«Յար միտքդ ծուռ է» 💛

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 29 янв 2022
  • Հայ ժողովրդական սիրային բնույթի պարերգ`«Յար միտքդ ծուռ է» ☀️🌾
    Ներկայացնում է`«Մարաթուկ» ազգագրական համույթը.
    Մենակատարներ`
    Սուսան Արսենյան,
    Արա Ավագյան։
    Տեսանյութը նկարահանվել է`1990_ական թթ.
    #Գանձերի_շարքից💛
    _____________
    Աղջ.
    Այ տղա, հալ ու մաշ եմ,
    Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
    Երեք տարի քեզ կանչեմ,
    Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:
    տղա.Սիրտս սուփրա չէ՝ բանամ,
    Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
    Ես ո՞ր դարդին դիմանամ,
    Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:
    Կրկ.`
    Յար, մտքիդ մեռնիմ,
    Յար, միտքդ ծուռ է,
    Յարս կտուրն է,
    Աչքը մեր դուռն է:
    Աղջ.
    Կաքավ եմ, սար ման կուգամ,
    Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
    Բլբուլ է նա, ման կուգամ,
    Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:
    Բարակ ես, բարդու ծառ ես,
    Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
    Կրակ ես, մարդ կվառես,
    Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:
    Կրկ.`~~~
    Աղջ.
    Կրակն էրա մահանա,
    Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
    Արի, մեր տունը մնա,
    Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:
    Տղա.
    Պագիկ մը հալալ էրա,
    Յար, մտքիդ մեռնիմ, յար, միտքդ ծուռ է,
    Դուռ ու դրկից չիմանա,
    Յարս կտուրն է, աչքը մեր դուռն է:
    Կրկ.`~~~

Комментарии •