Հարկային փոփոխությունները 2025-ին. Շրջանառության հարկի հաշվարկը | Ֆինանսական բանականություն 4

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 25 янв 2025

Комментарии • 39

  • @susanna5441
    @susanna5441 6 дней назад +1

    այս թեմային վերաբերվող ոչ մի հաղորդում այսքան պարզ ու մատչելի չէր ներկայացվել.Շնորհակալ եմ շատ,մեծ հաճույքով բաժանորդագրվեցի.

  • @emiliaavanesyan2270
    @emiliaavanesyan2270 14 дней назад +4

    Շատ շնորհակալություն մատչելի, հեշտ և առանց բարդ բառերի բացատրելու այս սանտա բառբառայի սցենարը։ միայն մասնագետն է կարողանում բարդ թեման հեշտ ներկայացնել։ նաև շատ հետաքրքիր էր փոդքաստը , հաջողություն ձեր գործերին։

  • @nadyazakaryan1811
    @nadyazakaryan1811 5 дней назад

    Չափազանց ճիշտ և տեղին միմյանց գտած հարցեր բարձրացնող և հարցերին պատասխանող մասնագետ՝ երկուսից էլ հորդում են գործի իմացությունը և, որ ավելի կարևոր է, բիզնեսով զբաղվածներին օգտակար լինելու ազնիվ մղումը ։Շնորհակալ ենք։

  • @hzmoyan
    @hzmoyan 16 дней назад +4

    Խնդիր. ես ԱՁ-ով աշխատում եմ արտասահմանյան կազմակերպությունում ու ամեն ամիս ստանում աշխատավարձ: Ինչը՞ ինձ պիտի մոտիվացնի վճարել կրկնակի ավել հարկ պետությանը, եթե ես ոչ մի բենեֆիթ չեմ ստանում որպես աշխատող պետությունից:
    Պետությունը փորձում ա անընդհատ անտեսի մարդկանց, ովքեր ծառայություն են մատուցում արտասահմանյան կազմակերպություններին, չնայած որ մեր տոկոսը գնալով մեծանում ա 🤷‍♀️
    Բոլորը գնալու են Վրաստանում գրանցվեն զուտ...

    • @emiliaavanesyan2270
      @emiliaavanesyan2270 14 дней назад +1

      Ես էլ նույն ձև եմ աշխատում, ոչ թոշակն է ավելանում, ոչ էլ գոնե սովորական առողջապահական ապահովագրություն են տալիս, հաշվի առնելով, որ մենք ծախսագրելու բան չունենք։ չնայած նրան, որ եվրոպական երկրներում նույնիսկ բիզնես լանչն է ԱՁ֊ի համար ծախս։

    • @vladimirshatverov1018
      @vladimirshatverov1018 10 дней назад

      Դուք, որպես աշխատող, իրականում պետք է վճարեիք 20% եկամտային հարկ: Սակայն գտել եք հնարավորություն բացել Ա/Ձ և նվազեցնել հարկային բեռը: Չնայած փոփոխությունների արդյունքում ձեր հարկը կրկնապատկվում է, այնուամենայնիվ, դա մնում է շահավետ: Եթե ձեր մատուցած ծառայությունները պատկանում են ՏՏ ոլորտին, ապա ձեր հարկը կարող է նվազել մինչև 5 անգամ:

    • @emiliaavanesyan2270
      @emiliaavanesyan2270 10 дней назад

      @@vladimirshatverov1018 մի քիչ սխալ եք մեկնաբանել, իմ դեպքում ես Հայաստանում գումար չեմ աշխատում, բայց այլ սցենարներով ձեր գրածը խելամիտ է։

  • @arpinenajaryan193
    @arpinenajaryan193 16 дней назад +1

    Շնորհակալություն

  • @alinaharutyunyan9545
    @alinaharutyunyan9545 7 дней назад

    Շնորհակալություն Ձեր հաղորդմանը, պարզաբանումներին և տեսակետերին
    Իսկ ի՞նչ անակնկալներ կան հյուրատնային բիզնեսով զբաղվողների և ինչպե՞ս են հարկվելու, եթե ասենք օրինակի համար առավոտյան նախաճաշ են տալիս։ Այս ոլորտում ստույգ տվյալներ չեմ կարողանում գտնել։

    • @how2bmedia
      @how2bmedia  5 дней назад

      Բարև Ձեզ: Հյուրատները կարող են շարունակել աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում:

  • @AshotMalkhasyan-f5r
    @AshotMalkhasyan-f5r 8 дней назад

    Բարև Ձեզ։ Հաղորդումը շատ օգտակար և հասկանալի էր։ Ես մի հարց եմ ուզում տալ։ Ունեմ ՍՊԸ, որն զբաղվում է շինարարական նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակմամբ։ Աշխատում է 5% շրջհարկով։ Նոր օրենքով ինչպիսի՞ն կլինի համան մեխանիզմը։ Կանխավ շնորհակալություն։

    • @how2bmedia
      @how2bmedia  5 дней назад +1

      Բարև Ձեզ, շնորհակություն արձագանքի համար: Նոր փոփոխություններով վճարելու եք շրջանառության 10%-ից կատարելով 6% նվազեցումներ, բայց ոչ պակաս, քան 4,5%:

  • @taguhihovsepyan7157
    @taguhihovsepyan7157 13 дней назад +2

    Ես ոնց հասկացա ՓՄՁ պետությանը պետք չեն

  • @aramdavtyan4409
    @aramdavtyan4409 2 дня назад

    Բարև ձեզ: Մեկ հարց. եթե ես, որպես Ա/Ձ, ոչ մի փաստաթուղթ չեմ ներկայացնում, փաստորեն հարկվում եմ 10% դրույքաչափով: Բացի դա էլ կտուգանվե ՞մ չփաստաթղթավորելու համար:

  • @anishahnazaryan5345
    @anishahnazaryan5345 10 дней назад +1

    Բարև Ձեզ, խնրում եմ կասե՞ք քարտից քարտ փոխանցումը ճիշտ է՞ , որ հարկվում է.Եթե այո ապա ինչպե՞ս կատարել փոխանցումներ ֆիզ. անձին

    • @how2bmedia
      @how2bmedia  5 дней назад

      Բարև Ձեզ: Կապ չունի փոխանցումը քարտից քարտ է, թե այլ եղանակով, եթե այն հարկվող գործունեության համար է, հարկվում է: Օրինակ, եթե ուղղակի ձեր մտերիմներին գումար եք ուղարկում ամենօրյա ծախսերի համար, դա նվիրատվություն է և չի հարկվում: Բայց եթե ինչ-որ ապրանք կամ ծառայություն եք վաճառում, ու դրա դիմաց վճարումը քարտով ստանում, դրա համար պետք է հարկ վճարել:

  • @ԱՐԹՈՒՐԵՓՐԵՄՅԱՆ
    @ԱՐԹՈՒՐԵՓՐԵՄՅԱՆ 9 дней назад

    Բարև ձեզ։
    Շատ օգտակար հաղորդում է։
    Մի հարց ունեմ՝ եթե ես որպես ֆիզ. անձ օգտագործած մի բազկաթոռ վաճառեմ մի«աձ»-ի ։Դա հնարավոր է,և եթե այո, ինչ եղանակով։Համ էլ «աձ»-ի եկամուտների նվազեցում կլինի ?

    • @how2bmedia
      @how2bmedia  5 дней назад

      Բարև Ձեզ:
      Անհրաժեշտ է կնքել պայմանագիր, ու այդ դեպքում ԱՁ-ն վճարելու է 10% հարկ, ու կարողանալու նվազեցնել այդ ծախսը: Հակառակ դեպքում, պետք է վճարել 20%` առանց նվազեցման:

  • @arturmirzakhanyan6271
    @arturmirzakhanyan6271 3 дня назад

    ՇՆՈՐԱԿԱԼԵՆՔ ԵՍ ԻՆՉ ԼԱՓՇԱ ԵՔ ԵՓՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ։

  • @GoharMargaryan-i2g
    @GoharMargaryan-i2g 9 дней назад

    Հետևյալ գործունեությունները կարող են միկրոշրջանառության դաշտում աշխատել
    1. Հյուրատնային գործունեություն
    2. Լուսանկարչական գործունեություն
    3. Համակարգչային ծառայություններ /վերանորոգում, քարթրիջի լիցքավորում/

    • @how2bmedia
      @how2bmedia  5 дней назад

      Ձեր կողմից նշված 3 ոլորտներն էլ կարող են աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում:

    • @GoharMargaryan-i2g
      @GoharMargaryan-i2g 5 дней назад

      @how2bmedia Շնորհակալություն։

  • @musicworlds9313
    @musicworlds9313 11 дней назад

    Բարև Ձեզ: Վայլդբերիիսի մասով ինչ կասեք?Ինչպես ենք հարկվելու եթե ապրանը ձեռքա բերվում Չինաստանից ու ոչ մի փաստաթուղթ չկա?ԵՒ օնլայն կայքերից գնվածը կկարողանանք ինվոյս համարել և հարկը իջեցնել?

    • @vladimirshatverov1018
      @vladimirshatverov1018 10 дней назад

      եթե կարողանաք Չինաստանից ստանալ ինվոյս, ապա կարող եք այդ գումարը նվազեցնել

  • @norayrshahumyan8039
    @norayrshahumyan8039 13 дней назад

    Անշարժ գույքի վարձակալությունից որքան է հարկվում?

    • @vladimirshatverov1018
      @vladimirshatverov1018 10 дней назад

      Վարձակալությունից ստացված եկամուտները հարկվում են 10%-ով

  • @AlinaMekhakyan
    @AlinaMekhakyan 16 дней назад

    ծառայության աշխատողների աշխատավարձերը նվազեցվում են շրջ հարկից?

    • @how2bmedia
      @how2bmedia  14 дней назад

      Դա կախված է աշխատողների պաշտոնից։ Եթե նրանց աշխատանքային գործունեությունը ծառայության մատուցման մաս է կազմում, ապա այո, նվազեցվում է։ Իսկ եթե վարչական պաշտոններ են, օրինակ՝ տնօրեն կամ հաշվապահ, կամ ուղղակիորեն ծառայության մատուցման հետ կապ չունեցող այլ պաշտոն, ապա ոչ։

  • @user-ci3fs1hf9s
    @user-ci3fs1hf9s 12 дней назад

    Բարև Ձեզ: Իսկ եթե ԱՁ ունի արտադրություն, կարող է մնալ միկրոյում? Եթե այո, ապա ավելանում է հարկի չափը?

    • @vladimirshatverov1018
      @vladimirshatverov1018 10 дней назад

      Եթե որևէ այլ խանգարող հիմք չկա, արտադրությունը կարող է շարունակել գործել միկրոձեռնարկատիրության դաշտում

  • @LusineAvagyan-w9y
    @LusineAvagyan-w9y 14 дней назад

    Շատ բիզնեսների աշխատողներին շահագործում են և աշխատողներին չեն գրանցում։

    • @vladimirshatverov1018
      @vladimirshatverov1018 10 дней назад

      Ներկայումս այս խնդիրը որոշ չափով մեղմանում է, քանի որ բիզնեսները կարողանում են նվազեցնել ծախսերը: Արդարության համար պետք է նշել, որ աշխատավարձից հաշվարկվող հարկերը դեռևս ավելի բարձր են, քան իրականացվող նվազեցումները: Այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ փոփոխությունները կարող են որոշակիորեն նպաստել այս խնդրի լուծմանը:

  • @annamkrtchyan3945
    @annamkrtchyan3945 16 дней назад

    Ողջույն, կարո՞ղ եմ Վլադի կոնտակտները խնդրել:

    • @how2bmedia
      @how2bmedia  16 дней назад +2

      Ողջույն, կարող եք գրել vladimir@team2b.am հասցեին: