթակում միավորում է շուրջ 150 ստարտափների, ձեռներեցների և ներդրողների։
    Ֆորումն այս տարի տեղի է ունենում հուլիսի 21-27-ը՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում։
    Միջոցառման շրջանակում տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին: Մասնակիցների համար նախատեսված է հագեցած ծրագիր՝ բազմաթիվ սեմինարների, պանելային քննարկումների, խարույկի շուրջ զրույցների և ժամանցային միջոցառումների տեսքով։
    Այս տարի «Sevan Startup Summit»-ում կազմակերպիչներն ակնկալում են տեսնել 10․000-ից ավելի մասնակից, որոնք լինելու են աշխարհի շուրջ 40 երկրներից։ Summit-ի կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյանի խոսքով՝ ամեն տարի միջոցառմանը հիմնականում ներգրավված են եղել տարածաշրջանային երկրները՝ Ռուսաստանը, Վրաստանը, Պարսկաստանը, սակայն այս տարի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է։
    Ինչպես անցած տարիներին, այս տարի նույնպես Սամմիթի տեխնոլոգիական կարևոր գործընկեր է դարձել Team Telecom Armenia-ն, որը նպատակ ունի խթանել Հայաստանի նորարարական էկոհամակարգը։ Սամիթի շրջանակում Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ներկայացրեց ընկերության նոր Team Energy պրոդուկտը, որը կարելի է ասել մեծ ընկերության ներսում դարձել է «ստարտափ»: Եսայանը նաև զրույց ունեցավ ֆորումի մասնակիցների հետ, խոսեց «Էլեկտրոմոբիլների ապագան Հայաստանում․ ինչպես պետք է փոխել ենթակառուցվածքները» թեմայով։
    Այս տարի Սամմիթի շրջանակում անցկացվեց նաև Sevan EV Rally-ին, որի մասնակից էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորումն իրականացվում էր հատուկ ավտովազքի համար տեղադրված «Team Energy» արագ լիցքավորման կայաններում։ Այս կայանները 64-ն են և տեղադրված են Հայաստանի ողջ մարզերում։
    Հայկ Եսայանի խոսքով՝ Սամմիթի կարևորությունը կայանում է նեթվորքինգի հաստատման լայն հնարավորության մեջ, որը միջոցառումը հիանալի կերպով տալիս է մասնակիցներին։
    🔗Է՛լ ավելին տեսնելու համար հետևե՛ք մեր Յութուբյան ալիքին, կայքին և սոցիալական մեդիային՝
    Ինստագրամում՝ / how2b.am
    Տելեգրամում՝ t.me/how2bam
    Ֆեյսբուքում՝ / how2b.am
    ԼինքդԻնում՝ / how2bam
    Մեր կայքը՝ how2b.am

Комментарии •